Երևան, 18.Մայիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք երկրաշարժ է գրանցվել Եղանակն՝ առաջիկա օրերին Ոստիկանության գործողությունների հիմքում դրվել է ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությունը, այլ ավտոերթին մասնակից քաղաքացիներին պատժելը. Թագուհի Թովմասյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ). Կրա­կոց­ներ Վեր­նի­սա­ժում, բազ­մա­հա­զա­րա­նոց ցույ­ցեր Ստե­փա­նա­կեր­տում և Երև­ա­նում. «Փաստ» Մարդիկ այժմ սկսել են գիտակցել պատերազմի հետևանքները և պետք է որոշեն՝ համակերպվե՞լ դրանց հետ, թե՞ ոչ. «Փաստ» Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Արվեստի կենտրոնը մտադիր է ընդլայնել աշխարհագրությունը. նոր մասնաճյուղեր կբացվեն մարզերում և Երևանում. «Փաստ» «Սպիտակ Արևը» հիշողության, մարդու, հայրենիքի մասին է. ներկայացում՝ գյուղական տան բակում. «Փաստ» «Աննորմալ վիճակ. ոչ միայն վերահսկելու ցանկություն, այլև դրա կարողությունները չունեն». «Փաստ» Ի՞նչ են գուժում 6 կետանոց «առաջարկները». «Փաստ»


Գնաճային ճնշման և աղքատության խորացման հորձանուտում. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Անվտանգության առկա ծանրագույն վիճակը, կարծես, ստվերում է թողել մի կարևոր ոլորտ, որն ինքնին ուղղակիորեն կապված է նույն անվտանգային խնդիրների հետ։ Խոսքը մասնավորապես երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին է, որն աչքաթող անելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։ Եթե անցյալ տարի կորոնավիրուսի համավարակի տարածման սկզբնական փուլում իշխանությունները մեծ փիառ արշավ էին կազմակերպում, թե հակաճգնաժամային ծրագրեր են իրականացնում, ապա հիմա երկրում բիզնեսին օգնելու տեսանկյունից կառավարությունը լռում է՝ հատկապես այն պարագայում, որ համավարակը դեռևս վերջնական չի նահանջել, իսկ տնտեսության մի շարք ոլորտներ դեռևս կրում են դրա հետևանքները։

Շատ կարևոր է հաշվի առնել համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող տեղաշարժերը, քանի որ համաշխարհային տնտեսությունը ժամանակակից աշխարհում ավելի փոխկապակցված է դարձել, և որևէ երկրում նկատվող միտումները կարող են իրենց զգացնել ողջ համակարգի վրա։ Լոքդաունից ու խիստ սահմանափակումներից հետո պետություններում տնտեսությունը հիմնականում բացվել է, սակայն ապրանքների մատակարարման ուղիների հետ կապված խնդիրներ են առաջ եկել։ Խցանված նավահանգիստները և մի շարք ապրանքների դեֆիցիտը հանգեցրել են մատակարարման շղթայի հիմնական հանգույցներում պատվերների ռեկորդային կուտակումների, և տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ մտածում են այդ խնդիրները լուծելու ուղիների մասին։ Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Մեծ քսանյակի` G20-ի երկրները, հաշվի առնելով կլիմայի արագ փոփոխման և գլոբալ տաքացման վտանգի սրացումը, փորձում են փոքրացնել իրենց կախվածությունը հանածո վառելիքից, քանի որ նավթի, գազի և ածխի կիրառման հետևանքով արագանում է «ջերմոցային էֆեկտը»: Եվ կլիմայական փոփոխությունների և դրանց հետևանքով առաջ եկող անոմալիաների վտանգավորությունից ելնելով՝ բազմաթիվ երկրներ ու կազմակերպություններ քայլեր են ձեռնարկում կանաչ տեխնոլոգիաների ու վերականգնվող էներգետիկայի ներդրման ուղղությամբ։

Սակայն այս ֆոնին երկարատև սահմանափակումներից հետո, երբ երկրների տնտեսությունները ողջ թափով սկսել են աշխատել, աճող տնտեսության պահանջները բավարարելու տեսանկյունից վերականգնվող էներգետիկայի հնարավորությունները բավարար չեն, և առաջ է եկել էներգակիրների հսկայական պահանջարկ։ Դրա արդյունքում նավթի ու գազի գները էականորեն բարձրացել են, ինչն էլ իր հերթին ազդեցություն է ունենում տնտեսական ցիկլի վրա։

Եվ պատահական չէ, որ ողջ աշխարհում ընդհանուր առմամբ համատարած թանկացումներ են նկատվում։ Եվ բազմաթիվ միջազգային վերլուծաբաններ արդեն իսկ կանխատեսումներ են կատարում, թե թանկացումներն իրենց գագաթնակետին են հասնելու հաջորդ տարի՝ 2022 թվականին։ Այս ֆոնին հետաքրքրական են Հայաստանի տնտեսական միջավայրում տեղի ունեցող գործընթացները։ Որպես կանոն, մեր տնտեսությունը համաշխարհային մակարդակով գների նվազմանը շատ դժվար է արձագանքում, իսկ երբ գները բարձրանում են, ապա մեր շուկան դրան արձագանքում է վայրկենապես, ու շատ դեպքերում նաև անհիմն թանկացումներ են սկսվում։ Հայաստանում գնաճն արդեն անցել է իր բոլոր «սահմանները»։ 2021թ. հոկտեմբերին 2020 թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16 %, բանջարեղենի ապրանքախմբում՝ 69,3 %, ձկան և ծովամթերքի ապրանքախմբում՝ 31,9 %, կաթնամթերքի, պանրի և ձվի շուկայում՝ 11,7 %, յուղերի և ճարպերի ապրանքախմբում՝ 23,6 % գնաճ։

Ու գնաճը մեղմվելու որևէ միտում ցույց չի տալիս։ Ավելին, ԿԲ կանխատեսումների համաձայն, գնաճի բարձր մակարդակը կպահպանվի մինչև տարեվերջ։ Ավելին, շատ դեպքերում էլ կարող ենք անգամ գների ակնթարթային թանկացումների հանդիպել, քանի որ համապատասխան մարմինների կողմից շուկայի գների վերահսկողությունը ցածր մակարդակի վրա է ու շատ դեպքերում ուղղակի անուշադրության է մատնված։ Հիմա, երբ մարդկանց եկամուտները ոչ միայն չեն բարձրացել, այլև շատ դեպքերում իջել են, գնաճային ճնշման մեծացումը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ ստեղծելու հիմքեր է ձևավորում։ Անկախացումից հետո գրեթե միշտ Հայաստանը պայքարել է ծայրահեղ աղքատությունը վերացնելու ուղղությամբ, սակայն ներկայիս բարձիթողի տնտեսական վիճակի արդյունքում շատ շուտով բազմաթիվ մարդիկ հայտնվելու են աղքատության շեմից ցածր մակարդակում։

Մյուս կողմից էլ՝ սոցիալ-տնտեսական վիճակի վատացումը խոստանում է դժգոհությունների գեներացում ու սոցիալական բունտեր։ Այսպիսի իրավիճակից դուրս գալու նպատակով Հայաստանի համար շատ կարևոր է խթանել բիզնես գործունեությունը և, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մեջ առկա միտումները, տնտեսությունն ադապտացնել նոր իրավիճակին ու շեշտը դնել արտահանման խթանման վրա։ Փաշինյանի իշխանության կողմից միշտ քննարկման առարկա է եղել արտահանմանը միտված տնտեսություն ունենալու հարցը, սակայն մենք այսօր նորանոր պարտքեր վերցնելու միջոցով հազիվ տնտեսության մեջ առաջացած ճեղքերը լցնելով ենք զբաղված, իսկ իշխանությունների միակ հպարտության առարկան ասֆալտապատումն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սաղաթելյանը կոչ է անում վաղը նորից ժամը 8-ին դուրս գալ փողոցԱռաջին անգամ միասին չենք․ Սիրուշո (լուսանկար)Մակրոնն առաջիկա օրերին լրացուցիչ զենք է խոստացել ԶելենսկունԱմերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում Հայտնի է` ինչ պահանջներ է ներկայացրել ԹուրքիանՌոբերտ Քոչարյանը մասնակցել է քայլերթին (տեսանյութ)Մեդվեդևը խոսել է երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման մասինՌուսական կողմը հայտարարել է, որ «Ազովի» գունդը հանձնվել է առանց նախապայմանների (տեսանյութ)ԻՔՄ-ն հրապարակել է մայիսի 17-ին ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակըՈստիկանության գործողությունները գնալով էլ ավելի ագրեսիվ են դառնում. Թագուհի ԹովմասյանԶոհված զինծառայողների ծնողները պահանջում են՝ Փաշինյանը պետք է ձերբակալվի պետական դավաճանության հոդվածովՀոնկոնգը դիտարկում է Telegram-ի արգելափակման հարցըԱկանի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորում ստացել. ՊՆՏնտեսական ինքնասպանություն է. Պուտինը՝ ռուսական նավթից և գազից հրաժարվելու մասինՀայտնի է, թե որքան կարժենա Thor ֆիլմի հայտնի մուրճըՆիկոլ Փաշինյանին ձերբակալելու նոր միջնորդություն ներկայացվեց գլխավոր դատախազինՇատ դեպքերում հրմշտոց կամ միջադեպ ստեղծելուն հրահրել են ոստիկանության ծառայողները․ ՄԻՊ«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում. ուղիղՀետաքրքիր և արդյունավետ միջոցառում՝ կազմակերպված Move2Armenia-ի և Armenian Code Academy-ի կողմիցՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբԽաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք երկրաշարժ է գրանցվելՇենգավիթում տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել էՉալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է․ անհապաղ վերաքննիչ բողոք կներկայացնենք․ պաշտպանԱտրճանակով սպառնալով տղամարդուն տեղափոխել է իր տուն, ձեռքերը և ոտքերը կապել, էլեկտրական պտուտակահանով վնասել ձեռքըՌուսաստանը չի բացառում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ գագաթաժողովը. ՌԴ ԱԳՆԵղանակն՝ առաջիկա օրերինՄարզպետ, ով անգամ «Կոտայք» ՋՕԸ-ում չի կարողանում հարց լուծելՈվ ինչ ուզում՝ անում է, իսկ ՄԻՊ-ը քնած է հայտնի կենդանու ականջում. Կարեն Քոչարյան Սա քաղաքական հետապնդում է, որտեղ Ավետիք Չալաբյանին կարող ենք որպես հավաքական կերպար դիտարկել Այս կառավարությունն ունակ չէ վաղվա օրը տեսնել․ Նաիրի Սարգսյան Հայհոյող, թքող, վիրավորող ոստիկանները ստիպում են, որպեսզի մարդիկ իրենց հետ համարժեք վարվեն. Աբրահամյան Ազատություն քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին. Արթուր Վանեցյան Արդուկման սեղան. ե՞րբ և ինչպե՞ս է այն հայտնագործվել. «Փաստ»CodeSignal-ում մասնագետներն ունեն իրենց պրոյեկտները ընտրելու հնարավորություն. Ռուբեն Աշուղյան Ոստիկանության գործողությունների հիմքում դրվել է ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությունը, այլ ավտոերթին մասնակից քաղաքացիներին պատժելը. Թագուհի Թովմասյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ). Կրա­կոց­ներ Վեր­նի­սա­ժում, բազ­մա­հա­զա­րա­նոց ցույ­ցեր Ստե­փա­նա­կեր­տում և Երև­ա­նում. «Փաստ»Սա պարզապես տապալում է, որն իջեցնում է երկրի ռեյտինգը. հուսով եմ, որ ճշմարտությունը շատ արագ կվերականգնվի Մարդիկ այժմ սկսել են գիտակցել պատերազմի հետևանքները և պետք է որոշեն՝ համակերպվե՞լ դրանց հետ, թե՞ ոչ. «Փաստ»Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Արվեստի կենտրոնը մտադիր է ընդլայնել աշխարհագրությունը. նոր մասնաճյուղեր կբացվեն մարզերում և Երևանում. «Փաստ»«Սպիտակ Արևը» հիշողության, մարդու, հայրենիքի մասին է. ներկայացում՝ գյուղական տան բակում. «Փաստ»«Աննորմալ վիճակ. ոչ միայն վերահսկելու ցանկություն, այլև դրա կարողությունները չունեն». «Փաստ»Ի՞նչ են գուժում 6 կետանոց «առաջարկները». «Փաստ»Բացառապես իմիտացիա. իշխանությունները ծաղրում են հասարակությանը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն էքզիստենցիալ սպառնալիք է հայության համար». «Փաստ»Չալաբյանի հանդեպ սկսված գործընթացները քաղաքական աստառով ճնշում են որակում նաև «դրսում». «Փաստ»Ի՞նչ են զեկուցել ուժայինների ղեկավարները Փաշինյանին. «Փաստ» Ան­հան­գիստ են. հետ «ֆռաց­նել» չի լի­նի. «Փաստ» «Սևերսկի Դոնեցով անցնող կամրջի համար պայքարը դարձավ ամենաարյունալիներից մեկը». NYTՆոր Գեղի գերեզմանոցների մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. վերջինս հայտնվել է մայթին. կա վիրավոր