Սեր, ամուսնություն, բաժանում, մահ. հոկտեմբերի 15-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը
LifestyleԽՈՅԵՐ
Ձեր հարաբերություններին վերաբերվեք հումորով: Այդպես ավելի հեշտությամբ կկարողանաք հաղթահարել դժվարությունները: Ձեր սիրելիի համար էլ հեշտ կլինի, եթե նա ձեր աչքերում փայլեր տեսնի, այլ ոչ թե արցունքներ:
ՑԼԵՐ
Այսօր դուք կզգաք, որ ձեր ներկան անորոշ է: Դուք կսկեք մտածել, թե որքան լավ էին ձեր հարաբերությունները նախկինում եւ թե որքան մշուշոտ կլինեն դրանք ապագայում: Փորձեք կենտրոնանալ այսօրվա վրա:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք այնքան զբաղված կլինեք, որ ձեր յուրաքանչյուր րոպեն պետք է պլանավորած լինի, եւ ցանկացած շեղում կարող է աղետալի լինել ձեզ համար: Փորձեք այդ գրաֆիկի մեջ տեղավորել նաեւ սիրելիի հետ հանդիպումը, այլապես նա կկարծի, թե իրեն ամբողջությամբ անուշադրության եք մատնել:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելիի հետ կոնֆլիկտները ձեզ հաղթահարել կօգնեն հին ու բարի մտերիմները: Զանգահարեք նրանցից մեկին եւ, հաստատ, մի շատ կարեւոր խորհուրդ կստանաք:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դուք մեծ թեթեւություն կզգաք: Դրան կնպաստի ձեր սիրելին: Չմոռանաք նրան շնորհակալություն հայտնել դրա համար:
ԿՈՒՅՍԵՐ
Կույսերն այսօր որոշակի փոփոխություններ կնկատեն իրենց հարաբերություններում: Խոսքը դրական փոփոխությունների մասին է: Եթե նախկինում վեճերը ձեզ համար սովորական բնույթ են կրել, այսօր կզգաք, թե որքան դրական եք միմյանց վերաբերվում:
Շարունակությունը՝ այստեղ