Yerevan, 24.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Սուրբծննդյան պահքն սկսվում է նոյեմբերի վերջին, և դա լավագույն ժամանակը չէ խնդության համար

Culture

Սուրբծննդյան պահքն սկսվում է նոյեմբերի վերջին, և դա լավագույն ժամանակը չէ խնդության համար։

Երկինքը կապարագույն է, արևը կոկորդիլոսն է կուլ տվել, դեմքերը մոխրագույն են և կտրականորեն ուզում ես քնել։ Այսինքն՝ քունդ այնպես է տանում, որ անգամ առավոտյան վազքը չի օգնում ակտիվ ընկերներին․ նոյեմբերյան տկարավազք։

Բնակչության մոտ համատարած ախտորոշվում է պանդիտ։ Դա այն է, երբ մարդ կամաց-կամաց վերածվում է պանդայի․ սև շրջանակներ աչքերի տակ, խղճալի հայացք և խաղաղասեր ախորժակ ողջ օրվա ընթացքում։

Այդ հիվանդության ստույգ ախտանշանն է, երբ արթնանում եք վիրավորված։

Վերմակով փաթաթված նստած ես սիրելի մահճակալիդ մեջ, իսկ շուրջբոլորդ մութ է, և այնքան հստակ ես զգում, որ ինչ-որ մեկը քեզ այնպես անդարձ է նեղացրել, որ եթե խեղճ բարձիդ մենակ թողնես ողջ օրը, ապա դա հանցագործություն կլինի տիեզերքի առջև։

Իսկ աչքե՜րը։ Իսկ աչքերն իրենք իրենց են փակվում, առանց կողմնակի օգնության, այնպես որ էնտուզիաստներն առաջարկում են յուրաքանչյուր «պանդայի» շրջապատել ջերմությամբ ու հոգատարությամբ։

Եվ այս արկածները մեծ գործի ճիշտ նախօրեին են, գործ, որը և՛ ուժ, և՛ ուշադրություն, և՛ կարողություն է պահանջում այդ սուրբ օրերի ողջ հոգևոր հագեցվածությունը հոգեշահ կերպով կրելու համար։ Ինչ էլ, որ ասենք, Սուրբծննդյան պահքն իսկապես նշանակալից իրադարձություն է եկեղեցական կյանքում։ Աստվածաբանական ինտենսիվ օրեր ու շաբաթներ են։

– Եվ ինչպե՞ս առույգանալ։ Որտեղի՞ց ուժ գտնել այս խառնաշփոթի մեջ։

– Ուսումնասիրե՛ք Սուրբ Գիրքը։ Սրբերն ինչպե՞ս էին հաղթահարում ընկճվածությունը։

– Արդարները նո՞ւյնպես ընկճախտ են ունենում։

– Իսկ ինչո՞ւ ոչ։ «Ամենալավը՝ երեխաներին»։

Ինչպես էր հրեշտակը բժշկում մարգարեի ընկճախտը

Ահա, Եղիա մարգարեն՝ Աստծու փառքի բոցավառ ջատագովը, մի օր ուժասպառ եղավ ու հանձնվեց։ Նա հզոր մարդ էր, բայց ընդամենը մարդ էր, իսկ բոլոր կենդանի էակների և՛ ուժը, և՛ նախանաձախնդրությունը սահման ունի։ Ոչ միայն մեծահասակների, այլև երեխաների առումով էլ լինում են պահեր, երբ թվում է, թե ամեն ինչ զուր էր, չարժեր այն բոլոր ջանքերն ու վազվզուքը, ինչի՞ համար ընդհանրապես պայքարել ու ապրել։

Սուրբ Եղիային այնպիսի հուժկու հուսահատություն պատեց, որ նա, ո՜վ կարող էր պատկերացնել, վախեցավ չար Հեզաբել թագուհու սպառնալիքներից և թաքնվեց անապատում՝ հետքերը խճճելով։ Այդ պատմությունը նրբանկատորեն և կարճ նկարագրված է Գ Թագավորաց գրքում։ Սակավ են բառերը, սակայն պատկերն ինքն է հառնում աչքերիդ առջև․ պայքարից անվերջ հոգնած ծերունին նստած է մռայլ ավազների մեջ՝ բևեկնի թփի տակ և իր մահն է կանչում այնպիսի խոսքերով աղոթելով, որ մեկ այլ պարագայում դրանք կհամարվեին սրբապղծություն և փոքրոգություն․ «Բավական է, Տե՛ր, ա՛ռ իմ հոգին ինձնից, քանզի ես իմ հայրերից ավելի լավ չեմ»։

Իսկ հետո ուղղակի քնում է այդ թփի տակ։

Թե որքան էին սովորաբար քնում մարգարեները, Սուրբ Գիրքը չի հայտնում, չնայած, հնարավոր է, որ հենց այդտեղ է թաքնված սրբության ամենամեծ գաղտնիքը։ Սուրբ Եղիան այդպես էլ կշարունակեր քնել, եթե չլինեին հրեշտակները։ Հասարակ մարդկանց քունը խանգարում են երեխաները, սրբերինը՝ անմարմին ոգիները։

Ցավոք, Աստվածաշունչը չի հայտնում, թե հատկապես ինչպես հրեշտակն արթնացրեց մարգարեին, և արդյո՞ք նա դժվարությամբ արթնացավ․ դա նույնպես հոգևոր կյանքի գաղտնիքներից է։ Ուղղակի ասվում է․ «Հրեշտակը նրան մոտենալով՝ ասաց. «Ելի՛ր ու կե՛ր»»։

Շատ զուսպ պատմություն է․ «Եղիան նայեց և տեսավ իր սնարից կախված հաճարի նկանակ և ջրի կուժ: Նա ելավ, կերավ, խմեց և դարձյալ ննջեց»։

– Այնպիսի զգացողություն է, որ ասես նա անգամ չնայեց հրեշտակին։ Որքա՜ն նման է ընկաճախտով տառապող մարդկանց։

– Հենց այդպես՝ ոչ մի բառ, ոչ մի հայացք։ Ուղղակի կերավ, խմեց ու նորից քնեց։

Բայց հրեշտակը հենց այդպես էր բուժում մարգարեի ընկճախտը։ Հոգատարությամբ կերակրեց՝ խոսակցություններով չբեռնելով, ուշադրություն կամ պատասխան ժպիտ չպահանջելով, և թողեց, որ մարդը մի լավ քնի։

Բայց սա դեռ պատմության ավարտը չէ։

«Տիրոջ հրեշտակը երկրորդ անգամ նրան մոտենալով՝ ասաց. «Ելի՛ր, կե՛ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու»: Նա վեր կացավ, կերավ ու խմեց և այդ կերակրի զորությամբ քառասուն օր ու քառասուն գիշեր քայլեց մինչև Աստծու Քորեբ լեռը» (Գ Թագ․ 19։7, 8)։

Երկու անգամ քնեց մարգարեն, երկու անգամ զորացավ հրեշտակային կերակուրով։ Եվ այդ ամենը նրա համար, որպեսզի լծվի մեծ գործին՝ Աստծու մեծ հայտնությունների տեսությանը, որը նրան էր սպասում։

Հոգ տարեք նրանց, ով իսկապես վատ է զգում

Սուրբծննդյան պահքը ուխտավորի ուղի է։ Այն և՛ կարողություն է պահանջում, և՛ առույգություն։ Սովորաբար մենք միանգամից խոսում ենք այդ պահոց օրերի իմաստի մասին, այն մասին, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել, ինչ պատասխանատվություն ստանձնել, սակայն կյանքը ցույց է տալիս, որ որոշ դեպքերում ավելի օգտակար է կատարել մի քայլ հետ և թույլատրել քեզ «հրեշտակային թերապիա», թույլ տալ քեզ հանգստանալ, ուժ հավաքել երկար ճանապարհից առաջ։

Պինդ և հոգևորապես լիարյուն մարդկանց համար դա ավելորդ կլինի, սակայն տկարությունները պատում են անգամ մեծ մարգարեներին՝ հիշեցնելով նրանց ոչ միայն իրենց ուժերի սահմանափակ լինելու, այլև թույլերի և ուժասպառ եղածների նկատմամբ համբերատար ու ներողամիտ լինելու մասին։

Սուրբ Գրքում զարմանալիորեն ճշգրիտ մի կերպար կա, որ նկարագրում է կյանքից հոգնած մարդուն, որը հասել է հոգնության սահմանագծին։ Հնում «ընկճախտ» բառը չգիտեին, ուղղակի ասում էին․ «Երեսը պատի կողմը դարձրեց»։ Կամակոր արքա Աքաաբը նեղացավ Նաբոթից խաղողի այգու պատճառով․ «Աքաաբն իր տունը եկավ խռոված և անտրամադիր․․․․ Նա ննջեց իր մահճում, երեսը ծածկեց և հաց չկերավ (Գ Թագ․ 21։4):

Եզեկիա արքան, իմանալով իր մահացու հիվանդության մասին, նույնպես «երեսը պատի կողմը դարձրեց և աղոթեց Տիրոջը» (Դ Թագ․ 20։2):

«Երեսը պատի կողմը դարձնելու» ցանկությունը ոչ միայն մեղավորների, այլև սրբերի մոտ է հայտնվում։ Հոգնությունը մեր մարդկային բաժինն է։ Այն չի նայում առաքինություններին և արատներին, ուստի անգամ արդարները կարեկցանքի և հանգստի կարիք ունեն։

Տարօրինակ է խոսել ու գրել դրա մասին, սակայն, ձեռնամուխ լինելով պահքի մտահայեցությանը, միգուցե ոչ բոլորին, բայց շատերին հարկ է սկսել իրենց ուժերի սթափ և ազնիվ վերանայումից, և եթե դուք այդ ճանապարհի արդեն սկզբում ձեզ ուժասպառ եք զգում և երազում եք «դեպի պատը շրջվելու» մասին, արդյո՞ք չարժե դիմել «հրեշտակային թերապիային», որպեսզի հետո ուժ լինի ամենակարևորի համար։

Իսկ եթե կարիք չունենք հերշտակների թերապիայի, ապա ինքներդ հրեշտակ դարձեք մարգարեի համար։ Թող այս պահքի ձեր ամենաառաջին հոգևոր վարժանքը լինի ոչ թե սահմանափակ կերակուրը, այլ համբերատար հոգատարությունը և ներողամիտ բարեսրտությունը նրանց հանդեպ, ովքեր իսկապես վատ են զգում, ովքեր ուղղակի կքում են՝ ուժ չունենալով։ Անգամ շատ լավ մարդիկ, ժամանակ առ ժամանակ, խրախուսանքի, սրտանց աջակցության և կարեկցանքի կարիք են զգում։ Մի՞թե հենց դա չէ ամենաառաջին սուրբծննդյան նվերը Քրիստոսին։ Չէ՞ որ բարի խոսքով ու ժպիտով կարելի է ոգևորել ու բարձրացնել ոչ միայն մարդուն, այլև․․․ ձիուն։

Վլադիմիր Մայակովսկին խստադեմ էր, թաքցնում էր իր անսահման նուրբ ու փխրուն սիրտը։ Նա մի հայտնի բանաստեղծություն ունի ձիու մասին, որն ընկել էր ճանապարհի հենց մեջտեղում՝ անտարբեր անցորդների աչքի առջև։ Սակայն բանաստեղծը անտարբեր չի գտնվում։ Նա զգում է այդ հյուծված արարածի աչքերի անսահման թախիծը, և այնքա՜ն հուզիչ է, երբ կարդում ես, թե նա ինչպես է աղաչում ձիուկին բարձրանալ, ինչպես է կիսում նրա հետ այն համոզմունքը, որ կյանքն արժի, որպեսզի ապրես այն։

Ուստի դժվարին պահերին, երբ ինքս էլ մտածում եմ «երեսս պատի կողմը դարձնելու» մասին և անգամ կորցնում որևէ մեկին քաջալերելու իմաստը այս անգույն ու ձանձրալի կյանքում, ուղղակի վերընթերցում եմ ռուս պոետի՝ իրենց սրբազան ճշմարտացիությաբ անխոցելի այս կենսարար տողերը․

Ձին, սակայն
կանգնեց հանկարծ ոտքի,
խրխնջաց
ու գնաց։
Խաղացնում էր պոչը։
Մանկան պես ուրախ էր։
Ուրախ մսուրն հասավ,
պոչը շարժեց։
Եվ թվում էր նրան
թե ինքը քուռակ է․
արժե ապրել կյանքում
և աշխատել արժե։

Ծայրագույն վարդապետ Սավվա (Մաժուկո)

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package