Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան «Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում


Քաղաքական պատասխանատվության և բարոյական բաղադրիչի ավերածությունը տիեզերական մասշտաբի է․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե պետության վախճանի թեմայով ողբերգական ֆիլմ նկարահանվեր, ապա, վստահաբար, Հայաստանի ԱԺ իշխանական մեծամասնության ծափերի դրվագը բոլոր նոմինացիաներում կհաղթեր՝ բառի վատ, խայտառակ ու ամոթալի իմաստով։

Այս իշխանությունն իր հետևից համատարած թողնելու է փլատակներ՝ տնտեսությունում, բանակում, ամենուր, սակայն քաղաքական պատասխանատվության և առհասարակ բարոյական բաղադրիչի ավերածությունը տիեզերական մասշտաբի է։ Եվ սա է այսօր գլխավոր հարցը՝ ինչի՞ համար եք ծափ տալիս՝ պետության վախճանի՞։

Պատգամավորի մանդատը, նախարարի աթոռը և, թերևս, ամենակարևորը՝ պարգևավճարը, դարձել են այս մարդկանց խմբակի համար պետության վախճանի համար ծափ տալու փոխհատուցումը։

Բայց, միևնունն է, հետո գրոշի արժեք չի ունենալու «բա ի՞նչ անեինք, մենք դրա ձեռքը գերիներ էինք» բովանդակությամբ արդարացումները, քանի որ այդ կոլեկտիվ դըմփդըմփ-հու-ի մեջ խլացան Եռաբլուրի լուռ ձայները, ազգի բաց, արնահոսող վերքի մրմուռը, ի վերջո՝ հայրենիքի շունչը։ Ինչևէ, առաջ անցնենք։

Հաճախ ենք տեսել, թե ինչպես են հարևան երկու կին սուրճի բաժակի շուրջ ժամերով բամբասում։ Պատմում, թե «պողոսը» ինչ ասեց, ինքը ինչ պատասխանեց, հետո «պողոսը» ինչ հակադարձեց, ինքը ոնց «պողոսի պորտը տեղը դրեց»։ Համաձայն եմ՝ կողքից տհաճ տեսարան է։ Բայց երբ բամբասկոտ կնոջ կերպարի մեջ է մտնում երկրի ղեկավարը և նրա թիմը, դա պարզապես խայտառակություն է, աղետ։ Քանի կար, հոխորտում էր, թե «չկասկածեք գերագույն գլխավոր հրամանատարի ունակություններիս վրա», հետո թե՝ «բա վարչապետը մա՞րտ է ղեկավարում, ես ի՞նչ կապ ունեմ»: Էլ չենք խոսում տարբեր մակարդակի զրույցների, քննարկումների, նույնիսկ փակ նիստերի մանրամասների հրապարակման մոլուցքի մասին:

Հրեշավոր օպերացիա է կազմակերպում, որին զոհ է գնում 7-8 հարյուր զինծառայող, հետո ասում է, թե «ես մոդերատոր էի, գեներալներն են իրականացրել։ Ես ի՞նչ կապ ունեմ»։

Նիկո՛լ, ինչպես դու ես հաճախ ասում, «է, հա, ձե՞ռ ես առնում», բա դու, բացի աղետ ու արյուն բերելուց, ուրիշ բանի ընդունա՞կ ես։ Անմեղ երեխայի պես անընդհատ հարց ես տալիս, թե «ի՞նչն այնպես չեմ արել, ի՞նչն եմ սխալ արել»։ Ամեն ինչը... Իսկ ի՞նչն ես ճիշտ արել։ Գեթ մեկ օրինակ բեր։ Չկա այդպիսին, պարզապես չկա։ Ու այս ֆոնին է, որ վերադարձել ես մինչպատերազմական հոգեվիճակին ու հռետորաբանությանդ։ Խոսում ես ապագայից։ Ի՞նչ ապագա։ Ինչքան շատ ես ապագայից խոսում, այնքան այդ ապագայի տեսլականը խամրում է։ Հայ ազգը քո «զրոյական կետի» անդառնալի ողբերգական հետևանքներն արդեն ճաշակեց, բավ է։

Այո, Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, վերածնունդ կապրեն, բայց մի փոքրիկ դետալ կա, որ հաշվի չես առել, Նիկո՛լ, այդ ապագայում դու և քո թիմը ապագա չունեք։

Եվ ի վերջո փոխիր «փչացած պլաստինկադ»։ «Նախկինների, թալանի, կոպեկ առ կոպեկի» մասին արդեն ուղեղ սղոցող, անբովանդակ ու էժան զրույցներդ էլ ոչ մեկի չեն հետաքրքրում, քանի որ մեր կորուստներն ու ապագայի անորոշություններն այդ էժանագին բամբասանքներով չես փոխհատուցի։

Այսպիսով, տիկնայք և պարոնայք հայրենակիցներ, հայկական երկու պետությունները, հայ ժողովուրդն ապրում են մեր պատմության ամենաողբերգական և ամենաամոթալի էջերից մեկը, բայց այդ ընթացքն ուղեկցվում է այս ամենի պատասխանատուների և մեղավորների բուռն ծափահարությունների ներքո։ Սա հակաբնական, հակաքաղաքագիտական, հակամարդկային և, ի վերջո, հակապետական ընթացք է, որը պետք է հայ հասարակությունը կանգնեցնի։ Մենք արդեն ոչ թե ընտրության, այլ խորը ճամփաբաժանի առաջ ենք՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ ապագա ունենալու շանս։ Ուրիշ այլընտրանք չկա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց