Նոր հաղորդագրություն Արցախից
Society2021 թվականի նոյեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 212 զանգ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 1 ելք:
Նոյեմբերի 22-ից վերսկսվել է արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է 4 ելք:
Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն:
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 10 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ, նռնականետի 1 նռնակ և 1 արկ:
Շարունակությունը՝ այստեղ