«Հրապարակ».Նիկոլ Փաշինյանը «ցավոտ զիջումներին» պատրաստվում է արդեն մի քանի ամիս
ՔաղաքականՍյունիքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները ոմանց համար տհաճ անակնկալ էին, եւ ոմանք նույնիսկ ամենավատ երազում չէին կարող պատկերացնել, որ թուրքը կհաստատվի Գորիս-Կապան ճանապարհին, սակայն Նիկոլ Փաշինյանի հետպատերազմական քայլերը հստակ ուղղվածություն եւ տրամաբանություն ունեն։ Եթե դրանք դնում ես կողք-կողքի, ապա պարզ է դառնում, որ ամեն ինչ արվել է, որպեսզի «ցավոտ զիջումների» ճանապարհին մեծ խոչընդոտներ չլինեն։
Այդ քայլերի շարքում է Սյունյաց հող պահող համայնքապետերի կալանավորումը։ Դրանից բացի, ամռանը՝ օգոստոսի 13-ին, 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվեց լեգենդար զինվորական Ժիրայր Պողոսյանը։ Այդ կորպուսն է իրականացնում Սյունիքի պաշտպանությունը, իսկ Պողոսյանը բանակի այն գեներալներից է, որը հայրենիքի ամեն սանտիմետրի համար կյանքը կտար եւ պատերազմից հետո մի խումբ բարձրաստիճան զինվորականների հետ պահանջում էր Փաշինյանի հրաժարականը։
Ավելին՝ այստեղ