Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանն արձագանքել է աղմկահարույց միջադեպին Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան


Իշխանություններն անընդհատ հանրության և քաղաքական ուժերի հզոր ճնշման տակ պիտի լինեն. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը ուշադրության է արժանի նաև այն կոնտեքստում, որ այդ հանդիպումից առաջ ակտիվորեն քննարկվում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Իսկ նոյեմբերի 16-ին Հայաստանի տարածքում Ադրբեջանի ձեռնարկած հերթական ագրեսիան անմիջականորեն այս թեմայի հետ էր կապված։ Սոչիում եռակողմ բանակցությունների ավարտին հետևած հայտարարության ժամանակ Վլադիմիր Պուտինը, խոսելով ապաշրջափակման մասին, օգտագործեց «տրանսպորտային միջանցքներ» արտահայտությունը։

Հասկանալի է, որ սրանով ՌԴ նախագահը ոչ թե «Զանգեզուրի միջանցքը» նկատի ուներ, այլ բոլոր հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Երեք ղեկավարների հանդիպման պաշտոնական մասից էլ երևում է, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա, նույնիսկ որևէ անդրադարձ չկար նաև համատեղ հայտարարության մեջ։ Սակայն ուշագրավ է, որ Սոչիի հանդիպումից անմիջապես հետո Աշխաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ժամանակ ելույթ ունենալիս Ալիևը նշում է, թե «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում, ավելին՝ իր գործընկերներին հրավիրում է օգտվել այդ տրանսպորտային ուղուց։ Հասկանալի է, որ հայտարարելով, թե այդ տրանսպորտային ենթակառուցվածքը դառնալու է Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը՝ Ալիևն առաջին հերթին նկատի ունի դրա միջոցով թյուրքական աշխարհը կապելու մասին, որի շուրջ ինքը պարբերաբար ակնարկում է, իսկ Էրդողանն արդեն զարգացնում է այդ թեման պանթուրքական և նեոօսմանական նկրտումների շրջանակում։

«Զանգեզուրի միջանցքի» իրականություն դառնալու Ալիևի հայտարարությունը շատ հետաքրքրական է, քանի որ եռակողմ հանդիպումից առաջ իր ասուլիսում Փաշինյանը նշում էր, թե Ադրբեջանը սպառնում է, ասում է՝ «չտաք միջանցք, ուժով ենք բացելու»։ Թերևս դրանով էր պայմանավորված, որ Ալիևն այս ընթացքում պարբերաբար հոխորտում էր, հայտարարում, թե իրենց համբերությունը սահմաններ ունի, ապա անցնում սադրանքների գործելակերպին՝ կազմակերպելով հերթական ներխուժումը ՀՀ տարածք։ Հիմա ի՞նչ պատահեց, որ Ալիևն այս անգամ ոչ թե ուժով միջանցք բացելու մասին է հայտարարում, այլ այնպես է խոսում, կարծես թե այն շուտով իրականություն է դառնալու։

Հենց այստեղ է, որ բազմաթիվ հարցեր են առաջանում։ Մյուս կողմից էլ՝ հակառակորդի կողմից հնչող հայտարարություններն ուշադրության չէին արժանանա, եթե պատերազմից սկսած իշխանությունները չթաքցնեին ողջ իրականությունը։ Խնդիրն այն է, որ ողջ պատերազմի ընթացքում իշխանական քարոզչամեքենան «Հաղթելու ենք» լոզունգների ներքո մոլորեցնում էր հանրությանը, կեղծ լուրեր էին տարածում, թե հայկական ուժերը ազատագրել են Գետաշենը և հայկական այլ տարածքներ՝ այն դեպքում, երբ Արցախը տարածքային կորուստներ ուներ։ Իսկ երբ հակառակորդը տեսանյութեր էր տարածում Արցախի այս կամ այն բնակավայրը բռնազավթելու մասին, իշխանական քարոզիչները հայտարարում էին, թե դրանք մոնտաժված տեսանյութեր են։ Եվ, ի վերջո, հանրությունը ստիպված հակառակորդից էր տեղեկանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ու այս գործընթացը շարունակվում է մինչ օրս։ Օրինակ՝ եթե Էրդողանը չհայտարարեր, որ Փաշինյանը Վրաստանի միջնորդությամբ իրենից հանդիպում է խնդրել, մեր հասարակությունը այդ մասին չէր էլ տեղեկանա։

Ժամանակին էլ իշխանական պատգամավորները պնդում էին, թե Սյունիքն անվտանգ է, սակայն տեսանք, թե արդյունքում ինչքանով էր անվտանգ, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Սյունիքի տարածք ու խորացան։ Եվ հիմա ոչ մի երաշխիք չկա, որ նույն գործընթացը տեղի չի ունենա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պահով։ Ճիշտ է, հիմա էլ իշխանությունները հայտարարում են, թե միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չեն քննարկում և չեն քննարկելու, օրակարգում միջանցքի հարց չկա, սակայն տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում իշխանությունների հայտարարություններն արդեն վաղուց որևէ վստահություն չեն ներշնչում։ Եվ բացառված չէ, որ ինչ-որ պահի պարզվի, որ մեր իշխանությունները ՀՀ ինքնիշխանության հաշվին թուրք-ադրբեջանական տանդեմին ինչ-ինչ երաշխիքներ են տվել։

Ուստի անհրաժեշտ է, որ իշխանություններն անընդհատ հանրության և քաղաքական ուժերի հզոր ճնշման տակ լինեն, որպեսզի դրա ազդեցության ներքո չկարողանան Հայաստանի դիրքերը զիջել ու իրենց իշխանությունը պահելու նպատակով հասարակության մեջքի հետևում համաձայնության գալ հակառակորդի հետ։ Մանավանդ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ թուրքական կողմն իր քայլերով ցույց է տվել, որ ՀՀ գործող իշխանությունների պաշտոնավարման շարունակությունն իրենց ձեռնտու է։ Դրանով էր պայմանավորված, որ երբ զինվորականները և գլխավոր շտաբը Փաշինյանի հրաժարականն էին պահանջում, Թուրքիան անմիջապես մի քանի պաշտոնական խողովակներով դատապարտեց այն։ Այդ ե՞րբ էր Թուրքիային ՀՀ ներքաղաքական կյանքը հետաքրքրել, որ ամենաբարձր մակարդակով անդրադարձան այդ թեմային...

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանն արձագանքել է աղմկահարույց միջադեպին Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար