Երևան, 17.Մայիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք երկրաշարժ է գրանցվել Եղանակն՝ առաջիկա օրերին Ոստիկանության գործողությունների հիմքում դրվել է ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությունը, այլ ավտոերթին մասնակից քաղաքացիներին պատժելը. Թագուհի Թովմասյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ). Կրա­կոց­ներ Վեր­նի­սա­ժում, բազ­մա­հա­զա­րա­նոց ցույ­ցեր Ստե­փա­նա­կեր­տում և Երև­ա­նում. «Փաստ» Մարդիկ այժմ սկսել են գիտակցել պատերազմի հետևանքները և պետք է որոշեն՝ համակերպվե՞լ դրանց հետ, թե՞ ոչ. «Փաստ» Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Արվեստի կենտրոնը մտադիր է ընդլայնել աշխարհագրությունը. նոր մասնաճյուղեր կբացվեն մարզերում և Երևանում. «Փաստ» «Սպիտակ Արևը» հիշողության, մարդու, հայրենիքի մասին է. ներկայացում՝ գյուղական տան բակում. «Փաստ» «Աննորմալ վիճակ. ոչ միայն վերահսկելու ցանկություն, այլև դրա կարողությունները չունեն». «Փաստ» Ի՞նչ են գուժում 6 կետանոց «առաջարկները». «Փաստ»


Փոփոխությունը պետք է խնդիր լուծի, ոչ թե մարդուն էլ ավելի նյարդային դարձնի. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախկինում առևտրի կետերում կամ էլ այլ վայրում, երբ կողքինդ բացում էր դրամապանակը և այնտեղ աչքովդ էր ընկնում քարտերի լիությունն ու բազմազանությունը, չգիտես ինչու, կարծում էիր, որ նա հարուստ է: Մեր պատկերացումներն ու իրականությունը երբեմն ու ավելի հաճախ խիստ տարբերվում են: Քարտն ասոցացվում էր հարուստ լինելու հետ, մինչդեռ այդ պատկերացումները վաղուց արդեն անցյալում են:

Այո, «հին» մարդ եմ, և կանխիկ գումարի առկայությունը դրամապանակում ինձ համար ավելի վստահելի տարբերակ է, քան բանկային քարտը: Փողը թող լինի, տանը լինի: Բայց, ինչպես ասում են, ուղտը իմ դռանն էլ չոքեց: Հիշում եմ՝ առաջին անգամ, երբ պետք է գումար կանխիկացնեի, ինձ թվում էր, որ պետք է նախ շտապօգնություն կանչեմ, հետո սկսեմ գործողությունների շարքը, մեկ էլ տեսար՝ սթրեսին չդիմացա: Բայց բանկոմատից թղթադրամները դուրս եկան, խորը շունչ քաշեցի ու հիշեցի հայտնի անեկդոտը՝ որ իմանայի թոռն էսքան լավ բան է, միանգամից թոռներ կունենայի: Հիմա մեր երկիրը որոշել է քիչ-քիչ անկանխիկ եղանակով դարձնել ավելի ու ավելի շատ գործարքներ: Սա բնավ վատ բան չէ, ուսման վարձ եք վճարում, քարտի միջոցով կատարեք փոխանցումը, կոմունալներ, դա ևս խնդիր չէ:

Իհարկե, կան գործարքներ, որոնց դեպքում գուցե շատերը նշեն, որ սա այնքան էլ նպատակահարմար չէ, բայց, ամեն դեպքում, բանկային հավելվածների միջոցով փոխանցումները, բանկային քարտերն էականորեն հեշտացնում են մեր կյանքը: Բայց դրան ընտելանալու համար ժամանակ է անհրաժեշտ, ընդ որում՝ թե՛ մեծահասակներին, թե՛ երիտասարդներին: Այստեղ գործ ունենք նաև մենթալիտետի հետ: Բնավ պատահական չբերեցի իմ օրինակը՝ դրամապանակում առկա կանխիկ գումարն ինձ համար ավելի նախընտրելի տարբերակ է, այդպիսին էր առձեռն գումար ունենալու հանդեպ նաև իմ ծնողների վերաբերմունքը: Բնական է՝ մեկ օրում չեմ կարող մայրիկիս համոզել, թե քարտի վրա պահիր գումարը, ծախսերդ այդ տարբերակով կատարիր, ես երկուսիս սթրեսի կենթարկեմ:

Գուցե աստիճանաբար գանք ու հասնենք նման արդյունքի: Ցանկացած փոփոխության ժամանակ մշտապես բերվում է եվրոպական երկրների և ԱՄՆ-ի օրինակը: Իսկ գուցե համեմատելու փոխարեն սեփական երկրի ենթակառուցվածքները զարգացնենք: Պարզ օրինակ. երբ դիտում ես մի քանի տասնյակ տարվա պատմություն ունեցող ամերիկյան ֆիլմեր, աչքիցդ չի վրիպում կտրոնով հերթ «պահելու» տարբերակը: Մեզ մոտ սա ներմուծվել է մի քանի տարի առաջ ավանդական հայկական հերթերից խուսափելու համար: Բայց անգամ սա չի փրկում, քանի որ հերթ կանգնել չենք սիրում, մեր հերթին հանգիստ սպասել չենք սիրում, անհանգի՞ստ ենք, թե՞ անկարգապահ, ասել չեմ կարող, բայց չենք սիրում առաջնորդվել կանոններով: Գուցե անհամբեր ենք: Ի վերջո, հայտնի պատմություն կա՝ երբ կրակի մոտ հավաքված են մարդիկ, ինչպե՞ս իմանալ՝ հայն ով է: Այն մեկը, որը խառնում է կրակը:

Մենթալիտետի գործոնը շատ կարևոր է, ուստի ցանկացած նորամուծություն ու բարեփոխում անելու համար պետք է այն հաշվի առնել: Այս տարվա հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով, կան նաև բացառություններ: Անկանխիկի անցման դրույթը վերաբերում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։ Այո՛, կենսաթոշակառուները քարտի վրա կկուտակեն իրենց թոշակների «պոչերը»: Հայտնի բան է՝ թոշակը կազմում էր, օրինակ՝ 30,300 դրամ, թոշակ բերող կինն, ըստ ավանդության, իրենով էր անում մի քանի հարյուր դրամը: Հիմա այն կկուտակվի քարտի վրա, կդառնա մի քանի հազար դրամ:

Բայց արդյո՞ք մեր տատիկ-պապիկները պատրաստ են այս նորամուծությանը, իսկ մեր բանկերը բանկոմատներ ունե՞ն մարզերի բոլոր մեծ ու փոքր քաղաքներում: Իսկ գուցե բարեփոխումն էլի պոչից ենք սկսում՝ առանց գլխի մասին մտածելու: Ամսվա սկզբին մոտենում ես բանկոմատին քարտիցդ գումար հանելու նպատակով, դեռ հեռվից մի ահռելի, երբեմն անծայրածիր հերթ ես նկատում: Դանդաղ, առանց շտապելու տատիկ-պապիկները ստանում են իրենց թոշակը: Գրեթե բոլորի համար սա մի սթրեսային գործընթաց է՝ «իսկ եթե մի բան սխալ անեմ, ու էս «անտերը» քարտը կուլ տա», «իսկ եթե մի բան սխալ անեմ ու գումարը կորչի», «դուք ինձ անգրագետի տեղ եք դրել, գիտեք՝ ջահել տարիներիս որտեղ եմ աշխատել», «աչքերս լավ չեն տեսնում, ինձ համար դժվար է»: Այս մտքերով են մարդիկ կանգնում բանկոմատի դիմաց, հետո, եթե աչքներով մի երիտասարդ է ընկնում, արդեն վերջ:

Անկախ քո կամքից՝ գթության քույր ես դառնում, չօգնել չես կարող, բայց թե ընկար ձեռքները, էլ պրծում չունես: Իհարկե, վերջում էլ ահագին օրհնանք ես ստանում: Իսկ ի՞նչ անել մարդկանց զայրույթից խուսափելու ու նրանց սթրեսի չենթարկելու համար: Կան փոփոխություններ, որոնց պետք է աստիճանաբար գալ և հիշել՝ մեր հասարակությունը դժվարությամբ է ընդունում ցանկացած նորամուծություն, մեզ ժամանակ է պետք, փոփոխության «թիրախում» չպետք է միանգամից մեծահասակները հայտնվեն: Աշխարհից հետ չմնալու, տարբեր գաղափարներ կյանքի կոչելուց առաջ հաշվարկներ է պետք կատարել, ի վերջո, «վերևում» նստած, փոփոխություն նախաձեռնող ցանկացած պաշտոնյա հասարակության մի մասնիկն է, ընտանիք ու ընկերներ ունի, որոնց կարծիքները լսելով միայն կարող է հասկանալ՝ իսկ գուցե աչքը սարքելու փոխարեն հերթական անգամ ունքն ենք հանում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են՝ Փաշինյանը պետք է ձերբակալվի պետական դավաճանության հոդվածովՀոնկոնգը դիտարկում է Telegram-ի արգելափակման հարցըԱկանի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորում ստացել. ՊՆՏնտեսական ինքնասպանություն է. Պուտինը՝ ռուսական նավթից և գազից հրաժարվելու մասինՀայտնի է, թե որքան կարժենա Thor ֆիլմի հայտնի մուրճըՆիկոլ Փաշինյանին ձերբակալելու նոր միջնորդություն ներկայացվեց գլխավոր դատախազինՇատ դեպքերում հրմշտոց կամ միջադեպ ստեղծելուն հրահրել են ոստիկանության ծառայողները․ ՄԻՊ«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում. ուղիղՀետաքրքիր և արդյունավետ միջոցառում՝ կազմակերպված Move2Armenia-ի և Armenian Code Academy-ի կողմիցՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբԽաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք երկրաշարժ է գրանցվելՇենգավիթում տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել էՉալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է․ անհապաղ վերաքննիչ բողոք կներկայացնենք․ պաշտպանԱտրճանակով սպառնալով տղամարդուն տեղափոխել է իր տուն, ձեռքերը և ոտքերը կապել, էլեկտրական պտուտակահանով վնասել ձեռքըՌուսաստանը չի բացառում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ գագաթաժողովը. ՌԴ ԱԳՆԵղանակն՝ առաջիկա օրերինՄարզպետ, ով անգամ «Կոտայք» ՋՕԸ-ում չի կարողանում հարց լուծելՈվ ինչ ուզում՝ անում է, իսկ ՄԻՊ-ը քնած է հայտնի կենդանու ականջում. Կարեն Քոչարյան Սա քաղաքական հետապնդում է, որտեղ Ավետիք Չալաբյանին կարող ենք որպես հավաքական կերպար դիտարկել Այս կառավարությունն ունակ չէ վաղվա օրը տեսնել․ Նաիրի Սարգսյան Հայհոյող, թքող, վիրավորող ոստիկանները ստիպում են, որպեսզի մարդիկ իրենց հետ համարժեք վարվեն. Աբրահամյան Ազատություն քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին. Արթուր Վանեցյան Արդուկման սեղան. ե՞րբ և ինչպե՞ս է այն հայտնագործվել. «Փաստ»CodeSignal-ում մասնագետներն ունեն իրենց պրոյեկտները ընտրելու հնարավորություն. Ռուբեն Աշուղյան Ոստիկանության գործողությունների հիմքում դրվել է ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությունը, այլ ավտոերթին մասնակից քաղաքացիներին պատժելը. Թագուհի Թովմասյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ). Կրա­կոց­ներ Վեր­նի­սա­ժում, բազ­մա­հա­զա­րա­նոց ցույ­ցեր Ստե­փա­նա­կեր­տում և Երև­ա­նում. «Փաստ»Սա պարզապես տապալում է, որն իջեցնում է երկրի ռեյտինգը. հուսով եմ, որ ճշմարտությունը շատ արագ կվերականգնվի Մարդիկ այժմ սկսել են գիտակցել պատերազմի հետևանքները և պետք է որոշեն՝ համակերպվե՞լ դրանց հետ, թե՞ ոչ. «Փաստ»Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Արվեստի կենտրոնը մտադիր է ընդլայնել աշխարհագրությունը. նոր մասնաճյուղեր կբացվեն մարզերում և Երևանում. «Փաստ»«Սպիտակ Արևը» հիշողության, մարդու, հայրենիքի մասին է. ներկայացում՝ գյուղական տան բակում. «Փաստ»«Աննորմալ վիճակ. ոչ միայն վերահսկելու ցանկություն, այլև դրա կարողությունները չունեն». «Փաստ»Ի՞նչ են գուժում 6 կետանոց «առաջարկները». «Փաստ»Բացառապես իմիտացիա. իշխանությունները ծաղրում են հասարակությանը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն էքզիստենցիալ սպառնալիք է հայության համար». «Փաստ»Չալաբյանի հանդեպ սկսված գործընթացները քաղաքական աստառով ճնշում են որակում նաև «դրսում». «Փաստ»Ի՞նչ են զեկուցել ուժայինների ղեկավարները Փաշինյանին. «Փաստ» Ան­հան­գիստ են. հետ «ֆռաց­նել» չի լի­նի. «Փաստ» «Սևերսկի Դոնեցով անցնող կամրջի համար պայքարը դարձավ ամենաարյունալիներից մեկը». NYTՆոր Գեղի գերեզմանոցների մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. վերջինս հայտնվել է մայթին. կա վիրավորԻջևանում հերթական անգամ վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանըԷրդողանը չի աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի ծրագրերինՌԴ Պետդումայի նախագահը Հայաստան է ժամանելու հունիսին պաշտոնական այցով. Ծովինար ԽաչատրյանԱռավոտյան 08:00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաները. Իշխան ՍաղաթելյանՆԱՏՕ-ն ոչինչ չի արել Ուկրաինային օգնելու համար. ԿուլեբաԵղիսաբեթ II թագուհին կրկին հայտնվել է հանրության առաջՊուտին-Փաշինյան հանդիպման բացակայությունը՝ հայ-ռուսական դաշնակցային օրակարգի բացակայության ցուցիչ. ՇարմազանովՀայ-ադրբեջանական սահմանին միջադեպերը չեն դադարում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարԵրևանում կին վարորդը հարձակվել է պարեկների վրա, տվել հայհոյանքներ և թքել նրանց վրաՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել