Yerevan, 19.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ՀՀ տնտեսության հակառակ կողմը

Analysis

Անցած տարի ՀՀ տնտեսությունն այդպես էլ չկարողացավ ամբողջությամբ վերականգնվել 2020թ. ճգնաժամից հետո։ Թեև դեռևս հայտնի չեն տնտեսական աճի վերջնական ցուցանիշները, այնուհանդերձ 2021թ. աճի ակնկալիքները 4,5-5 տոկոսի սահմաններում են։ Սա գուցե կարելի էր վատ արդյունք չհամարել, եթե հաշվի չառնենք, որ այն տեղի է ունեցել նախորդ տարվա 7,4 տոկոս անկումից հետո։ Նման ցածր բազայի վրա ակնկալվող 4,5-5 տոկոս աճը դժվար է լուրջ ձեռքբերում համարել։ Դա նշանակում է, որ ճգնաժամի հետևանքները դեռևս հաղթահարված չեն։

Ըստ էության, չնայած 2020թ. անկումից հետո տնտեսության վերականգնման հավանականությունն անցած տարվա արդյունքում հազիվ 4,5-5 տոկոսի սահմաններում է, 2022թ. համար կառավարությունը որոշել է, որ աճը պիտի լինի առնվազն 7 տոկոս։ Արտաքին բարենպաստ միջավայրի դեպքում էլ՝ մինչև 9 տոկոս։ Սրանք, իհարկե, զուտ նպատակադրումներ են կամ կանխատեսումներ, որոնք դեռ պետք է իրականացնել։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ դրանք շատ հաճախ չեն իրականանում։ Առավել ևս՝ խնդրահարույց է այս տարվա տնտեսական աճի ապահովման հավանականությունը։

Ակնհայտ է, որ մեր տնտեսությունն աճի այդպիսի պոտենցիալ չունի։ Այն գնահատվում է հազիվ 4-4,5 տոկոսի սահմաններում։ Այդպիսին է՝ ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների գնահատականը։ Չնայած դրան, կառավարությունը որոշել է, որ այս տարի տնտեսական աճը պիտի լինի 7-9 տոկոս։ Նախորդ տարի էլ կանխատեսում էին, որ ունենալու ենք 6,5 տոկոս աճ, բայց ունեցանք անհամեմատ ավելի վատ արդյունք։

Իրականում այս տարվա տնտեսական աճի ակնկալիքները կապված են հիմնականում կապիտալ ծախսերի ավելացման հետ։ Նախորդ տարվա համեմատ կառավարությունը կտրուկ ավելացրել է կապիտալ ծախսերը։ Բայց դա արել է ոչ թե եղած հնարավորություններն ու կարողությունները հաշվի առնելով, այլ զուտ բյուջետային սահմանափակումների պատճառով։ Վերջին երկու տարիներին այնքան են ուռճացրել բյուջեի դեֆիցիտը, որ այն դուրս է եկել բյուջետային կանոններից։ Հիմա պարտադրված են փոխել ծախսերի կառուցվածքը, որպեսզի դեֆիցիտը հետ բերեն կանոնների մեջ։

Այդ պարտադրանքն էլ պատճառ է դարձել, որ կառավարությունը 2022թ. համար մինչև 347 մլրդ դրամի կապիտալ ծախսեր նախատեսի։ Սակայն խնդիրը ոչ այնքան կապիտալ ծախսերն ավելացնելու, որքան դրանք կատարելու մեջ է։ Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ կառավարության կարողությունները բավարար չեն անգամ ավելի համեստ չափերի կապիտալ ծախսեր իրականացնելու համար։ Դրանք մշտապես թերակատարվել են, երբեմն՝ մինչև 20-30 տոկոսով։ Ու այդքանից հետո, բյուջետային կանոններով պարտադրված, կառավարությունը գնացել է կապիտալ ծախսերի կտրուկ ավելացման՝ ի սկզբանե իմանալով, որ դրանց կատարումը հարցականի տակ է։ Պատահական չէ, որ դա համարել է այս տարվա բյուջեի հիմնական ռիսկերից մեկը։

Պետք է արձանագրենք, որ մեր տնտեսական իրականության մեջ չափազանց շատ են նաև անորոշությունները։ Հայտնի չէ, թե ինչի կարող է հանգեցնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ վերջին շրջանում սկսված սիրախաղը։ Ըստ էության, ներքին միջավայրում տնտեսական աճը զսպող գործոն է ներդրումների սակավությունը։ Արտաքին հատվածից ներդրումային հետաքրքրությունները, հայտնի ու անհայտ պատճառներով, մեծամասամբ չեն վերածվում իրական ներդրումների։ Բավական մեծ ներդրումային պոտենցիալ կա կուտակված ներքին միջավայրում, բայց դա էլ չի հաջողվում ներգրավել տնտեսության մեջ։ Մինչդեռ՝ առանց ներդրումների անհնարին է ավելացնել տնտեսության աճի պոտենցիալը։ Այդ պոտենցիալը հիմա անհամեմատ ավելի փոքր է, քան նախատեսված տնտեսական աճն է։

Այս իրավիճակում կառավարությունը հույս ունի տնտեսական աճի պոտենցիալը բարձրացնել պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսերի միջոցով։ Բայց, ինչպես նշեցինք, այստեղ լուրջ խնդիրներ կան՝ հատկապես կատարողականների հետ կապված։

Պետք է արձանագրենք, որ արտաքին շուկաների հետ կապված մեր տնտեսությունը մեծ կախվածություն ունի հատկապես մետաղների գներից։ Մետաղների գների փոփոխություններն էական ազդեցություն կարող են թողնել տնտեսական աճի միտումների վրա։ Կառավարությունը հույս ունի, որ այս տարի միջազգային շուկայում կշարունակի պահպանվել մետաղների, հատկապես՝ պղնձի բարձր պահանջարկը՝ հանգեցնելով նաև գների բարձրացման։ Կան կանխատեսումներ, որ պղնձի գնաճն առաջիկայում կշարունակվի։ Բայց հավանականությունը շատ փոքր է, որ կպահպանվի նախորդ տարվա աճի տեմպը։

Արթուր Սարգսյան

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package Interview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!