Ուրախալի է, որ ընդդիմադիր պատգամավորները նույնպես ակտիվ են՝ բերման ենթարկված խաղաղ ցուցարարներին այցելելու հարցում. Ռ․ Մելիքյան
ԲլոգԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ուրախալի է, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նույնպես ակտիվ են՝ բերման ենթարկված խաղաղ ցուցարարներին այցելելու հարցում։ Ոստիկանության կենտրոնականի բաժնում եմ, որտեղ բերման ենթարկվածներին այժմ այցելում են պատգամավորներ Արթուր Ղազինյանը («Հայաստան») և Հայկ Մամիջանյանը («Պատիվ ունեմ»):
ԼՐԱՑՈՒՄ. Այստեղ են նաև Փաստաբանների պալատի մի քանի փաստաբաններ։