Երևան, 01.Դեկտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դեկտեմբեր ամսվա տոնական և հիշատակի օրերը Առողջապահության նախարարությունից հայտնում են «ՀայՓոստի» մի շարք բաժանմունքների սպասարկումը կիրականացվի փոփոխված հասցեներով Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Հունվարի 1-ից ջրի սակագինը կթանկանա՝ կազմելով 200,47 դրամ․ ՀԾԿՀ Պուտինը սպառնացել է նոր պատերազմով Աշխարհը թևակոխում է համաճարակի նոր ալիքի մեջ․ Պուտին Դժգույն ու դժբախտ Շուշիին, ինչպես տեսանք, հաջորդեց տխրահռչակ gps-ը. Անժելա Նալբանդյան Հայտնի են ադրբեջանական ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված զինծառայողների անունները Փոխոստիկանապետի գործարար որդին՝ ՔՊ-ի ցուցակում


Խաչապուրի. հաց ու պանիր, որ դարձել է շատերի սիրելի ուտեստը. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Խաչապուրին վրացական ավանդական խոհանոցի դասական ուտեստներից մեկն է, որը խմորային արտադրանք է: Աղ դրած կաթնաշոռով պանիրներն են ավանդաբար օգտագործվում որպես խաչապուրիի լցոն: Վրաստանի յուրաքանչյուր մարզում խաչապուրի պատրաստելիս օգտագործվում են լրացուցիչ բաղադրիչներ, լինում են գաղտնիքներ, որոնք այդ ուտեստին տալիս են հատուկ համ և յուրահատուկ բույր: Այդուամենայնիվ, քանի որ վրացերենից թարգմանաբար «խաչա» և «պուրի» բառերը բառացիորեն նշանակում են «պանիր» և «հաց», և այդ բաղադրիչներն են հիմնականում պահանջվում, ապա կարելի է ասել, որ խաչապուրին պանրով կարկանդակ է: Իսկ ո՞րն է խաչապուրիի պատմությունը։

Ներկայումս գրեթե անհնար է գտնել այն հարցի պատասխանը, թե ով է հորինել խաչապուրին, քանի որ այն ազգային ուտեստի կարգավիճակ ունի: Ենթադրվում է, որ առաջին պանրով բլիթների պատրաստման «հեղինակային իրավունքը» պատկանում է Վրաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող լեռների բնակիչներին: Հեռավոր ժամանակներում այդ ուտեստը մի տեսակ «չոր օրապահիկ» է եղել, որը հովիվները պատրաստակամորեն տարել են իրենց հետ արոտավայրեր, որտեղ հնարավորություն չեն ունեցել պատրաստել թարմ տաք կերակուր:

Հետագայում այդ հիանալի բլիթների բաղադրատոմսը հաջողությամբ տարածվել է ամբողջ Վրաստանում: Յուրաքանչյուր մարզում, գյուղում և նույնիսկ ընտանիքում տանտիրուհիները խաչապուրի են պատրաստել՝ օգտագործելով իրենց գաղտնիքները: Արդյունքում, Վրաստանի խոհարարական այդ հպարտությունը բարձր է գնահատվում ոչ միայն իր հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից շատ հեռու: Օրինակ՝ օտարերկրացիները, որոնք համտեսել են այդ թվացյալ սովորական տափակ հացերը, փառաբանել են դրանք իտալական հայտնի պիցցայի հետ հավասար: Խաչապուրին մեկ ուտեստ է, բայց ունի բազմաթիվ բաղադրատոմսեր։ Խաչապուրիի պատմությունը յուրաքանչյուր մարզում անհատական է, ինչպես նաև անհատական են պատրաստման բաղադրատոմսերը:

Այնուամենայնիվ, կա ընդհանուր մի բան, դա խմորի պատրաստման առանձնահատկությունն է: Խմոր պատրաստվում է խմորիչի և թթվային միջավայրի օգտագործմամբ, օրինակ ՝ մածուն կամ կեֆիր: Նման բաղադրիչների հիման վրա պատրաստված խմորն ունենում է հատուկ փխրուն կառուցվածք և նուրբ համ: Խաչապուրիի ծագման պատմությունը եզակի է: Ի սկզբանե այն ունեցել է կաթնաշոռով կամ պանիրով լցոնված կլորացված բլիթի տեսք։ Ներկայումս խաչապուրիի բազմաթիվ տարատեսակներ կան. կլոր, օվալ, նավակի տեսքով, եռանկյունաձև և այլն: Խաչապուրին սովորաբար ամենօրյա ուտեստ է, բայց և, միևնույն ժամանակ, Վրաստանում ոչ մի միջոցառում, ոչ մի տոն չի անցնում առանց այդ համեղ և անուշաբույր խմորեղենի: Ինչ վերաբերում է խաչապուրիի տարատեսակներին... Աջարական խաչապուրիի պատմությունը սկսվել է հեռավոր 15-րդ դարում:

Այդ ժամանակ Օսմանյան Կայսրության լծի ազդեցության տակ պանրային բլիթները կոչվել են «պաներլի» և եղել են կլոր: Իսկ աջարական խաչապուրին ձեռք է բերել նավակի ձև, որը մի տեսակ խոհարարական վրեժ է եղել թուրքական խոհանոցից: Իմերեթական խաչապուրին ավանդական վրացական այդ ուտեստի ամենապարզ տարբերակն է և ունենում է տարբեր չափեր և ձևեր: Այն կարելի է մատուցել սառը, կարող է ծառայել որպես հաց, խորտիկ կամ հանդես գալ որպես առանձին ուտեստ: Հետաքրքիր է, որ իմերեթական խաչապուրին մի տեսակ լակմուսի թուղթ է, որն արտացոլում է երկրի տնտեսության վիճակը:

Բանն այն է, որ անհրաժեշտ բաղադրիչների գնի տատանումները արտացոլվում են խաչապուրիի չափի վրա, որը կարող է տարբեր լինել: Մեգրելական խաչապուրին՝ մեգրուլին, ավանդական կլոր տափակ հաց է՝ լցոնված աղացած պանիրով: Այդ ուտեստի պատմությունը նման է իմերեթական խաչապուրիի ծագմանը. Մեգրուլին ևս կերակուր է ծառայել այն հովիվների համար, որոնք հնարավորություն չեն ունեցել արոտավայրեր այլ սնունդ տանել: Գուրիական խաչապուրիները կիսալուսնի տեսքով թխված խոշոր կարկանդակներ են: Այս ուտեստում լցոնման համար, ավանդական պանիրից բացի, օգտագործում են նաև խաշած ձու:

Խաչապուրի կերակրատեսակի պատմությունը, ինչպես նաև թխելու բաղադրատոմսերը և, ըստ էության, բուն անվանումը, Վրաստանի կառավարությունը պաշտպանում է պետական մակարդակով: Այնուամենայնիվ, դա ձեռնարկվել է միայն ուտեստի և երկրի պատմությունը պաշտպանելու համար, քանի որ «խաչապուրի»՝ պանրով հաց, անվանումը կարելի է առանց բացառության կիրառել ցանկացած պանրով բլիթի ու կարկանդակի դեպքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բոլոր ներքաղաքական օրակարգերը,բացի կապիտուլյանտների հեռացումից կեղծ են ու արհեստական. Էդուարդ Շարմազանով Ծնկի՛ բերել թուրքերին. Խաչիկ Ասրյան ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում էր օրինագիծ, որը հնարավորություն էր տալու զինծառայողներին՝ առանց հերթի՝ հրատապ կարգով, բուժսպասարկում անցնել. Տիգրան Աբրահամյան Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա՝ կազմելով 200,47 դրամ. Անժելա Նալբանդյան Ձեր դատաստանը այլընտրանքային է լինելու՝ մարզի այլընտրանքային ճանապարհների պես խորդուբորդ ու տեղ-տեղ անանցանելի. Ռոբերտ Հայրապետյան Սոչիում կապիտուլյացիայի սիմվոլը «ձեռքերը լվաց» Արցախից. Էդուարդ Շարմազանով 2010-ի՝ վարչատարածքային բաժանման շահարկված օրենքի մասին. Արմեն Աշոտյան «Ժողովուրդ». Հանցագործությունները շատացել են. որն է պատճառԻրական աշխատավարձերը նվազել են. «Ժողովուրդ»Օդի ջերմաստիճանը ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով«Հրապարակ».Նոր Skoda-ներում հերթով խնդիրներ են առաջանում«Հրապարակ».Հոգեւորականն իրավունք չունի խառնվել քաղաքականությանը. կքննեն Տեր Ղազար քահանա Պետրոսյանին կարգալույծ անելու հարցը«Հրապարակ».Գեւորգ Փարսյանը իշխանության ներկայացուցիչների հետ մասնակցել է  նիստինՊատկերացնու՞մ եք, ընտրվելու դեպքում, Ղազինյանն ինչ կանի Անդրանիկ Քոչարյանին կամ «Ուսապարկ Վահագին». քաղաքագետՏրոցենկոն դեռ չի վճարել ԶՄՊԿ-ի 60 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու համար. Բանկերը վարկեր չեն տրամադրումԴեկտեմբեր ամսվա տոնական և հիշատակի օրերը Առողջապահության նախարարությունից հայտնում են«ՀայՓոստի» մի շարք բաժանմունքների սպասարկումը կիրականացվի փոփոխված հասցեներով Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Հունվարի 1-ից ջրի սակագինը կթանկանա՝ կազմելով 200,47 դրամ․ ՀԾԿՀ Պուտինը սպառնացել է նոր պատերազմով Աշխարհը թևակոխում է համաճարակի նոր ալիքի մեջ․ Պուտին Դժգույն ու դժբախտ Շուշիին, ինչպես տեսանք, հաջորդեց տխրահռչակ gps-ը. Անժելա Նալբանդյան Հայտնի են ադրբեջանական ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված զինծառայողների անունները Փոխոստիկանապետի գործարար որդին՝ ՔՊ-ի ցուցակում Մասնակցել եմ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովին. Հռիփսիմե Ստամբուլյան Պատերազմի ժամանակ «Հայաստան» հիմնադրամին փոխանցած գումարները Կառավարությանը տալու հարցով նիստը՝ ուղիղ «ՀՀ բոլոր քաղաքացիներին հերթով զգուշացնելու ցանկություն չունեմ». Ավանեսյանը՝ Անդրանիկ Քոչարյանի դիմակ կրելու մասինԻ՞նչ եղանակ է սպասվում ձմռան առաջին օրերին Ադրբեջանական կողմն Իշխանասարի հատվածում զորքն է թեթևացրել, հետ չի քաշվել. Սիսիանի համայնքապետ Ոսկին թանկանում է Շահումյան համայնքում թաքնված դամբարան է հայտնաբերվել Իշխանասարի երրորդ և չորրորդ գագաթներում շարժ չկա. Այնտեղ հիմա բուք է ու սառնամանիք. կամավորական «Էդ վակցինաները չե՞ն աշխատում, 4 անգամ պատվաստվել եմ և ջերմության տատանում չեմ ունեցել». Ա. Քոչարյանը՝ Ավանեսյանին Մահացել է լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը «Ճիշտ կլինի այս տարի հրապարակում տոնածառ տեղադրել». Դավիթ Խաժակյան Իշխանասարից ադրբեջանցիները նահանջե՞լ են. ՊՆ փոխնախարարը հարցն անպատասխան թողեց ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում ՀՕՊ-ը կարող է ոչնչացնել օդանավը. Պաշտպանության փոխնախարար Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր 15-ամյա պատանին Գարեգին Նժդեհի հրապարակում դանակահարել է նախկին փեսային ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը Ալեն Սիմոնյանի եղբայրը ձյունանուշիկնե՞ր կներկրի Լապլանդիայից Թուրքիայում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի 11 հանքագործների մարմիններ են հայտնաբերել «Լիստվյաժնայա» հանքահորում ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց Ինչպե՞ս էին «կտրում որովայնը» խարակիրիի կամ սեպպուկուի ժամանակ. «Փաստ»ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 398 նոր դեպք Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 4 մարզերում Ադրբեջանական զորքերը դուրս են եկել Իշխանասարի հատվածից ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Ադրբեջանի խորհրդային կառավարությունը Արցախը և Նախիջևանը ճանաչել է Հայաստանի անբաժանելի մաս. «Փաստ»