Yerevan, 25.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Հայկական կողմն Ադրբեջանից այդ ազդակը կարող է կորզել շնորհիվ ռուս խաղաղապահ ուժերի»․ փորձագետ

Politics

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի խոսքով՝ հայկական կողմի համար նորություն չեն Ադրբեջանի այն մոտեցումները, որոնք վերջինս ցուցաբերում է հայկական պատմամշակութային հուշարձանների նկատմամբ։

«Ադրբեջանը միշտ ձգտել է հայկական պամամշակութային հուշարձանները կա՛մ վերափոխել կեղծ պատմագրությամբ, այսինքն՝ ներկայացնել, որ դրանք ոչ թե հայկական են, այլ ինչ-որ աղվանական, կա՛մ փորձում է անհայտ ծագումնաբանության ներքո ներկայացնել։ Իսպառ վերացնել ճանաչում ունեցող եկեղեցիները՝ հնարավոր չէ, այսինքն՝ հնարավոր է այնքանով, որ կարող են ընդամենը վերափոխել, ձևափոխել։ Ադրբեջանը հիմնականում վերացնում է այն պատմամաշակութային արժեքները (օրինակ, խաչքարեր, հին գերեզմաններ), որոնք արցախահայության ծագումնաբանության հիմք են հանդիսանում, ինչպես նաև այն մատուռներն ու փոքր եկեղեցիները, որոնք հանությանն այդքան էլ հայտնի չեն, կամ չեն գործում, բնականաբար, դրանք ոչնչացնում են, փորձելով մաքրել հայկական հետքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացրած տարածքներում հայկական պատմամշակութային հուշարձանները վերացնելու քաղաքականությանը։

Ըստ Գառնիկ Դավթյանի, Ադրբեջանի այսօրվա վարած քաղաքականությունն ավելի շատ միտված է ոչ թե ագրեսիվ ձևով հայկական ամեն ինչ վերացնելուն, այլ կոծկող քաղաքականությամբ դրանց իրական ծագումնաբանությունն աղավաղելուն։

Օրինակ, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, այդ թվում՝ Դադիվանքը, փորձում են կեղծ պատմագրությամբ ներկայացնել, որ դրանք հայկական չեն՝ հղում անելով աղվանականին, դրանով նաև հիմնավորելով իրենց այն կեղծ թեզը, թե Արցախում հայեր չեն ապրել և առհասարակ Հարավային Կովկասում հայերը եկվոր ազգ են, հետևաբար՝ չեն կարող պատմական պահանջատիրություն ներկայացնել։

Անդրադառնալով հոկտեմբերի 13-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպմանը և հարցին՝ կա՞ ակնկալիք, որ այդ հանդիպումից հետո հայ ուխտավորները կրկին կկարողանան մեկնել Դադիվանք ուխտագնացության, փորձագետը պատասխանեց՝ հայկական կողմն Ադրբեջանից այդ ազդակը կարող է կորզել շնորհիվ ռուս խաղաղապահ ուժերի, որոնք այսօր, ցավոք, Արցախի անվտանգության միակ երաշխավորն են։

«Ժամանակին Հայաստանն էր թե՛ փաստաթղթային առումով, թե՛ քաղաքական հայտարարությունների մակարդակում համարվում Արցախի անվտանգության երաշխավորը, սակայն 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության եկածները նպատակ ունեին ոչ թե պաշտպանելու Արցախը, այլ ուղղակի տկարամիտ քաղաքականության շնորհիվ թուրքերին հանձնելու Արցախը։

Ինչ վերաբերում է Դադիվանքին, ապա այնտեղ գտնվող հոգևորականներն անգամ չեն կարող դուրս գալ։ Ադրբեջանը փորձում է հոգևոր մարտահրավեր նետել տեղի հոգևորականներին, թե եթե այդքան հավատում են իրենց կրոնին, պետք է անշահախնդիր մնան՝ անժամկետ։

Այսպիսով նրանք փորձում են ստիպել, որպեսզի հոգևորականներն այնտեղից դուրս գան, որ Դադիվանքի պատմական հիմքը կորցնեն։ Կարելի է  սպասել, որ ապագայում նման այց կլինի Դադիվանք, բայց մտածել, թե Ադրբեջանը դա անում է հանուն հայերի, հերթական կեղծ խաղաղասիրական թեզը կլինի։

Հետևաբար, կարծում եմ, Ադրբեջանի հիմնական թիրախը Դադիվանքից հոգևորականներին հանելն է՝ ապացուցելու համար, թե՝ տեսեք, եթե հայերն անգամ հոգևոր տունն են լքում, իրավունք չունեն պնդելու, որ այդ եկեղեցիները հայկական են»,- հավելեց Գ. Դավթյանը։

Նա նշեց, որ Ալլահշուքյուր Փաշազադեին հոգևոր առաջնորդ չի համարում, ճիշտ է, Հարավային Կովկասի հոգևոր առաջնորդն է, սակայն նրա հայտարարությունները մինչ պատերազմ բնավ կրոնական առաջնորդի հայտարարություն չէին։ Նա իր հայտարարություններում բազմիցս նշել է, թե «հայերն օկուպանտներ են և իրավունք չունեն բնակվել Արցախում»։

«Նույն ալիևյան թեզերը հնչել են Փաշազադեի շուրթերից, այդ պատճառով էլ ես հեռու եմ մտածել, որ հոգևոր առաջնորդների հանդիպումը դրական ազդակ կստեղծի։ Ռուսական կողմը փորձում է հոգևոր մակարդակով հնարավորություններ փնտրել կարգավորելու հայ-ադրբեջանական հարաբերությունները, սակայն հայերի նկատմամբ ադրբեջանցիների ատելությունն այնքան խորն է, որ եթե Աստված էլ երկնքից իջնի, թող ների Աստված, ես չեմ հավատում, որ նրանց հետ բարեկամություն անելը հնարավոր է, որովհետև Ադրբեջանն ամեն առիթ կօգտագործի  հայերին ստիպելու լքել իրենց պատմական հողը։ Առհասարակ վերջին շրջանում քաղաքական դաշտում ևս ակտիվություն կա, որպեսզի երկու հասարակությունների միջև որևէ կապ ստեղծեն՝ մոռանալով, որ մեկ տարի առաջ ադրբեջանցին Արցախում քաղաքացիական անձանց գլուխն էր կտրում, տանջելով հայ ռազմագերիներին էին սպանում։ Մեր ազգի այդ մեկ օրվա հիշողությունը, ցավոք, գործում է, դրա համար ամեն բան պետք է արվի այդ կարճաժամկետ հիշողության դեմն առնելու համար»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 13-ին Դանիլովի վանքում տեղի էր ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Կիրիլ Ա պատրիարքը հույս էր հայտնել, որ որ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ մարդկանց մտքերի վրա և  հանդիպման փաստն ու երկխոսությունը օրինակ դառնան բոլորի համար։

Ամենայն Հայոց կաթողիկոսն էլ իր հերթին նշել էր, որ հոգևոր առաջնորդների աղոթքներն ու ջանքերն այսօր պիտի հետապնդեն համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու նպատակ, որպեսզի թոթափվի լարվածությունը։

«Ադրբեջանն անցած տարվա սեպտեմբերի 27-ին, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ, Արցախի ժողովրդի դեմ սանձազերծեց պատերազմական լայնածավալ գործողություններ, ինչն աղետալի իրավիճակ ստեղծեց ողջ տարածաշրջանում և ունեցավ ողբերգական հետևանքներ մեր ժողովուրդների համար։ Ծանր մարտերում Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների՝ կասետային և ֆոսֆորային զենքերի կիրառման հետևանքով զոհվեցին, վիրավորվեցին և հաշմանդամ դարձան հազարավոր զինվորականներ, քաղաքացիական անձեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ, խոշտանգումների ենթարկվեցին խաղաղ բնակիչներ, տեղահանվեցին և անօթևան դարձան շուրջ 40000 արցախցիներ: Հատուկ թիրախավորմամբ Արցախում հրթիռակոծվեցին բնակելի շենքեր, հիվանդանոցներ և ծննդատներ, եկեղեցիներ, մշակութային կենտրոններ ու պատմական հուշարձաններ»,- իր խոսքում ասել էր Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։

Այս հանդիպումից օրեր անց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանն ասել էր, որ Հայաստանի Վեհափառի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո հայ ուխտավորների այցերը դեպի Դադիվանք կրկին վերականգնվել են։

Իսկ 168.am-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ ՏՎրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասել էր, որ այս պահին այցերը դեռ չեն վերականգնվել, սակայն հույսով սպասում են։

Հիշեցնենք նաև, որ հայ ուխտավորների մուտքը Դադիվանք դադարեցվել է մայիսի 2-ին՝ ադրբեջանական կողմի պահանջով։

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package