Երևան, 20.Հունվար.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բոլոր խանութներն ու ռեստորանները կարող են մեկ ամսով փակվել․ Փաշինյան Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց պատվաստումների ցուցանիշները «Բնակարանային գողության ահավոր մեծ տոկոս ունենք, պարեկները կարևոր գործ ունեն». Փաշինյան «Նախագիծը կգնա առաջին ընթերցման փուլ». ՔՊ-ն դեմ քվեարկեց իր իսկ հեղինակած նախագծին Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. նման դեպք 3-րդ հանրապետության պատմության մեջ չի եղել. Փաշինյան Թուրքերը հասան իրենց նպատակին․ Հարություն Մեսրոբյան «Տեղի բնակիչներն օր ու արև չունեն». Նինա Կարապետյանց Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը ՈՒղիղ. Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության բակում Հաստատվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք, ապաքինվել է 103 քաղաքացի


Գիտական խմբի ուսումնասիրությունների առարկան գրաֆեն նյութն է, որն ունի ֆիզիկական ունիկալ հատկություններ և կիրառելի է բազմապիսի ոլորտներում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Փորձարարական ֆիզիկայի բաժանմունքում ձևավորված և Գիտության կոմիտեի հայտարարած մրցույթում դրամաշնորհ շահած գիտական խումբը զբաղվում է գրաֆենային թաղանթների սինթեզով, հետազոտությամբ և կիրառությամբ: Նշվում է, որ բացառիկ ֆիզիկական հատկություններով այս նանոթաղանթներն օժտված են կիրառական մեծ պոտենցիալով: Նարեկ Մարգարյանը ներկայացնում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Փորձարարական ֆիզիկայի բաժանմունքը:No description available.

«Մեր խումբը կազմված է բացառապես երիտասարդ գիտաշխատողներից: Դիմել էինք քիմիական գազափուլային նստեցման սարքի համար, որով պետք է բարելավենք մեր կողմից ստացված գրաֆենային թաղանթների որակական հատկանիշները: Բնականաբար, մինչ այդ էլ զբաղվում էինք գրաֆենային հետազոտություններով, մեր հետազոտության գրաֆենները ստանում էինք հեղուկ փուլային շերտազատման մեթոդով: Որպեսզի որակական բարելավում ունենանք, դիմեցինք քիմիական գազափուլային սարքի համար և շահեցինք մրցույթում»,«Փաստի» հետ զրույցում նշում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատող, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Նարեկ Մարգարյանը:

Ընդգծում է՝ բաժանմունքում կա մեծ խումբ, դա իր խումբն է, որի հետ աշխատում են: «Սարքի ձեռքբերման այս մրցույթի համար կազմված խմբում ինձանից բացի ներգրավված է եղել ևս մեկ երիտասարդ գիտաշխատող մեր Փորձարարական ֆիզիկայի բաժանմունքից և մեկ ուսանող, որը պրակտիկանտ է մեր բաժանմունքում»,-նշում է մեր զրուցակիցը: Իսկ հիմա կատարվող հետազոտությունների մասին և ոչ միայն:

«Մեր ուսումնասիրությունների առարկան գրաֆեն կոչվող նյութն է, որն իր ֆիզիկական հատկություններով կիրառելի է բազմաթիվ ոլորտներում, նրա ֆիզիկական հատկություններն ունիկալ են: Որպեսզի ընթերցողը հանրամատչելի կերպով պատկերացնի, նման օրինակ բերենք: Պատկերացրեք՝ Օլիմպիական խաղերի է մեկնում մի մարզիկ, որը լավագույն լողորդն է, ծանրամարտիկը, ըմբշամարտիկը, սուսերամարտում ընդհանրապես հավասարը չունի: Այս նյութն առաջատար է և՛ մեխանիկական, և՛ ջերմային, և՛ էլեկտրական, և՛ օպտիկական հատկություններով: Ըստ այդմ, իր կիրառության ոլորտներն էլ բազմապիսի են: Ունենք ևս երկու ընթացիկ նախագիծ, ես մեկի ղեկավարն եմ, մյուսի մասնակիցը: Առաջինը վերաբերում է գրաֆենի հիմքով ինֆրակարմիր տիրույթի՝ ջերմային և համանման ճառագայթումները կլանող թաղանթներին, որը երկակի նշանակության է, կարող է կիրառվել նաև ռազմական կարիքների համար, օրինակ՝ հակառակորդի գիշերային տեսանելիության սարքերից և այլնից քողարկում ապահովելու նպատակով:

Մյուս կիրառությունը նոր սերնդի արեգակնային մարտկոցներում է: Մեր մյուս նախագծի շրջանակներում, որի անդամ եմ նաև ես, պլանավորում ենք ստանալ նոր սերնդի արեգակնային մարտկոցներ գրաֆենի կիրառությամբ: Այս երկու նախագծերի համար ֆինանսավորումը ստացել ենք Գիտության կոմիտեից, սա սարքի դրամաշնորհը չէ: Բացի դա, դրամաշնորհի համար դիմել էինք ԱՄՆում գործող «ARPA» ինստիտուտին (Analysis Research & Planning for Armenia), ստացանք ֆինանսավորում, որով կառուցում ենք համաշխարհային «Iso 6» ստանդարտի, որը հազար դասն է, «Մաքուր սենյակ» լաբորատորիա, որը թույլ կտա էականորեն բարելավել մեր հետազոտությունները, այսինքն՝ միջավայր է, որտեղ նանոտեխնոլոգիաներով զբաղվելու համար կատարյալ պայմաններ կան»,-ընդգծում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատողը:

Իսկ վերջում անդրադառնում ենք ավանդական հարցին՝ գիտության ոլորտ, առաջընթաց և խնդիրներ, լուծման ուղիներ: «Տարին տարվա վրա կա դրական դինամիկա: Օրինակ՝ այս տարի աննախադեպ մեծ քանակով դրամաշնորհներ տրվեցին Գիտության կոմիտեի կողմից: Երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու տենդենցը ևս շատ ոգևորիչ է: Սակայն ասել, որ բավարար պայմաններ են ստեղծված Հայաստանում գիտությամբ զբաղվելու համար, այդքան էլ ճիշտ չէ: Երիտասարդների ներգրավվածությունը գիտության մեջ էլի մեծ չէ: Այսինքն՝ որոշակի դրական տենդենցներ կան, բայց ներգրավվածությունն այնքան էլ մեծ չէ»,-ասում է մեր զրուցակիցը:

Մեր այն դիտարկմանը՝ իսկ որտեղի՞ց սկսել գիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու, ոլորտում ներգրավված՝ հատկապես պատանիների ու երիտասարդների թիվն ավելացնելու համար, արձագանքն այսպիսին է. «Կարծում եմ՝ պետք է սկսել դպրոցներից, ոչ միայն ուժեղացնել տեխնիկական կրթությունը դպրոցներում, այլև ճիշտ սերունդ դաստիարակել: Երիտասարդները պետք է տեսնեն, որ կարելի է հաճույք ստանալ գիտության մեջ մի նոր բան բացահայտելով: Հիմա երիտասարդներից շատերը հետաքրքրված են ծրագրավորմամբ: Ես կցանկանայի, որ տենդենցն այնպիսին լիներ, որ նրանք ձգտեին դեպի գիտություն, փորձեին բացահայտել բնությունը: Եթե ֆինանսական տեսանկյունից համարժեքություն լիներ, վստահ եմ, որ մեր երիտասարդներից շատերը գիտությամբ կզբաղվեին, երեխաների մոտ պետք է ձևավորվի այդ արժեհամակարգը, որ նրանք ցանկանան գիտության մեջ մի նոր բան բացահայտել: Դպրոցներում այսօր պետք է շատ ուժեղացնել «Ֆիզիկա» առարկայի դիրքերը, արդեն իսկ դպրոցներում ֆիզիկայի մասնագետների խնդիր ունենք, պետք է մտածել այս ուղղությամբ: Եթե ամփոփ, ապա ամեն ինչ պետք է սկսել դպրոցից»,-եզրափակում է Նարեկ Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բոլոր խանութներն ու ռեստորանները կարող են մեկ ամսով փակվել․ Փաշինյան Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց պատվաստումների ցուցանիշները «Բնակարանային գողության ահավոր մեծ տոկոս ունենք, պարեկները կարևոր գործ ունեն». Փաշինյան «Նախագիծը կգնա առաջին ընթերցման փուլ». ՔՊ-ն դեմ քվեարկեց իր իսկ հեղինակած նախագծին Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. նման դեպք 3-րդ հանրապետության պատմության մեջ չի եղել. Փաշինյան Թուրքերը հասան իրենց նպատակին․ Հարություն Մեսրոբյան «Տեղի բնակիչներն օր ու արև չունեն». Նինա Կարապետյանց Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը ՈՒղիղ. Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության բակում Հաստատվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք, ապաքինվել է 103 քաղաքացիՍտեփանակերտի «Կրկժան» թաղամասի մոտ 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ է հայտնաբերվել Արդյո՞ք սամուրայների հիմնական զենքը սուրն է. «Փաստ» Ովքե՞ր ունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք Եվրոպական ինդեքսներն աճել են Մենք արդեն սկսել ենք աշխատել «լսողականթերապիա» մեթոդով. Նարինե Մանուկյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈՒՆՎԱՐԻ). Բացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը. «Փաստ» Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում. Արտակ Զաքարյան ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Պատերազմի հետևանքով զոհերի թիվը կազմում է 3809 անձ,199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրն անհայտ է․ ՔԿ Ավելի լավ ապացույց, որ ուրացել են հայկական շահը ու բավարարել բոլոր թուրք-ադրբեջանական նախապայմանները չկա. Աննա Մկրտչյան Զորքերի հայելային հետքաշման և ստոկհոլմյան չհրապարակված հանդիպման մասին. Հայկ Մամիջանյան «Պատրոն Դավո»-ին Փաշինյանի քմահաճույքի պատանդ են պահում․ իշխանության նոր ապօրինությունները Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Այս գործընթացի արտասահմանյան համակարգողները մեծ խնդիր են լուծում, իսկ «տաշեղների» ճակատագիրը նրանց չի հետաքրքրում». «Փաստ» Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել. ԱՀ ԱԻՊԾ103 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին՝ Մարիամ Տոնյանը Պաշտպանության նախարարը չի տիրապետում մեր զինված ուժերում 2021 թվականի ընթացքում գրանցված ոչ մարտական կորուստների թվին. Տիգրան Աբրահամյան Դժբախտ պատահարի հետևանքով 37 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասան Գասպար Ուլիելը Արո, վերջը պարզեցի՞ր, թե ինչու՞ էր Նիկոլը նոյեմբերի 9-ի գիշերը հենց քեզ որոշել ժերտվա տալ, թուրքի յոլդաշ. Արմեն ԱշոտյանԳյումրիում կգործարկվի քաղաքի շչակը «Թվերը կարող են տասնապատկվել, բայց վիրուսը դարձել է կառավարելի. նախ՝ թուլացել է շտամը, երկրորդը՝ պատվաստումները խաղացին իրենց դերը». «Փաստ» Հայաստանում երկրաշարժ է գրանցվել «Ռոմայի» ավագը բաց կթողնի առաջիկա հանդիպումները Ալեն Սիմոնյանը հանդիպել է Նենսի ՓելոսիինՓոփոխությունը պետք է խնդիր լուծի, ոչ թե մարդուն էլ ավելի նյարդային դարձնի. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների թեման դարձել է հանրային օրակարգի անբաժան «Իշխող ուժը, օրենքի հերն անիծելով, փորձում է ատամներով պահել, զավթել, գողանալ իշխանությունը». Վանաձորի ավագանու անդամ. «Փաստ» Սուպերվարչապետությունից դեպի սուպերնախագահության անցնելու՝ Նիկոլի անսքող ձգտումն ու փափագը. «Փաստ»  «Հրապարակ».Տպավորություն էր, թե կառավարության անդամներն իր ստրուկներն ենՓաստացի սպասարկում են պարտության խորհրդանիշ դարձած իշխանությունների շահերը. «Փաստ» «Հրապարակ».Փաշինյանը ծրագրում է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնըԴասախոսները «նալյոտի» տակ են. «Փաստ» Գագիկ Ծառուկյան. Որոշ պարզաբանումներ Քրիստոսի արձանի թեմայով. «Փաստ» Ի՞նչ է պետք «ավանգարդ» դիրքերում լինելու համար. «Փաստ» «Հնարավոր է, որ հանրությունը խնդիր ունի ընդդիմության առաջնորդների հետ, չեն վստահում, չեն սիրում». Արթուր ՎանեցյանԷդուարդ Բաբայանի նախաձեռնությամբ Աբովյան համայնքի վերելակների վերանորոգման գործընթացի մեկնարկը տրված էՀիսուսի արձանը կառուցելու Գ. Ծառուկյանի նախաձեռնության արձագանքները՝ մարզերումՓաշինյանը հրաժարվեց ասել՝ «Արցախը մնալու է հայկական, առանց Արցախ Հայաստան չկա» նախադասությունըՍերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնել Վարդան ՏողանյանինՀՀ առողջապահության նախարարությունը պահանջեց, որ ես չգամ քննարկման. Աշոտ Բարսեղյան Չի եղել որոշված ասուլիս,որը դարձել է հարցազրույց. Էդուարդ Շարմազանով