Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր


2-րդ զորամիավորումն ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր. գնդապետ Պետրոսյան

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի արևելյան հատվածում իրավիճակը տվյալ պահի դրությամբ խաղաղ է և կայուն, վերջին օրերին Արցախում տեղի ունեցած ռազմական սրացումը և արցախա-ադրբեջանական շփման գծում գրանցված միջադեպերը չեն ազդել հայ-ադրբեջանական սահմանի տվյալ գոտու կայունության վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնեց ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը՝ դիրքեր այցելած լրագրողների խմբին ծանոթացնելով առաջնագծում իրականացվող աշխատանքներին:

Հրամանատարի տեղակալը շեշտեց, որ 2-րդ բանակային կորպուսը մարտունակ զորամիավորում է, որն ունակ է կատարելու մարտական ցանկացած առաջադրանք, և հավաստիացրեց, որ հակառակորդի ցանկացած սադրանք համարժեք գնահատականի է արժանանալու հայկական զինուժի կողմից:

«Մենք հիմա գտնվում ենք բանակային կորպուսի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկում, որտեղ իրականացվում է պետական սահմանի պահպանություն: Մարտական դիրքը կահավորվում է, արդեն իսկ ավարտական փուլի մեջ է, կան դիտակետեր, կրակակետեր, որտեղից զինծառայողները իրականացնում են դիտարկում՝ հակառակորդի շարժը, նրա հավանական գործողությունների բնույթը գնահատելու և վերահսկելու նպատակով», - հայտնեց գնդապետ Պետրոսյանը:

Զինվորականի խոսքով՝ ադրբեջանական զինուժի կողմից վերջին սադրանքը տվյալ կորպուսի պաշտպանության գոտում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ձևավորված պաշտպանական նոր բնագծում, տեղի է ունեցել հուլիսի 28-ին, երբ հակառակորդը դիվերսիոն հարձակում էր իրականացրել Վարդենիսի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի վրա, բայց հետ էր շպրտվել հայ դիրքապահների կողմից:

Այդուհանդերձ, ադրբեջանական զինուժի վարքագիծը, չնայած պատերազմից հետո ռազմաքաղաքական իրադրության և շփման գծի զգալի փոփոխություններին, զորամիավորման հրամանատարի տեղակալի խոսքով՝ չի փոխվել:

«Հակառակորդը մնում է նույն հակառակորդը», - շեշտեց գնդապետ Պետրոսյանը՝ շարունակելով. «2-րդ բանակային կորպուսը, որը զբաղեցնում է նշված բնագիծը, մարտունակ զորամիավորում է, ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր: Դա ապացուցվել է 44-օրյա պատերազմական գործողությունների ժամանակ: Մասնավորապես հիմա բանակային կորպուսը ունակ է չեզոքացնելու հակառակորդի կողմից իրականացվող ցանկացած սադրանք»:

Մեկնաբանելով հոկտեմբերի 14-15-ին Արցախում հակառակորդի կողմից հրադադարի խախտումները, որոնց հետևանքով հայկական կողմից հայ զինծառայողներ էին վիրավորվել, գնդապետ Հայկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այդ միջադեպերը ոչ մի կերպ չեն անդրադարձել Գեղարքունիքի սահմանային գոտու վրա:

Զինվորականը նշեց, որ արցախյան հատվածի վերաբերյալ ինքն իրավասու չէ խոսելու: Իսկ ինչ վերաբերում է սահմանի տվյալ հատվածին՝ որպես զորամիավորման հրամանատարի տեղակալ հավաստիացրեց, որ հակառակորդի ցանկացած սադրանք համարժեք գնահատականի է արժանանալու հայկական զինուժի կողմից:

«Որպես երկարամյա ռազմական ծառայություն անցած ռազմական գործի մասնագետ կարող եմ վստահեցնել, որ հակառակորդը գնահատում է իր առջև կանգնած զորամիավորումներին, զորամասերին: Եթե նա գիտակցի, որ կարող է ինչ-որ մի խնդիր կատարել՝ հաստատ անելու է: Մենք դա թույլ չենք տալիս, կանխարգելում ենք համապատասխան գործողություններով», - «Արմենպրես»-ի հայտնեց գնդապետ Պետրոսյանը:

Ըստ Արցախի Պաշտպանության բանակի հաղորդագրության՝ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել վեց զինծառայող: Հետո հայտնի դարձավ, որ դեպքը տեղի էր ունեցել Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում: Իսկ հոկտեմբերի 15-ի առավոտյան ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակել էին Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի վրա։ Բարեբախտաբար, հայկական կողմից ոչ ոք չէր տուժել:

Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»