Եկեք բոլորդ էլ ընդունեք, որ Ալիևը մի քիչ վատ երազներում է տեսնում Ռոբերտ Քոչարյանին․Արամ Վարդևանյան (տեսանյութ)
ПолитикаԱյսօր Ազգային ժողովոմ «Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանը անդրադարձավ մանիպուլյատիվ ձևով ներկայացվող հայտարարություններին: Մասնավորապես, խոսելով ՌԴ ԱԳՆ-ի արած հայտարարության մասին, նա ասաց․
«Բառերը բառացի եկեք նշենք, քանի որ հայերեն պատշաճ թարգմանություն կա: Երկու շրջանները վերադարձվում էին Ադրբեջանին կամ քննարկվում էր այդ հարցը, ինչը պետք է ուղեկցվեր ԼՂ կարգավիճակի որոշման հետ պարտադիր կապակցմամբ: Ասել, թե սա նշանակում է 7 շրջան՝ ոչնչի դիմաց, դա ուղղակի մանիպուլյացիա է, դա ուղղակի ճշմարտությունից խուսափելու հարց է: Կարգավիճակի պարտադիր կապակցումը կարգավիճակի պարտադիր կապակցումն է, դա ինչ-որ բարդ միտք չի, դա նշանակում է, որ էն երկու շրջանի հարցը մինչև կարգավիճակը չլուծվի, ոչինչ չի լինելու»,- ասաց և նշեց, որ ցավում է, որ ամբողջությամբ չեն ծանոթացել հայտարարությանը;
Արամ Վարդևանյանը նկատեց` Ազգային ժողովի ամբիոնը, իր բնորոշմամբ՝ «Perfect. TV»-ի մակարդակի մտքեր արտահայտելու ամբիոն չէ։ «Եթե խոսում եք Ռոբերտ Քոչարյանի մասին, բոլոր դեպքերում մի քիչ ֆանտազիայի ծավալն էլ պետք է տրամաբանություն ունենանա, մենք խոսում ենք այն մարդու մասին, ումից, եկեք բոլորդ էլ ձեր խիղճը մի քիչ թեթևացրեք և ընդունեք, որ հաստատ Ալիևը մի քիչ վատ երազներում է տեսնում Քոչարյանին, իսկ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից օպերատիվ կապը պահում է, գաղտնի բանակցություններ անում է»,-ասաց նա։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց ասվածին և նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը Արցախը բանակցային սեղանից դուրս է թողել։
«Պարոն Վարդևանյան, միգուցե իրավական հարցերով բավականին տեղեկացված եք, բայց խնդրում եմ՝ բանակցային այդ մանրուքների մեջ մի մտեք, որովհետև այդտեղ ջախջախիչ պարտություն կկրեք, որովհետև առնվազն 2 շրջան ասելիս՝ մի մոռացեք, որ այդ երկու շրջանը Արցախի Սահմանադրությամբ հանդիսանում են Արցախի տարածք և այլն, և այլն: Կարգավիճակի մասին խոսելիս, խնդրում եմ, տեսեք, թե արդյոք այնտեղ կա՞ր որևէ հստակ բան, և վերջիվերջո, բա որ այդ ամեն ինչն այդքան լավ էր, բա ինչո՞ւ չարեցիք դուք»,- ասաց ԱԺ նախագահը՝ անդրադառնալով Վարդևանյանին։