Երևան, 28.Նոյեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը Opel-ով արագաչափի մոտ բախվել է ծառին, կա 4 վիրավոր Մոսկվան ամրագրեց խաղի կանոնները. ի՞նչ է ենթադրում եռակողմ հայտարարությունը Առողջապահության նախարարությունը` «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի մասին Lվովում Պատվո հյուպատոսության գրասենյակ է բացվել «Մտնում եմ երեխուս «Ինսթագրամը», ընկերներից մեկը իր գլխավոր էջում գրել էր..․ մայրն ասում է՝ որդու մահվան մասին իրեն չէին ասել Գերությունից վերադարձած Միհրան Մուսայելյանը հիվանդանոցում է Փաշինյանի վարչախմբի սիրախաղը Թուրքիայի հետ Սոչիի հանդիպումն ու ընդունված եռակողմ հայտարարությունը խորացրեց մեր մտահոգությունները. «5165» շարժման հայտարարությունը Պուտին-Ալիև-Փաշինյան. Միջանկյալ պայմանագիր՝ ձեռք բերված դիրքորոշումներն ամրագրելու համար. Տարասովը եռակողմ հանդիպման արդյունքների մասին Տարադրամի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ


Պետական կառավարման համակարգից միայն ստվերն են թողել․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից մեկ տարի ժամանակ է անցել, իսկ պետական կառավարման համակարգն այդպես էլ դուրս չի գալիս ճգնաժամային իրավիճակից։ Չէ, այնպես չէ, որ պատերազմից առաջ Հայաստանի կառավարման համակարգում ամեն ինչ կարգին էր, սակայն պատերազմի արդյունքում այդ համակարգի՝ քիչ թե շատ գործող հատուկենտ «ատամնանիվների» աշխատանքն ամբողջությամբ պարալիզացվեց։ Ինչո՞ւ այդպես ստացվեց։ Չէ՞ որ նույն Փաշինյանը խոստանում էր պետական կառավարման համակարգին նոր շունչ հաղորդել։ Առաջին խնդիրն այն է, որ Փաշինյանը ոչ թե առաջնահերթ համարեց պետական ապարատը նոր ռելսերի վրա դնելու հարցը, այլ սեփական փիառն ու բացառապես անձնական դիվիդենտները։

Դրա համար էլ նա պատերազմ հայտարարեց պետական կառավարման համակարգին, կարևորագույն օղակներում նշանակեց այնպիսի թիմակիցների, որոնք ընդհանրապես գաղափար չունեին ու մինչև հիմա էլ չունեն, թե ինչ ասել է պետական կառավարում, և որոնք այլ պայմաններում հազիվ «ձգեին» որևէ նախարարության դռնապանի գործին։ Այս ամենը ձեռնտու էր Փաշինյանին մի քանի ասպեկտով. մի կողմից՝ իր թիմակիցները, որոնք աջակցել էին իրեն շարժման օրերին Գյումրիից Երևան քայլելու և այլ հարցերում, գոհ կլինեն, իսկ մյուս կողմից էլ՝ ինքը կկարողանա իր վրա վերցնել ողջ պետական կառավարման, իսկ ավելի ճիշտ՝ պետության դերակատարությունը, իսկ «օդից» պաշտոն ստացածները, որոնց գերակշիռ մասի համար դա նույնիսկ երազանք չէր կարող լինել, ցմահ երախտապարտ կլինեն իրեն։ Դրա արդյունքում էլ ցանկացած հարցի, որը գտնվում էր պետական կառավարման համակարգի լիազորությունների տիրույթում, որպես կանոն, Փաշինյանն անպայման միջամտում էր, դրա վերաբերյալ առանձին գրառում էր կատարում ֆեյսբուքում կամ ուղիղ եթեր դուրս գալիս։

Նա և՛ ֆինանսիստ է, և՛ համաճարակաբան, և՛ զինվորական գործի «մեծագույն գիտակ», և՛ ամեն ինչ, բայց ձախողումների ժամանակ նա երբեք պատասխանատու ու մեղավոր չէ: Այսպիսով, երեք տարի շարունակ Փաշինյանը մի կողմից՝ փիառվում էր, իսկ մյուս կողմից՝ փորձում ցույց տալ, որ ոչ մի հարց առանց իր միջամտության չի կարող լուծվել։ Ամենապարզունակ հարցը՝ ասենք՝ Չարենցավանի մի դպրոցի տնօրենի նշանակման խնդիրը՝ նշվածի վառ օրինակ: Որոշ դեպքերում էլ իր գործողություններն արդարացնելու համար Փաշինյանը լուրեր էր տարածում, թե պետական կառավարման համակարգը դիմադրում է իրենց փոփոխություններին։

Եթե համարգի ինչ-որ թևեր դիմադրել են, ուրեմն պատճառ է եղել դրա համար։ Եվ, ընդհանուր առմամբ, մեկ մարդը ֆիզիկապես ուղղակի ընդունակ չէ և ոչ էլ կարող է բոլոր հարցերից գլուխ հանել, առավել ևս, եթե խոսքը Նիկոլ Փաշինյանի նման մեկի մասին է, որը միշտ ու բոլոր հարցերում ձոխողում է ամեն ինչ։ Այնինչ, պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացումը պահանջում է, որ սահուն, համապատասխանեցված և անխափան գործեն այդ համակարգի բոլոր օղակները։ Սակայն Փաշինյանին մինչև հիմա թվում է, թե բոլոր հարցերից միաժամանակ կարող է հեշտությամբ գլուխ հանել։

Բայց հենց վերջինիս միջամտության արդյունքում է, որ պատերազմի ժամանակ ծայրաստիճան անկազմակերպ վիճակ ունեցանք, քանի որ համապատասխան ինստիտուտները չէին կարողանում սինխրոնացված գործել։ Բացի այդ, Փաշինյանը թաշկինակի պես է փոխում կառավարման համակարգի որոշ առանցքային թևերի ղեկավարներին՝ այդ օղակները անընդհատ սթրեսի ենթարկելով։ Օրինակ՝ 2,5 տարում նա փոխել է ԱԱԾ հինգ տնօրենի։ Բայց չէ՞ որ տևական ժամանակ է պահանջվում, որպեսզի համակարգի բաղկացուցիչ մասերի ղեկավարները կարողանան ադապտացվել նոր պայմաններին։ Իսկ մինչ այս ավանդույթը շարունակվում է, կառավարման համակարգում առկա ճգնաժամը շարունակվում է պահպանվել։

Դրա արդյունքում էլ պետության անվտանգությանը, սահմանների անձեռնմխելիությանը ու այլ հարցերի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին շատ հաճախ տեղեկանում ենք լրատվամիջոցներից ու հասարակ քաղաքացիներից և հետո միայն ուշացումով՝ այդ գործառույթն իրականացնող կառույցներից։ Որոշ դեպքերում էլ պետական տարբեր կառույցներ կարող են ուղղակի միմյանց հերքող տեղեկություններ տարածել կամ ընդհանրապես չտիրապետել իրավիճակին։ Այդպիսի պարագայում էր, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները ստիպված իրենց ուսերին պետք է վերցնեին սահմանների պաշտպանության ու հակառակորդի զինվորականների հետ բանակցելու խնդիրը։ Այդպիսի վիճակ էր նաև նախօրեին, երբ մեկ ժամ շարունակ համապատասխան կառույցները չէին արձագանքում Արցախից եկող անհանգստացնող տեղեկություններին, ինչի արդյունքում ամենատարբեր լուրեր տարածվեցին, այդ թվում՝ զոհերի ու վիրավորների մասին: Այնպես, որ գրեթե ամեն օր տպավորություն է ստեղծվում, թե մենք ընդհանրապես պետություն չունենք։

Իրականում մենք չունենք իշխանություններ: Այսինքն, ունենք, բայց դա փաշինյանական է, ինչը նույնն է, թե չունենք: Իշխանություններ, որոնք ոչ միայն պարտվեցին պատերազմում, ոչ միայն հազարավոր զոհերի պատճառ դարձան, որոնք ոչ միայն հանձնեցին Արցախի մեծ մասը, այլև, մեծ հաշվով, հասցրեցին քանդել պետական համակարգի բոլոր գործող դետալները և թողնել միայն դրանց ստվերը..

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հող ազատագրածը հող հանձնողի հետ չի բանավիճումԷդուարդ Բաբայանը հանդիպել է Աբովյանի ուսուցիչների հետԿոտայքի մարզում 24-ամյա վարորդը Opel-ով արագաչափի մոտ բախվել է ծառին, կա 4 վիրավորՄոսկվան ամրագրեց խաղի կանոնները. ի՞նչ է ենթադրում եռակողմ հայտարարությունը Առողջապահության նախարարությունը` «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի մասինLվովում Պատվո հյուպատոսության գրասենյակ է բացվել Մեկնարկել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կիբեռանվտանգության «Capture the Flag» 2021թ-ի մրցույթը«Մտնում եմ երեխուս «Ինսթագրամը», ընկերներից մեկը իր գլխավոր էջում գրել էր..․ մայրն ասում է՝ որդու մահվան մասին իրեն չէին ասել Գերությունից վերադարձած Միհրան Մուսայելյանը հիվանդանոցում է Փաշինյանի վարչախմբի սիրախաղը Թուրքիայի հետ Սոչիի հանդիպումն ու ընդունված եռակողմ հայտարարությունը խորացրեց մեր մտահոգությունները. «5165» շարժման հայտարարությունը Պուտին-Ալիև-Փաշինյան. Միջանկյալ պայմանագիր՝ ձեռք բերված դիրքորոշումներն ամրագրելու համար. Տարասովը եռակողմ հանդիպման արդյունքների մասին Տարադրամի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ «Զապը», «Նորատուսցի Արան», «Բոգոն», «Արտյոմ Կանևսկոյը», «Մանեթի տղա Սամոն» և մի շարք այլ օրենքով գողեր են բերման ենթարկվել Աշխարհից նեղանալ պետք չէ. Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում. Արմեն Աշոտյան Սոչիում ստորագրված համատեղ հայտարարությունը Հայաստանի հերթական նվաստացումն է․ պատգամավոր Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին ՄԻԵԴ-ը գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել Կորոնավիրուսից մահացել է «Սիրունիկը» կուլտային ֆիլմի դերասանը Կորոնավիրուսի դեմ հակամարմիններից դեղամիջոց կստեղծվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խնդիրները վերաբերում են միայն ՀՀ տարածքին Նիկոլ Փաշինյանը «Չինար» ռեստորանում է. տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված Ցավոք, ունենք կորուստներ, անհետ կորածներ, գերեվարվածներ. Արմեն Սարգսյան Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ՊՆ-ում Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Ադրբեջանցի ներկայացած հայը, որը շահագործել էր անհետ կորածների իգական սեռի ազգականներին, հայտարարել է՝ չի ուզում ապրել. դատարանը որոշում է կայացրել Նավթի գները նվազել են ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածելԱվտոբուսի վթարի հետևանքով 21 մարդ է մահացել Հայաստանի նոր օրակարգը. Արմեն Գեւորգյան Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Ինչ է ասել Պուտինն Ալիևին. ՏեսանյութԻսկ Հայաստանում քանի որ կապիտուլյանտներն են, ապա ինչպես ցանկանան՝ այնպես էլ կվարվեն, և հաշվետու չեն ոչ մեկին. Արտակ Զաքարյան Մինչ աշխարհը կորոնավիրուսի երրորդ և չորրորդ ալիքների շրջանում է մնացել, այդ ընթացքում առաջանում են նոր մուտացիաներ. Կարեն Ավագյան Երկար ժամանակով լույս չի լինելու. Երևանում և մարզերումՈ՞ւմ է պատկանում համակենտրոնացման ճամբարի գաղափարը․ «Փաստ»Եվս մեկ հայտնաբերված դի Երևանում հրազենային վնասվածքով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Տե­ղի է ունե­ցել «Մայ­րիկ» ֆիլ­մի պրե­մի­ե­րան․ «Փաստ»Սյունիքի մարզում դժվարանցանելի ճանապարհներ կան. Շիրակում մառախուղ է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք. մահացել է 33 քաղաքացի Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել և կալանավորվել է Մեր ազգային ողբերգությունը ամենևին էլ պարտվելը չէ և ոչ էլ պարտվողներին ներելը, այլ պարտության հետ հաշտվելն ու պարտության տարածներին մեծարելը...«Փաստ»Երեւանում ընթանում է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը դժվարանցանելի է ՔՊ-ի կաֆել-մետլախ գողացող թեկնածուն իբրև հերքում է, բայց ավելի է խճճվում. տեսանյութ Թուրք-ադրբեջանական լոբբինգի վտանգները Ռուսաստանի համար. գոր­ծու­նե­ու­թյու­նը կվե­րա­ուղղ­վի դե­պի այլ նպա­տակ­ներ՝․ «Փաստ»Պայմանագրերի վավերացման գործընթացի համար պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը. Ռոբերտ Հայրապետյան ՀՀ իշխանությունները զգուշացրել են` եթե որեւէ բան ստորագրեն, հեղափոխություն կլինի. Հոխիկյան Գիտական խումբն ուսումնասիրում է հայկական դեղաբույսերի հակաքաղցկեղային հատկությունները․ «Փաստ»