Ընդդիմությունն առաջարկում է սահմանազատման և սահմանագծման հարցերով արտահերթ նիստ հրավիրել
ПолитикаԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» ընդդիմության նախագծի լրամշակված տարբերակով արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով է հանդես գալիս։
Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը այն բանից հետո, երբ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժեց «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» ընդդիմության նախագիծը։
«Նկատի առնելով քվեարկությունը հայտարարում ենք, որ այսօր իսկ նախաձեռնում ենք նախագծի լրամշակված տարբերակի ներկայացումը, որը դրվելու է շրջանառության մեջ և տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 14-ին ժամը 12։00-ի համար պատգամավորների առնվազն մեկ քառորդի ստորագրությամբ առաջարկելու ենք արտահերթ նիստ այս նույն օրակարգով»,- ասաց Մինասյանը։