Ինչ է անում հենց այս պահին Նիկոլ Փաշինյանը
ОбществоՀունիսի 20-ից հետո մենք գալու ենք ու այդ թափթփուկներն անպայման պառկելու են ասֆալտին: Ագարակում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով տեղացի որոշ պաշտոնյաների:
Ագարակում Փաշինյանի երթի հիմնական հայտարարությունն այն է, որ նա ներողություն է խնդրում բոլոր սխալների ու բացթողումների համար, այդ թվում՝ տեղացի որոշ թափթփուկ պաշտոնյաներից, քաղաքապետերի հանդուրժելու համար:
Նա անընդհատ կրկնում է այս խոսքերը, որոնք չի ասել ոչ մի տեղ: Տպավորություն է, որ իշխող ուժի ղեկավարը սադրում է սյունեցի պաշտոնյաներին: