Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է նկատվել
ОбществоԱմերիկյան հետախուզական HOMER79 ինքնաթիռը, Սև ծովի երկայնքով ուղևորություն կատարելով՝ շարժվել է դեպի հայ_ադրբեջանական սահման, հաղորդում է РИА Новости-ն՝ PlaneRadar պորտալին հղումով։ Ինքնաթիռը մինչ այդ հետախուզական թռիչք էր կատարել Ղրիմի ափերի մոտ։
Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի 38-րդ RS/55-րդ WG ինքնաթիռը՝ Boeing RC-135V Rivet Joint-ը, երկինք է բարձրացել Կրետե կղզու բազայից՝ հետախուզելով իրավիճակը Սև ծովի տարածքում։ Ռուսական սևծովյան սահմանի մոտ թռիչքից հետո նա հետախուզական թռիչք է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանով, այնուհետ հատել Վրաստանի օդային սահմանը։
Ավելին այստեղ