Ի՞նչ է պետք իմանալ Հայաստանում COVID-19 պատվաստումների մասին
ОбществоՈՉ ՈՔ պաշտպանված չէ, քանի դեռ ԲՈԼՈՐԸ պաշտպանված չեն:
COVID-19- ի դեմ պատվաստումը մարդկության պատմության ամենազանգվածային նախաձեռնություններից է: Այդ ուղղությամբ գործուն ջանքերը շարունակվում են, քանի որ ոչ ոք ապահով չէ, քանի դեռ ապահով չեն բոլո՛րը:
Ահա թե ինչու ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջ աշխարհում համագործակցում է ԱՀԿ-ի, գործընկերների և կառավարությունների հետ՝ COVAX- ի միջոցով, որն առավելագույն ջանքեր է գործադրում COVID-19 պատվաստանյութերն առավել կարիքավորներին հասցնելու համար, անկախ նրանից թե աշխարհի որ կենտում են նրանք ապրում: COVAX-ի նպատակն է 2021թ.-ին COVID-19 պատվաստանյութի 2 միլիարդ դեղաչափ անվտանգ, արդյունավետ և մատչելի հասանելի դարձնել նրանց համար, ում դրանք առավել անհրաժեշտ են: Որպես COVAX- ի մաս, ՅՈՒՆԻՍԵՖ-ը գլխավորում է COVID-19 պատվաստանյութերի գնումն ու առաքումը՝ հիմնվելով՝ աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդը լինելու, տասնամյակների փորձի վրա:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը, USAID- ի ֆինանսավորմամբ, աջակցում է առողջապահության համակարգի ամրապնդմանը՝ բուժհաստատություններին ապահովելով կենսական անհրաժեշտության սարքավորումներով և պարագաներով, բուժաշխատողներին վերապատրաստելով, խնամատարներին զինելով COVID-19- ի վերաբերյալ գիտահեն տեղեկատվությամբ: ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև կաջակցի Առողջապահության նախարարությանը` COVID-19 պատվաստանյութերի պապանման համար անհրաժեշտ սառը շղթայի/համակարգերի արդիականացման և առաջնային գծի առողջապահության մասնագետների վերապատրաստման գործում:
-
Հայաստանն ինչպես/որտեղից է ստանում ՔՈՎԻԴ-ի դեմ պատվաստանյութերը։
-
Մեր երկրում ո՞ր պատվաստանյութերն են հասանելի լինելու, ինչու՞ դրանք։
-
Հայաստանում երեխաների հիվանդացության ի՞նչ ցուցանիշներ ունենք: Ե՞րբ են պատվաստվելու երեխաները:
-
Ես հիվանդացել-առողջացել եմ, ես դեռ պատվաստանյութի կարիք ունե՞մ:
-
Որքա՞ն արագ կարող են COVID-19 պատվաստանյութերը կանգնեցնել համաճարակը։
-
Ինչպե՞ս պատահեց, որ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերն այդքան արագ մշակվեցին
-
ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերը կգործե՞ն վիրուսի նոր տարբերակների դեմ
Ավելին՝ այստեղ