Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները Մոսկվայում են. Շուտով կսկսվի երկկողմ հարաբերությունների կարգավորման առաջին հանդիպումը
ПолитикаԹուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները Մոսկվայում են։ Հայտնի է նաև հանդիպման վայրը։ Կողմերի ներկայացուցիչները ժամանել են Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տուն ՝ մասնակցելու երկկողմ հարաբերությունների կարգավորման առաջին հանդիպմանը։ Տեղեկությունը հաղորդում է Ռիա նովոստին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 14-ին, Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը,
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։