Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ» Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ» «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»


«Ծանրագույն վիճակում ենք հայտնվել, մեր պետականության գլխին մի մեծ սուր է կախվել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Կայացան խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Շատ քաղաքացիներ և քաղաքական ու հասարակական ուժեր ընտրությունների այլ ելք էին ակնկալում, բայց փաստ է այն, որ Ազգային ժողովում կհայտնվի քաղաքական երեք ուժ: Ենթադրվում էր, ամեն դեպքում նման կարծիք կար, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն չի կազմի խորհրդարանում, բայց ընտրություններում այլ արդյունք գրանցվեց: Հոգեբան Կարինե Նալչաջյանը կարծում է, որ այս ընտրություններով Հայաստանը մտավ ճգնաժամի մի ծանրագույն փուլ:

«Արցախը՝ վիրավոր ու խոցված, հիմա էլ Հայաստանը ծանրագույն վիճակում է հայտնվում: Մեր պետականության գլխին մի մեծ սուր է կախվել: Նախ՝ ուզում եմ փաստել իրավիճակի վտանգավորության աստիճանը: Բուն ընտրությունների մասին: Նախ և առաջ հարկավոր է հետամուտ լինել, որպեսզի հասկանանք՝ ինչքանո՞վ էին արդար այս ընտրությունները: Օրինակ՝ ես կամ որևէ բանական մարդ չի կարող պատահական համարել, որ կիրակի երեկոյան Հայաստանի տարբեր վայրերում հոսանքազրկումներ տեղի ունեցան: Դա բացարձակապես պատահականություն չէ, իսկ ես մատնացույց եմ անում միայն մեկ փաստ: Հարկավոր է նախ հասկանալ ընտրախախտումների ծավալը և համապատասխան գործողություններ կատարել: Հիմա պատասխանեմ հարցին՝ սպասելի՞ էր նման արդյունքը: Այս հարցը կմեկնաբանեմ նաև որպես կուսակցության ներկայացուցիչ: Ես «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի անդամ եմ և թեկնածու եմ եղել: Իմ նոր կարգավիճակով պայմանավորված՝ առիթ ունեցա շրջել Հայաստանով, շփվել մարդկանց հետ: Գիտեք՝ ինչպիսին էին տրամադրությունները: Այս իշխանությունների հանցագործությունները, ազգադավ քայլերը մարդկանց մի մեծ մաս գիտակցում էր, բայց նրանց մոտ կար նաև վախի մթնոլորտ, որը շատ ավելի ազդեցիկ է, մոտիվացիոն ուժ ունի: Մարդիկ մի բան մտածում են, համոզմունք ունեն, բայց բոլորը չէ, որ ունեն համարձակություն գնալ հոսանքին, թելադրվածին հակառակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալչաջյանն՝ ընդգծելով, որ ոչ բոլորը կարող են ընդդիմանալ:

Հոգեբանը նշում է՝ չպետք է արդարությանը դեմ գնալ և ասել, որ կային մարդիկ, որոնք վերլուծական միտքը մի կողմ դրած, ապրում էին լցված ատելությամբ դեպի նախորդ իշխանությունները: «Այս ատելությունն այնքան ներծծված էր այս մարդկանց մեջ, որ նրանք, չընդունելով հանդերձ «նիկոլական» այս տարիները, կշեռքի նժարի վրա էին դնում «նախկիններ» կոչված ինքնաթունավորման վիճակը, «նախկինների» վերադարձի նկատմամբ ինչ-որ վախեր ունեին և վախենում էին փոփոխություններից: Որպես հոգեբան եմ ասում՝ մարդիկ վախենում են փոփոխություններից: Այն, ինչ կա, հասկանալի է, իսկ թե ինչ է լինելու, այդ անորոշությունը հաճախ մարդկանց վախեցնում է: Նրանք սկսում են սին հույսեր կապել, մտածել, թե ամեն ինչ լավ կլինի, պատերազմ եղավ, հետո էլ չի լինի, ուրիշ ղեկավար լինի, գուցե այն ժամանակ նոր պատերազմ սկսվի: Այս տեսակ ֆիկտիվ տրամաբանություն է աշխատում՝ կտրված իրականությունից: Միևնույն ժամանակ կային ակնհայտ «նիկոլապաշտներ», որոնց գիտակցությունն այնքան նեղացած էր, որ իրենց հետ աշխատելու տեղ մենք չունեինք:

Մեր կուսակցությունն, օրինակ՝ կարծում է, որ այս ողբալի իրավիճակը, որում հայտնվել էր Հայաստանը և հիմա էլ ավելի է խորասուզվում, նրանից էր, որ մենք աստիճանաբար երես ենք թեքել ազգային այն արժեքներից, որոնց հիմքում նաև համամարդկայինն է՝ հայրենիքի, պետականության, բանակի, եկեղեցու զգացողությունը: Այս սյուներից մենք երես ենք թեքել, և եթե այս արժեքներից դու երես ես թեքում, կարող ես, այո՛, գնալ հայհոյանքի հետևից, քեզ դուր կգան գռեհկաբանությունները, հայրենիքդ կծվատվի, իսկ դա առանձնապես քեզ վրա չի ազդում, զոհեր կունենաս և այդ արյան գինն իրականության մեջ չես գնահատի, այսինքն՝ արժեքներից հեռանալն է: Մենք հասկանում ենք, որ ունենք այս հավատամքը և պետք է շարունակենք մեր պայքարը, սա մարդկանց մտածողության փոփոխության պայքար է»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հասարակության հետ պետք է ահռելի աշխատանք տանել, քանի որ կար մոլորյալների մի մեծ խումբ, որը չգիտեր, թե ում տալ իր ձայնը:

Նալչաջյանը շեշտում է՝ ծանրագույն վիճակում ենք հայտնվել:«Չնայած սրան՝ մեր ձեռքերը թուլացնելու, թուլանալու իրավունք չունենք: Քաղաքականության մեջ մտած անձինք և կուսակցությունները պետք է շարունակեն իրենց աշխատանքները: Եթե մեր արժեքներին այդքան դավաճանած չլինեինք, տեսնելով գռեհկությունները, այն, որ թուրքական շահն է մեր իշխանությունների կողմից առաջ տարվում, մեր հայրենիքը ծվատվում է, եթե ինքնապահպանման զգացողությունը մեր մեջ մեռած չլիներ, այսպիսի արդյունքներ չէինք ունենա, թեև պետք է հասկանալ, թե որքանով են այս արդյունքներն օրինական: Հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե նա հետ է քաշվում և չի մասնակցում իր ճակատագրի կերտմանը: Իմ շփումներում հասկացա, որ հիմնականում դրանք այն մարդիկ են, որոնք 2018 թվականին լցրել էին հրապարակները: Այստեղ ես տեսնում եմ պատասխանատվության զգացման պակաս: Եթե դու սխալվել ես, ուրեմն շտկման ուղղությամբ ինչ-որ բան պետք է անես, ոչ թե սպասես, թե ինչ է լինելու»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն