Երևան, 07.Մայիս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցերով չի զբաղվում Մասնավոր զրույց էր. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ-ում հնչած Փաշինյանի ձայնային հաղորդագրության մասին Արթմեդում Մոսկվայից ժամանած բժիշկները կատարեցին բարդագույն ռեկոնստրուկտիվ վիրահատություններ ՀՀ կառավարության 04.05.2021 թ. որոշումն ակնհայտ հակասահմանադրական է Տասնութ անձ մեղադրվում է խուլիգանության համար Տարօրինակ միջադեպ՝ ԱԺ-ում. միացավ Նիկոլ Փաշինյանի դժգոհ ձայնը, որը Ռոբերտ Քոչարյանի դատից էր խոսում (տեսանյութ) Արման Թաթոյանն՝ իր հրաժարականի վերաբերյալ լուրերի մասին «Իմ քայլի» պատգամավորները պատվաստվում են կորոնավիրուսի դեմ Դոլարի ու եվրոյի փոխարժեքը կտրուկ աճել է. ԿԲ Առողջ ապրելակերպը իմ կյանքի կարևոր մասն է. Տիգրան Արզաքանցյան


Օնիկ Գասպարյանը հայտարարություն տարածեց

Քաղաքական

Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ին փոխանցել է բացառիկ դիմում-հայտարարություն.

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պարոն Արարատ Միրզոյանին,
ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, պարոն Անդրանիկ Քոչարյանին,
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, տիկին Լիլիթ Մակունցին,
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Գագիկ Ծառուկյանին,
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Էդմոն Մարուքյանին,

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական կոալիցիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի դադարեցումից հետո անցել է ավելի քան հինգ ամիս։ Այդ ողջ ընթացքում, մեր հասարակության տարբեր շերտերի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել` պատերազմից առաջ, դրա ընթացքում, ինչպես նաև զինադադարի կնքումից հետո տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների, դրանց համատեքստում ՀՀ և Արցախի Հանրապետության զինված ուժերի և պետական ղեկավարման մարմինների կողմից ընդունված տարաբնույթ որոշումների և իրականացված գործողությունների վերաբերյալ։ Հանրային լրատվության միջոցները հեղեղված են տարաբնույթ տեղեկություններով, գնահատականներով, բացահայտումներով, դավադրապաշտական տեսություններով։ Դրան վերջին շրջանում ավելացել են որոշ պետական մարմինների կողմից հատվածաբար գաղտնազերծվող և հանրայնացվող տեղեկությունները (մասնավորապես` ԱԽ Քարտուղարության կողմից ս․թ․ ապրիլի 15-ին հրապարակված ԱԽ նիստերի արձանագրությունների ընտրովի հատվածները ,որոնք ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսևորում է ՀՀ գործող իշխանության կողմից)։

Այս ամենն իրական սպառանալիք է դարձել մեր ազգային անվտանգության համար, խարխլում է մեր հանրային համերաշխությունը, բարոյալքում է մեր զինված ուժերը և, որպես հետեւանք, խոցելի է դարձնում մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը ողջ այս ընթացքում առավելագույն զսպվածություն է դրսևորել այս հարցում, խուսափել է որևէ կերպ հանրայնացնել պատերազմին վերաբերող և պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը, սակայն վերջին շրջանում ավելացող շահարկումները, որոշ պետական և քաղաքական գործիչների կողմից հնչեցվող անպատասխանատու հայտարարությունները և գաղտնի տեղեկատվության արտահոսքը անհրաժեշտ են դարձնում իրավականորեն կանոնակարգել անցած պատերազմին առնչվող բոլոր հանգամանքների պետական քննության գործընթացը՝ առավելագույն անաչառություն, համակարգվածություն և մասնագիտական խորություն ապահովելու նպատակով։ Այդ իսկ պատճառով դիմում եմ ձեզ՝ ՀՀ Սահմանադրության 108 Հոդվածի 4-րդ կետով ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում անհապաղ նախաձեռնելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում։ Համոզված եմ, որ այդպիսի հանձնաժողովի աշխատանքը հնարավորություն կտա բացահայտել անցած պատերազմի հետ կապված հիմնական հանգամանքները, կարևոր դասեր քաղել ապագա հնարավոր ռազմական գործողություններին առավել արդյունավետ նախապատրաստվելու նպատակով, ինչպես նաև լիցքաթափել շիկացած հանրային մթնոլորտը։ Իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում առավելագույնս օժանդակել ապագա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»։

Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատեց, որ չի զբաղվում գերիների հարցով. Բորիս ԱվագյանՓաշինյանի ապօրինությունները կարող են ողբերգական հետեւանքներ ունենալ․ Խաչիկ ԱսրյանՌ.Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել 30 տարի առաջ Ոսկեպարում զոհված ոստիկանների հիշատակինՊաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցերով չի զբաղվում Մասնավոր զրույց էր. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ-ում հնչած Փաշինյանի ձայնային հաղորդագրության մասին Արթմեդում Մոսկվայից ժամանած բժիշկները կատարեցին բարդագույն ռեկոնստրուկտիվ վիրահատություններ ՀՀ կառավարության 04.05.2021 թ. որոշումն ակնհայտ հակասահմանադրական է Տասնութ անձ մեղադրվում է խուլիգանության համարՏարօրինակ միջադեպ՝ ԱԺ-ում. միացավ Նիկոլ Փաշինյանի դժգոհ ձայնը, որը Ռոբերտ Քոչարյանի դատից էր խոսում (տեսանյութ) Արման Թաթոյանն՝ իր հրաժարականի վերաբերյալ լուրերի մասին «Իմ քայլի» պատգամավորները պատվաստվում են կորոնավիրուսի դեմ Դոլարի ու եվրոյի փոխարժեքը կտրուկ աճել է. ԿԲԱռողջ ապրելակերպը իմ կյանքի կարևոր մասն է. Տիգրան Արզաքանցյան Արթուր Դավթյանը զգուշացնում է. տեսանյութՕդի ջերմաստիճանը կնվազի Արման Թաթոյանի երեկվա կոշտ ելույթից հետո Արարատ Միրզոյանը իջել է ամբիոնից՝ «ռազբորկա» անելո՞ւ. Տեսանյութ Երեւանում կարկուտ է գալիս. ՏեսանյութՍա վատ հետևանքներ կունենա, և մենք նոր կորուստներ կարող ենք ունենալՊրեմիեր լիգան ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի ժամկետները Հզոր պայթյուն. Մեկ մարդ է մահացել. Տեսանյութ Իբր ես ուզում էի սպանել Նիկոլ Փաշինյանին. Արթուր ՎանեցյանՀիմա հասկանում ենք, որ տեղի ունեցածը հեղաշրջում էր, ոչ թե հեղափոխություն. Արթուր Վանեցյան ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրի վերաբերյալ հարկային ուղեցույցներ Երևանում 30-ամյա ծննդկան է մահացել Հայաստանում «օրենքով գող» է ձերբակալվել 18 ամյա երիտասարդի են դանակահարել. Ոստիկանության տեսանյութը Հայ գրողները ներկայացված են Եվրոպական միության գրական մրցանակի. ԿԳՄՍՆ Հրապարակվել է կառավարումից դուրս եկած չինական հրթիռի առաջին լուսանկարը. երբ է այն ընկնելու Երկիր մոլորակի վրաՓաշինյանի վերջին ջղաձիգ ելույթները. մեկնաբանում է հոգեբանը Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասինԼավրովը բացահայտեց «Մեղրիի միջանցքի» հեղինակին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն արձագանքել է ԶՈՒ ԳՇ պաշտոնյայի անձնավորված հայտարարությանը Հաղթանակի օրվան նվիրված շքերթի գլխավոր փորձը. ուղիղ միացումՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 356 նոր դեպք․ մահացել է 17 պացիենտ Կարևոր տեղեկատվություն՝ վարորդների համար Պատվիրակություն է մեկնում Ռուսաստան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծում ԱԺ-ն քննարկում է գլխավոր դատախազության տարեկան զեկույցը (ուղիղ) «Հայոց Արծիվները» զգուշացնո՛ւմ է Փաշինյան Նիկոլին Մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը ելույթ կունենա Ազատության հրապարակում Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում եւ 7 մարզերում Կալիֆորնիայում դատում են երկու հայ տղամարդկանց՝ թուրքական ռեստորանը վնասելու համար Կալիֆորնիայում մի խումբ հայերի են ձերբակալել խարդախության համար Փոփոխություններ, բայց ոչ այս անգամ․ գիշերային արտահերթ նիստի հետքերով․ «Ժողովուրդ»«Իրավունք»․ ՔՊ-ի նախընտրական ցուցակում կլինեն նոր դեմքեր՝ հին «երգերով»«Հրապարակ»․ Իշխանությունն իր նախընտրական կարգախոսը գողացել է Ռոբերտ Քոչարյանի թիմից«Հրապարակ»․ Բուժաշխատողներին պարտադրում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ, ընդ որում, «Աստրազենեկա»-ով, այլապես կզրկվեն աշխատանքից«Հրապարակ»․ Արման Թաթոյանը մտածում է հրաժարական ներկայացնելու մասին«Իրավունք»․ Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին զրկել են անգամ իրենց հաշվին արձակուրդից«Հայաստանի Հանրապետություն». Կարգավիճակ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման սահմաններում․ թե՛ Մինսկի խմբի համանախագահ երկրները, թե՛ ադրբեջանական կողմը պետք է ընդունեն սա որպես առանցքային ուղենիշ