Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 22-ից 28-ը
LifestyleԽՈՅԵՐ
Աստղերը Խոյ տղամարդկանց հուշում են լինել շատ ինքնավստահ ու ինքնուրույն, իսկ Խոյ կանանց՝ թույլ ու կանացի։ Հենց այս հատկանիշների շնորհիվ դուք կկարողանաք գրավել հակառակ սեռի ներկայացուցիչներին, քանզի դրանք ձեզ կդարձնեն ավելի գրավիչ եւ համակրելի։ Օգտագործեք ձեր «զենքերը»։
ՑԼԵՐ
Մտածեք, թե ինչու ձեր սիրելի էակի բնավորության այս կամ այն գիծը ձեզ դուր չի գալիս։ Միգուցե այն կարելի է հեշտությամբ հանդուրժել՝ պարզապես փոխելով դրա անունը։ Օրինակ՝ ոչ թե շատախոս, այլ մարդամոտ ու շփվող կամ ստախոսի փոխարեն՝ վառ երեւակայության տեր, հնարամիտ։ Փորձեք։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Շաբաթը հիանալի հնարավորություն կտա ձեզ վերլուծել, թե ինչու եք այդպես վարվում սիրելի էակի հետ եւ ինչպես է նա ձեզ պատասխանում։ Սակայն պետք չէ երկար մտորել պատճառների մասին, կենտրոնացեք լուծումների վրա։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Սիրելի անձնավորությունը ձեզ անակնկալ (թեկուզ փոքրիկ) մատուցելու մեծ ցանկություն կունենա։ Օրինակ՝ միգուցե նա ցանկանա ձեզ կերակրել, կինոդիտման գնալ միասին կամ երգել հատուկ ձեզ համար։ Մի հրաժարվեք, տվեք նրան այդ հնարավորությունը եւ օրն անմոռանալի կանցնի։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հարաբերություններում ամեն ինչ փոխելու համար դեռ ուշ չէ։ Դուք բավականին ժամանակ ունեք, որպեսզի խորապես հասկանաք, թե ինչն է ձեզ խանգարում եւ խոչընդոտում անձնական կյանքում եւ ուղղեք բոլոր այդ թերությունները։
ԿՈՒՅՍԵՐ
Փորձեք առավելագույնս անկեղծ եւ ազնիվ լինել սիրելի էակի հետ։ Ինչ-որ մի բան թաքցնելու ձեր փորձն անգամ կարող է խնդիրներ առաջացնել ապագայում։ Իհարկե, անկեղծանալը միշտ էլ դժվար է, բայց դրանից հետո դուք ձեզ թեթեւացած կզգաք։
Ավելին՝ այստեղ