Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև


«Մեր հասարակությունը բավականին անճանաչելի է դարձել. շատ լուրջ տեխնոլոգիաներ են կիրառվել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Գրեթե ամեն օր ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է այն ահազանգերի մասին, որոնք ստանում են սահմանամերձ բնակավայրերի բնակիչներից: Խոսքը, մասնավորապես, ՀՀ Սյունիքի մարզի նաև մի շարք բնակավայրերի մասին է, որտեղ ադրբեջանական զինծառայողները բացահայտ սպառնում են բնակիչներին: Վերջին շրջանում քիչ չեն դեպքերը, որոնք փաստում են նաև Գեղարքունիքում առկա սպառնալիքի մասին: Մինչդեռ Հայաստանում հասարակության մի հատվածի մոտ սպառնալիքի ընկալման խնդիր կա, եթե չասենք, որ այդ ընկալումն ի սպառ բացակայում է, օրինակ՝ ուղղակի վտանգից 20 կմ հեռու ապրողի մոտ: Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ նախ անդրադարձանք Ադրբեջանի և այդ երկրի ԶՈւ-երի այսօրվա մարտավարությանը:

«Ադրբեջանն իրականում շատ պարզ քաղաքականություն է վարում: Այսինքն, հաղթողի քաղաքականություն է վարում ու փորձում է անել ամեն հնարավորը, որպեսզի թե՛ Գեղարքունիքում և թե՛ Սյունիքում հետագա պատերազմի համար բարվոք դիրքեր ունենա: Այսինքն, Ադրբեջանը պատրաստվում է հետագա պատերազմին ու այս պահի դրությամբ փորձում է այդ պատերազմի համար ձեռք բերել ու ստեղծել իր համար հարմար ու նպաստավոր դիրքեր: Սա է Ադրբեջանի քայլերի տրամաբանությունը: Կարող եմ միանշանակ ասել, որ Ադրբեջանն այս փուլում այդ նպատակով և այդ մտադրությամբ է առաջնորդվում»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով հայ հասարակության որոշ հատվածների վերոնշյալ ընկալումներին՝ Կարեն Հովհաննիսյանը նկատեց. «Մեր հասարակությունը բավականին անհասկանալի ու անճանաչելի է դարձել, որովհետև իրականում Հայաստանն այնքան փոքր է, որ, բացառությամբ Երևանի և մի քանի քաղաքների, կարող է աշխատել թշնամու հրետանին: Այսինքն, կապ չունի՝ 20, թե 25 կմ է հեռավորությունը, հրետանին շատ հանգիստ կարող է աշխատել: Մեծ հաշվով՝ չմոռանանք, որ պատերազմի օրերին ԱԹՍ-ները հասան անգամ Երևան: Մենք իսկապես խնդիր ունենք. հասարակության մի մասը, կարծես թե, բաժանում է տարածաշրջաններն ու հարցը ոչ թե պաշտպանողական, ազգային, այլ ավելի շատ քաղաքական դաշտ է տանում: Եվ այդ քաղաքական դաշտում արդեն բևեռացում է սկսում: Եթե որևէ մեկն ասում է, որ Ադրբեջանը վտանգ է ներկայացնում, և իրենք տեսնում են, որ, օրինակ՝ դա հակազդվում է ինչ-որ քաղաքական ուժի խոսքին, իսկույն այդտեղ քաղաքականության միտում են տեսնում:

Հետո ինքնաբերաբար սկսում են հակազդել՝ առանց խորանալու և հասկանալու տվյալ խոսքն ու մեսիջը: Ճիշտն ասած՝ կարծում եմ, որ հասարակության վրա շատ լուրջ տեխնոլոգիաներ են կիրառվել. այս արդյունքն ունենալու համար դրսի շատ ուժեր բավականին լուրջ են աշխատել: Խոսքն անտարբերության արդյունքի մասին է, որտեղ թշնամուց բարեկամի կերպար են ստեղծել»:

Անդրադառնալով մայիսի 12-ից հետո առկա իրավիճակին, երբ ադրբեջանական զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու դեռ շարունակում են այստեղ մնալ, Կարեն Հովհաննիսյանը շեշտեց. «Ադրբեջանն այս փուլում չի ուզում ռազմական որևէ բախման կամ որևէ հարցի լուծման գնալ, որովհետև վերոնշյալ տարածաշրջաններում փորձելու է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին իր ներկայությամբ հոգեբանական տեսանկյունից ճնշել և ստիպելու է թողնել այդ տարածքները: Այսինքն, մենք նաև այս առումով խնդիր ունենք. անզենք, անինքնաձիգ պատերազմը, որն անտես է ու չի երևում, հանգստություն է բերել խոր թիկունքում գտնվողներին, և նրանք կարծում են, թե պատերազմն ավարտվել է: Իրականում պատերազմը չի ավարտվել, և թշնամին այս փուլում այլ մարտավարություն է որդեգրել և այդ մարտավարությամբ է շարժվում»:

Ռազմական փորձագետն այլ սպառնալիքներ էլ է տեսնում:«Եթե այսպես շարունակվի, գալու է մի օր, երբ ՀՀ-ում մենք կունենանք շատ ավելի քիչ ՀՀ քաղաքացիներ, քան օտարազգի: Այս պահին ձուլման խնդիրն է դրված: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից խնդիր է դրված, որ Հայաստանը միաձուլեն և կարողանան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պահպանող կառույցները կազմաքանդել: Խոսքը եկեղեցու, բանակի, դպրոցի և բոլոր այն կառույցների մասին է, որոնք համախմբող գործառույթ ունեն: Նպատակն է կազմալուծել բոլոր այդ կառույցները, որ կարողանան ամբողջովին ձուլել թուրք հասարակությանը: Օրինակ՝ Թուրքիայում այդքան մեծ բնակչություն ունեցող քրդեր են ապրում, բայց, միևնույնն է, այնտեղ ուժեղ է թուրքական գործոնը: Ուզում են նման արդյունք ունենալ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին