Երևան, 22.Հունիս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները «Սա ոչ թե ընտրություն, այլ կապիտուլյացիայի, ոչ լեգիտիմ իշխանության լեգիտիմացում էր. ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու». «Փաստ» Նոր փուլ է սկսվում. «Փաստ» Քաղաքական դաշտի սնանկությունը. «Փաստ» «Սա պարտության ընտրություն էր. նոր ճգնաժամեր են սպասվում». «Փաստ» «Այս խորհրդարանը ևս կարճ կյանք է ունենալու». «Փաստ» Սպասարկում են իշխող քաղաքական ուժի շահերը. «Փաստ» Ո՞ւմ ուսերին դրեցին պատասխանատվությունն ու մեղավորությունը. «Փաստ» Լավրովը՝ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների մասին


«Մարդիկ վստահում են Քոչարյանին և հուսով են, որ նա պետությունը դուրս կբերի այն փոսից, որի մեջ այսօր այն հայտնվել է». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ը «Փաշինյանի «աղանդավորները» և ռուսամետ Քոչարյանը. հայկական ընտրությունների առանձնահատկությունները» վերնագրով հոդվածում գրում է, որ YouTube- ի «Ներկայումս» ալիքը ցուցադրել է EurAsiaLive ծրագրի հատուկ թողարկումը՝ նվիրված Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ պաշտոնապես մեկնարկած քարոզարշավին: Երևանցի հայտնի լրագրող-վերլուծաբան Գևորգ Խաչատրյանը պատասխանել է հաղորդաշարի վարող Նիկոլայ Լիզունովի հարցերին: Գևորգ Խաչատրյանը դեմարշ է որակել Հայաստանի բոլոր փոխարտգործնախարարների հրաժարականը:

«Պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք արտաքին գործերի նախարարությունը դարձել էր մի սովորական գրասենյակ այն մարդկանց համար, ովքեր խոսում են անգլերեն. ստացվում է, որ այսօր այնտեղ միայն պահակն է մնացել», ասել է նա: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին և ԿԸՀ-ից ստացված տեղեկատվությանը, ապա, ըստ վերլուծաբանի, ընտրողների հայտարարված թիվը, որը կազմում է երկուսուկես միլիոն մարդ, ավելի քան կասկածելի է: «Եթե մի երկիր ունի երեք միլիոնից մի փոքր ավելի բնակիչ, ապա քանի՞ երեխա կա, որոնք չեն հասել համապատասխան ընտրական տարիքի», - հարցնում է լրագրող-վերլուծաբանը

: Հետո խոսվել է խորհրդարան անցնելու հնարավորությունների մասին: Դրա հնարավորությունը, ըստ Խաչատրյանի, ունեն երեք-չորս քաղաքական ուժեր: Մնացածներն, այսպես կոչված, «պրոքսի» են, և պետք չէ նրանց հաշվարկի մեջ առնել: «Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ձայների ազնիվ հաշվարկով, կարող է հավաքել ձայների առավելագույնը 15 տոկոսն իր «աղանդավորների» հաշվին, ովքեր մանթրայի նման միայն կրկնում են, որ «նախկինները» վերադառնում են, և շրջապատում ոչինչ չեն տեսնում: Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը միանգամայն ընդունակ է վերցնել ձայների 35-40 տոկոսը: Երկիրը փափագում է կոշտ առաջնորդի:

«Հայաստան» դաշինքի վարկանիշը անընդհատ աճում է: Մարդիկ վստահում են Քոչարյանին և հուսով են, որ նա պետությունը դուրս կբերի այն փոսից, որի մեջ այսօր այն հայտնվել է: Նա հեղինակություն է վայելում Արևմուտքում ու Ռուսաստանում և ի վիճակի է ներդրումներ ներգրավել ու պատժել մեղավորներին պատերազմում պարտություն կրելու համար: Ըստ Խաչատրյանի, Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքը ավելի քիչ ձայն կստանա, քան «Հայաստան» դաշինքը: Գևորգ Խաչատրյանը կարծում է, որ չպետք է վախենալ Սերժ Սարգսյանի վերջին օրերի հասարակական ակտիվությունից և ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերից, որ նա Քոչարյանի թիմից ձայներ պոկելու սպառնալիք է ներկայացնում:

«Նրանք խաղում են նույն խաղադաշտում և գնում են առանձին զուտ մարտավարական տեսակետից, որպեսզի երկու ուժով ավելի շատ մանդատներ ստանան: Սարգսյանը լրացնում է «Հայաստան» դաշինքի օրակարգը: Հենց նա է առաջարկել, որ Փաշինյանը կրակի իր քունքին, - հիշեցրել է նա,- իսկ Փաշինյանն էլ իր հերթին նախկին նախագահին խորհուրդ է տվել նույնը անել և կրկին սկսել է հեքիաթներ պատմել Սարգսյանի՝ իբր խաղատանը կորցրած միլիոնների մասին, որը, ի դեպ, երբևէ ոչ ոք չի տեսել և նման լուրերը չեն հաստատվել»։ Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նա ներկայումս ընդդիմություն է իր աշակերտ Նիկոլ Փաշինյանին, որը դեռ 2008 թվականին նախկին նախագահի աջ ձեռքն էր, հանրահավաքների պարագլուխը և Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների անմիջական մասնակիցը: Բայց հետո նրանք բաժանվել են, և ներկայումս ՏերՊետրոսյանը խաղում է իր դերը, և չի կարելի հավատալ նրա դաշինքին Քոչարյանի և Սարգսյանի հետ:

«Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը համարվում են ռուսամետ քաղաքական գործիչներ: Նրանք լավ անձնական հարաբերություններ ունեն (հատկապես Քոչարյանը) Վլադիմիր Պուտինի հետ, նրանք հույս են դնում Հայաստան ռուսական կապիտալ ներգրավելու վրա և դա ժամանակին արել են որպես նախագահներ: Շշուկներ կան, որ Քոչարյանը արդեն իսկ համաձայնեցրել է միլիարդավոր դոլարների ռուս-հայկական համատեղ նախագծեր և ներդրումներ», - ասել է հայ վերլուծաբանը:

«Իսկ Նիկոլ Փաշինյանը, ընդհակառակը, կխաղարկի ռուսաֆոբական խաղաքարտը, քանի որ նա ավելի շատ նայում է դեպի Արևմուտք, պարբերաբար «կծում» է Ռուսաստանին (պարտություն պատերազմում, «Իսկանդերի» պայթած տասը տոկոս, ՀԱՊԿ-ը չի օգնում և այլն)», - ասել է Խաչատրյանը, այստեղ պետք է հասկանալ, որ Փաշինյանը անառողջ անձնավորություն է, ակնհայտ հոգեկան խնդիրներ ունի:2008 թվականի մարտից հետո տասներեք տարի հետևելով նրան, կարդալով և ունկնդրելով նրա մեջբերումները, արձանների հանդեպ նրա մարմնական ցանկությունները՝ կարող ենք հաստատապես ասել, որ նա հիվանդ է, և հենց այդ պատճառով էլ նրա վրա են խաղադրույք կատարել երեք տարի առաջ։ Իզուր չէ Ռոբերտ Քոչարյանն ասել, որ պատրաստ է բանավիճել նրա հետ, բայց նախ՝ նա պետք է ներկայացնի բժշկական եզրակացություն առողջության մասին», - հեգնել է Գևորգ Խաչատրյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները«Սա ոչ թե ընտրություն, այլ կապիտուլյացիայի, ոչ լեգիտիմ իշխանության լեգիտիմացում էր. ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու». «Փաստ»ՔՊ-ի ձայները պակասել են 197 000-ով. որտեղ է պարտվել կուսակցությունը. «Ժողովուրդ»Նոր փուլ է սկսվում. «Փաստ»Ամեն բան պարզ կլինի հունիսի 28-ին. ինչ է սպասվում ընտրություններից հետո. «Ժողովուրդ»Քաղաքական դաշտի սնանկությունը. «Փաստ»«Հրապարակ».Նիկոլ Փաշինյանն իր «պողպատե մանդատը» կիրառելու է հակառակորդների դեմ«Սա պարտության ընտրություն էր. նոր ճգնաժամեր են սպասվում». «Փաստ» «Հրապարակ».Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին«Այս խորհրդարանը ևս կարճ կյանք է ունենալու». «Փաստ»Սպասարկում են իշխող քաղաքական ուժի շահերը. «Փաստ»Ո՞ւմ ուսերին դրեցին պատասխանատվությունն ու մեղավորությունը. «Փաստ»Շտապեմ հիասթափացնել բոլոր նրանց, ովքեր հույսեր ունեն, որ ԲՀԿ-ն կքաշվի մի կողմ և կնվազեցնի իր ջանքերը հանուն մեր Հայրենիքի. Արման ԱբովյանԸնտրություններն ամրագրեցին ընտրատեղամասեր եկողների կամքը, բայց ոչ` հայ հասարակության տրամադրություններն ու նկրտումները․ Արա Աբրամյան Լավրովը՝ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների մասին Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն ևս էժանանում էԻնչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների բոլոր թեկնածուները ներկայացնեն հրաժարական. Մասնագիտական կարծիք Մոսկվան ու Բաքուն անհամբեր են. ում դեմ է ուղղվելու «պողպատե մանդատը» Կրակոցներ՝ Երևանում. տեսանյութՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները Միջազգային դիտորդները՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին Նիկոլ Փաշինյանն իր որդուն Արդբեջանին հանձնելու հարցով չի դիմել ԱԳՆ Բաքվի ակնկալիքները ՀՀ իշխանություններից«Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան «Այո, մտածում եմ, որ ձայների այս տարբերությունը եղել է զինվորականների կողմից». Հակոբ Արշակյան «Հայաստան» դաշինքը հայտնում էԵրևանում և այլ մարզերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40-ի ՔՊ-ն առավել շատ ձայն հավաքել է Տավուշում, «Հայաստան» դաշինքը՝ Սյունիքում և Երևանում, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ Արարատում Սկանդալային բացահայտում Թուրքիայում. ներքին գործերի նախկին նախարարը ծագումով հայ է Մեկնարկել է 2021 թ. ամառային զորակոչը Կրեմլի արձագանքը Փաշինյանի հաղթանակին Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում Փաշինյանին բարևելուց հետո Ավինյանը ձեռքը մաքրեց. Տեսանյութ Խաչիկ Ասրյանը ճիշտ էր․ խորհրդարանական ընտրությունները նոր արհավիրք են դառնալու Ռուսաստանցի պաշտոնյան հայտնել է իր կարծիքը, թե ինչ պետք է անեն «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը Շուռնուխի մասով մի փոքր շտկում. Ովքեր են նաև այնտեղ մասնակցել ընտրություններին Ադրբեջանում սկսվեց հայ ռազմագերիների դատավարությունը Ռոբերտ Քոչարյանը հավաք է հրավիրել. քննարկվում է անելիքների մի քանի տարբերակ, այդ թվում՝ մանդատից հրաժարվելըՀայ ժողովուրդը նորից պարտվեց, բայց այս անգամ ոչ թե արտաքին կամ ներքին թշնամուն, այլ ինքն իրեն. Սենոր Հասրաթյան Ռուսաստանից արձագանքել են Հայաստանում կայացած ընտրություններին Երեխուս որ կորցրեցի, չուզեցի ձեզ կորցնեմ. Զոհվածի մայրը՝ Նիկոլ Փաշինյանին Նոր Ազգային ժողովի պատգամավորների անունները Հայաստանում կորոնավիրուսի 26 դեպք է հաստատվել․ մահացել է 1 մարդ Ես վստահ եմ, որ Նիկոլի պաշտամունքը ամիսներ անց վերածվելու է ատելության, բայց արդեն ուշ կլինի. Նաիրի ՀոխիկյանԱրսեն Թորոսյանը սպառնո՞ւմ է «Դուք ընտրեցիք պետության դագաղի վերջին մեխը խփելու ճանապարհը» . Վարուժան ԲաբաջանյանՏիգրան Մուկուչյանը՝ երեկվա հոսանքազրկումների մասին Երևանում կրակոցներ են հնչել