Նոյեմբերի 23-ի աստղագուշակ
LifestyleԽոյ. Այսօր ձեր հաջողություններն ավելին են, քան դուք կարող էիք ակնկալել: Շրջապատի աչքում դուք հաճելի զրուցակից եք և ուշադիր ունկնդիր: Օրը բարենպաստ է ինչպես նոր ծանոթությունների, այնպես էլ` հին ընկերների հետ շփվելու առումով: Ընտանեկան գործերը դժվար կլինի միայնակ հաղթահարելը, այնպես որ ավելի լավ է դիմեք մտերիմների օգնությանը, ովքեր ձեզ հուսախաբ չեն անի:
Բարձր է ստեղծագործական ներուժը, ձեր մի շարք գործողություններ և մտահղացումներ բավական օրիգինալ են, և շրջապատին դա դուր է գալիս: Այսօր կարելի է անսովոր իրեր, վառ գույնի ակսեսուարներ և ինտերիերի ապրանքներ գնել:
Ցուլ. Անհարթ օր է, երբ հաղթանակները փոխարինվում են անհաջողություններով, իսկ տրամադրությունն էլ խիստ անկայուն է: Դուք մասամբ հաճույք եք ստանում տեղի ունեցող իրադարձություններից, ձեզ դուր է գալիս բարդ խնդիրներ լուծելը, դժվարություններ հաղթահարելը: Շրջապատի մարդկանց դժվար է հարմարվել ձեր կյանքի ռիթմին, ինչն էլ հանգեցնում է տարաձայնությունների և վեճերի: Դուք չեք ստանում աջակցություն այն մարդկանցից, ում անվերապահ ըմբռնմանը սովոր եք եղել:
Եթե դուք ցանկանաք որևէ մեկին դուր գալ, ապա դա ձեզ անպայման կհաջողվի, սակայն թողած տպավորությունը շատ արագ հօդս կցնդի, եթե դուք չփոխեք ձեր վարքագիծը: Կարելի կոկետություններ անել, սակայն լուրջ հարաբերությունների սկիզբը քիչ հավանական է:
Երկվորյակներ. Օրվա առաջին կեսը բարդ կլինի: Դուք արթնանալու եք ոչ լավագույն տրամադրությամբ և դեռ երկար ժամանակ ձեր տեղը չեք գտնելու: Մանրուքները բավական են, որպեսզի դուք դուրս գաք հունից, սակայն առավել սուր եք վերաբերվում այն իրողությանը, որ որոշ ձեր ցանկություններ ձեր ուզած ձևով չեն իրականանում: Եթե ուզում եք, որ ինչ-որ բան լավագույն ձևով արված լինի, ապա դա պետք է անեք ինքնուրույն:
Օրվա երկրորդ կեսին դրական միտումները կսկսեն թափ հավաքել, կյանքը դառնում է ավելի թեթև և հեշտ: Հնարավոր է անսպասելի հրավեր` ստանալով այն, դուք հիանալի ժամանակ կանցկացնեք հաճելի միջավայրում:
Խեցգետին. Ֆինանսական առումով լավագույն օրերից չէ: Փողերը հոսում են մատների արանքից և չեն խոստանում վերադառնալ տեսանելի ապագայում: Բոլոր այն իրերը, որ այսօր կգնեք, դժվար թե արդարացնեն ձեր սպասումները, և շատ շուտով մտածելու եք այն մասին, թե ինչպես դրանցից ազատվեք: Կենսական ներուժը ցածր է և դուք հոգնում եք սովորականից ավելի շուտ:
Դրա հետ մեկտեղ, օրը բավական հարմար է ընկերների հետ հանդիպելու, տանը հյուրասիրություն կազմակերպելու համար: Լավ օր է փոքր ուղևորության համար, սակայն դուք չպետք է նստած լինեք ղեկին: Այսօր կարելի է և պլանավորել ընտանեկան հանգիստը:
Առյուծ. Օրը շատ թեթև և հաճելի է թվում, սակայն ձեր լավատեսությունը միշտ չէ, որ արդարացված կլինի: Դուք հակված եք գերագնահատելու ձեր հնարավորությունները, և առաջին հերթին` ֆինանսական, ինչն էլ հանգեցնում է կորուստների և չարդարացված ծախսերի: Դրանից բացի, դուք միտված եք ձեռնամուխ լինել այնպիսի գործերի, որոնք միայնակ չեք կարող հաղթահարել, դրա հետ մեկտեղ էլ մերժում եք ցանկացած առաջարկվող օգնություն:
Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները, տանը դուք ձեզ շատ ավելի հարմարավետ կզգաք: Օրը հարմար է երիտասարդ կանանց հետ շփումների, գեղեցկության սրահներ այցելելու, շոփինգի համար: Կարելի է հնաոճ իրեր և արվեստի գործեր գնել:
Կույս. Օրը բավական բարդ է դասավորվում, սակայն դա չի նշանակում, որ դուք դատապարտված եք ձախողման: Ողջ բանը նրանում է, որ դուք պետք է ճիշտ ընտրեք ձեր զբաղմունքը, և այդ հարցում ոչ միայն հենվեք ձեր ենթագիտակցության վրա, այլև` սթափ դատողության: Հարմար օր է երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Դժվար թե հաջողության հասնեք այնպիսի գործերում, որոնցում ձեր միակ նպատակը անմիջապես եկամուտ ստանալը լինի:
Աշխատեք սրտին մոտ չընդունել մանր թյուրիմածությունները, քանի որ եթե կենտրոնանաք դրանց վրա, ապա տրամադրությունն անպայման կփչանա:
Շարունակությունը՝ այստեղ