Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև


Ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Մանկության տարիներին մեր ծնողներից հաճախ ենք դրվատանքի, երբեմն նաև ամոթանքի խոսքեր լսել: Ծնողները երեխաներին դաստիարակելու առաքելություն, բայց ավելի շատ պատասխանատվություն ու պարտականություն ունեն: Դա պետք է նաև անեն այն պետության համար, որտեղ ապրում են, բայց նախ և առաջ երեխայի, որպեսզի վաղը նա պիտանի լինի հասարակությանը, երկրին, հետագայում ինքն էլ կարողանա դառնալ պետության և հասարակության առողջ բջիջը: Մեր ծնողները մեզ դաստիարակում են սեփական օրինակով: Գուցե չեն ասում, որ ծխելը վնասակար է կամ էլ թմրանյութերը կարող են խորտակել կյանքդ: Չեն ասում, որ անբարոյականությունը, այլոց զրպարտելը գումար վաստակելու տարբերակ չէ, որ ամենակարևորը մարդու պատիվն է: Ուղղակի օրինակ են ծառայում: Գրեցի ու կասկածի որդը շարժվեց գլխումս՝ իսկ գուցե ո՞չ: Ի՞նչ արժեք ունի այսօր պատիվը, մի բան, ինչն ամենաթանկն է, բայց, միևնույն ժամանակ, ոչ մի գումարով գնել չես կարող: Գիտե՞ն մարդիկ դրա արժեքի, կարևորության մասին: Ավաղ, կարծես ոչ բոլորը:

Շատերս այս բոլոր երևույթների մասին ավելի հաճախ երկար դասախոսություններ չենք լսել, բայց տեսել ենք մեր ծնողների կամ տան մեծերի օրինակը, նրանց կյանքի ընթացքը: Հետո ինքներս կրկնում ենք այդ ճանապարհը՝ ընտանիք ստեղծելու, արդար քրտինքով գումար վաստակելու, սխալներից հնարավորինս խուսափելու համար մտածված քայլեր անելու իմաստով: Երբ մարդը մի սխալ էր գործում, ինչի հետևանքով վնաս էր հասցրած լինում մեկ ուրիշին, նրան նույն մարդիկ էին «մեկուսացնում» հասարակությունից ու իրենցից: Նա դադարում էր վստահելի լինել, դադարում էր հարգանք վայելել, և շատ քչերն էին, որ մոռանում էին նրա արածը: Հասարակության կողմից անտեսված լինելը ստիպում էր այդ մարդուն երկար ժամանակ, երբեմն անգամ մինչև կյանքի վերջ գլխիկոր քայլել, ամոթով՝ չկարողանալով մեղքը քաղել:

Լավ ու վատ մարդիկ, ինչպես ընդունված է նրանց «դասակարգել», միշտ եղել են ու կան: Դա կապ չունի կրոնի, մաշկի գույնի, ռասայական պատկանելության հետ: Կան արժեքներ, որոնք պետք է ունենան բոլոր մարդիկ՝ անկախ նրանից, որ տարբերվում են իրարից: Երբ շենքի անգամ ամենահեռավոր մուտքում մարդ էր մահանում, հստակ էր մեկ բան՝ շենքի որևէ բնակարանից գոնե 2-3 օր երաժշտության բարձր ձայն չէիք լսի: Հարևանները գնում էին, հետաքրքրվում, թե ինչով կարող են օգնել: Այդպիսին էին մարդիկ` հոգատար, ուրախության, բայց ավելի կարևոր է՝ վշտի պահին իրար ձեռք մեկնող: Այո՛, ցավը միայն դրա տիրոջն է պատկանում, բայց չէ՞ որ հիշողություն գոյություն ունի, որը չես կարող ջնջել, մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել ամիսներ առաջ: Սա է մեզ մարդ պահում աշխարհի երեսին, չի թողնում կորցնենք մեր դեմքը:

Այո՛, մարդ եմ, որն ավելի հաճախ չի կարողանում անգամ սեփական ուրախությունն ու ծիծաղն արդարացնել, մինչդեռ մարդիկ, որոնք ուղիղ պատասխանատվություն են կրում այդ ուրախությունը մեզանից խլելու մեջ, ծափահարում են երկրի օրենսդիր մարմնում, ծափահարում են իրենց առաջնորդին, չգիտես էլ՝ որ մի արժանիքի համար: Ծափերից հետո տհաճությունն անչափ էր, ու հենց այդ պահին հասկացա բոլորին, ովքեր չեն կարողանում զսպել իրենց և չհայհոյել: Խորհրդարանը երկրի առջև ծառացած խնդիրները քննարկելու և լուծելու ուղիներ գտնելու թիվ մեկ հարթակներից մեկն է, այնտեղ են հավաքվել ամենասովորական մարդիկ, նրանք, որոնք այդտեղ են հասել, քանի որ ՀՀ քաղաքացին թյուրիմացաբար վստահել է, հավատացել նրանց: Նույն այդ իշխանավորները հերթական անգամ իրենց քաղաքացուն ոտնատակ տվեցին, իմ ու իմ հարևանի, բարեկամի, ծանոթի ու անծանոթի ընտրած կամ չընտրած պատգամավորները երիցս ստորացրեցին քաղաքացուն՝ ծափահարելով պատերազմում պարտված իրենց առաջնորդին՝ միայն հանուն նրա, որ ցույց տան իրենց հավատարմությունը, հանուն այն բանի, որ վաղը փորձեն նորից մեկ աթոռ զբաղեցնել Ազգային ժողովում: Իրավունք չունեիք ծափահարելու, եթե անգամ այս պատերազմում մենք հաղթած լինեինք, բայց գեթ մեկ զոհ ունենայինք։

Հավատարմությունը կարող եք այլ տեղ ու այլ կերպ ցուցադրել, բայց ոչ վերջնականապես պատվազրկելով ինքներդ ձեզ ու խաղալով մեր զգացմունքների հետ: Մի «պակլոն» էլ տայիք, և տեսարանը կատարյալ կլիներ: Իսկ ո՞ւր մնաց պատիվը, ո՞ւր մնաց այն գիծը չանցնելը, որ կարողանաք վաղը, մեկ ամսից, մեկ տարուց ազատ ու հանգիստ շրջել Հայաստանում, ոչ թե գլխիկոր ու ամոթով։ Բայց արդյո՞ք ամաչում են։ Բնավ: Պատգամավորներից մեկն էլ պնդում է՝ «բոլորս մի նավում ենք, եթե այն, Աստված մի արասցե, խորտակվի, խորտակվելու ենք բոլորս: Փաշինյանը կարողանում է թիավարել այն»: Այստեղ արձագանքը կարող էր լինել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի խոսքով՝ իյա, իրո՞ք: Մեկը չեղավ հարցնի՝ ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ: Ձեր դռները կոտրում են իրենց հարցերի պատասխանին սպասող մարդիկ՝ ձեր հպարտ քաղաքացիները, թե՞ հիմա նրանք խանգարում են ձեր վերընտրվելուն։ Ամեն բառից հետո «նախկին», ամեն բառից հետո ատելություն, ամեն բառից հետո ոչ ադեկվատ պահվածք, հոխորտանք, սպառնալիք և պատգամավորների անպատասխան մնացած հարցեր։ Լավ, այսպես ո՞ւր:

Ձեզ հետ ապագա կառուցելն անհնարին է, բայց ամենակարևորը՝ ստորացուցիչ յուրաքանչյուր քաղաքացու համար: Անհաշտ եմ այն մտքի հետ, որ զոհերի մասին խոսելիս կարելի է պլ յուս-մինուս ասել, եթե անգամ հետո ներողություն էլ խնդրես նման ձևակերպման համար, անընդունելի է, երբ կորցնում ես մարդկային դեմքդ, ուրեմն հասել ես վերջնագծին: Գիտեք՝ կար ժամանակ, երբ անբարոյականություն էին ասում, իմ պատկերացման մեջ հայտնվում էին թեթևաբարո կանայք, բայց հիմա գիտեմ, որ անբարոյականությունն այլ երանգներ ու դրսևորումներ էլ ունի: Երբեմն այդ կանայք ավելի բարոյական կարող են համարվել, քան շատ-շատերը:

Հ. Գ. Նոյեմբերի 9-ին չհեռացաք, շարունակում եք, ինչպես ճիշտ բնորոշում են, սոսնձված մնալ աթոռներին, իբր հանուն Հայաստանի ու քաղաքացու, բայց Ադրբեջանում ձեր ամոթի պուրակի բացումից հետո, մի երևույթ, որը նորմալ մարդուն զրկում է բանականությունից, դուք պետք է համարձակություն գտնեիք ձեր մեջ ու հեռանայիք: Չարեցիք դա, որովհետև Հայաստանը պետք է լիովին կործանեք ու նոր միայն գնաք: Սա է ձեր ծրագիրը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին