ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ԱՊՐԻԼԻ)․ Ազգային ժողովը վարչապետ է ընտրել Սերժ Սարգսյանին․ «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հեմոֆիլիայի համաշխարհային օր, Ամերիկյան Սամոա՝ Դրոշի օր, Գաբոն՝ Կանանց օր, Ճապոնիա՝ Երեխաների պաշտպանության օր, Սիրիա՝ Անկախության օր
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1915-ծնվել է հայ նկարչուհի Ռեգինա Ղազարյանը։
1922 – Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում սպանել են Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (որը հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել) և «Թեշքիլաթն մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրին:
1932-ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանը։
1975-վախճանվել է արձակագիր Վիգեն Խեչումյանը։
2006-Իրաքում գրոհայինների կողմից շուրջ 130 օր պատանդ պահված կիպրոսահայ Կարապետ Ջեքերջյանը վերադարձել է Նիկոսիա:
2008-մեկնարկել է «Ազգային պատկերասրահ» միջազգային չորրորդ փառատոնը:
2009-Բագրատաշենի շուկայի փակումից երկու տարի հետո կրկին փորձ է արվել հայվրացական սահմանում վերականգնել առևտուրը, և նման տիպի շուկա է բացել Բագրատաշենի բնակիչներից մեկը:
2015-«Նաիրիտ» գործարանի աշխատողների խումբը հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հանդիպումից հետո նրանք լրագրողներին փոխանցել են, որ քննարկվել են և՛ աշխատավարձերի, և՛ գործարանի վերագործարկման հարցերը, սակայն հանդիպման արդյունքից դժգոհել են՝ նշելով, որ ակնկալում էին ոչ թե մեկ, այլ մի քանի ամսվա վարձատրություն։
2018- Ազգային ժողովը վարչապետ է ընտրել Սերժ Սարգսյանին: -Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամկետի երկարաձգման դեմ պայքարի դուրս եկած «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեկնարկում է ժողովրդական ոչ-բռնի թավշյա հեղափոխությունը:
ԱՇԽԱՐՀ
1492- Քրիստափոր Կոլումբոսը պայմանագիր է կնքել Իսպանիայի հետ, որ պարտավորվում է հայտնագործել նոր ուղի դեպի Հնդկաստան։ 1607-21-ամյա Արման Ժան Դյու Պլեսսի դե Ռիշել յեն՝ Ֆրանսիայի ապագա հզոր կարդինալը, ձեռնադրվել է եպիսկոպոս։
1722- Ռուսաստանում Պետրոս 1-ինը 50 ռուբլու չափով հարկ է դրել մորուք պահելու համար։
1745-ծնվել է ռուս պեյզաժիստ-բնանկարիչ Սեմյոն Շեդրինը։
1790-վախճանվել է ամերիկացի լուսավորող, գիտնական և քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը։
1837-վախճանվել է ամերիկացի ֆինանսիստ, արդյունաբերող, «Ջեներալ էլեկտրիկս» ընկերության հիմնադիր Ջոն Պիրպոնտ Մորգանը։
1839- Կենտրոնական Ամերիկայի Հանրապետությունների Ֆեդերացիայի փլուզումից հետո առաջացել է Գվատեմալա պետությունը։
1856-Կանադայի մայրաքաղաք է դարձել Քվեբեկ քաղաքը։
1968-ԽՍՀՄ-ում առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Կենդանիների աշխարհում» հաղորդումը, որի առաջին վարողը եղել է Ալեքսանդր Զգուրիդին։
1875-Հնդկաստանում բրիտանական զորքերի գնդապետ Նեվիլ Չեմբերլենը մտածել և ստեղծել է «սնուկեր» բիլիարդային խաղը։
1891-Ռուսաստանի ցար Ալեքսանդր Երրորդը հրապարակել է հրաման Տրանսսիբի՝ Մեծ սիբիրյան ճանապարհի կառուցման մասին։
1919-Ֆրանսիայում սահմանվել է 8-ժամյա աշխատանքային օր։ 1946-Ֆրանսիան ճանաչել է Սիրիայի անկախությունը։
1968-ծնվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, էստրադային երգչուհի Վալերիան։
1975-Կամբոջայում ընթացող քաղաքացիական պատերազմում կարմիր կխմերներին հաջողվել է գրավել երկրի մայրաքաղաք Պնոմպենը։
1980-Հարավային Ռոդեզիան վերանվանվել է Մոզամբիկ։
1982-Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդը Կանադան հայտարարել է լրիվ անկախ երկիր և ճանաչել է Կանադայի նոր Սահմանադրությունը։
2011-«NVO» հեռուստաընկերությունը ցուցադրել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի առաջին սերիան։
2014-վախճանվել է կոլումբիացի գրող, նոբել յան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում