Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում


«Թվերը կարող են տասնապատկվել, բայց վիրուսը դարձել է կառավարելի. նախ՝ թուլացել է շտամը, երկրորդը՝ պատվաստումները խաղացին իրենց դերը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի կողմից չնահանջող համավարակ՝ նոր հայտնված շտամներով և հիվանդացության կրկին աճող թվերով, մյուս կողմից՝ սեզոնային գրիպ: Ներկա իրավիճակում ինչպիսի՞ համաճարակային պատկեր ունենք: Թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի հետկովիդային վերականգնման ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանը նշում է՝ անցնում ենք համավարակի հինգերորդ ալիքի միջով, թվերը ոչ թե բարձրանալու են, այլ տասնապատկվելու:

«Հիմա կա նաև Օմիկրոն շտամը, որն, ի տարբերություն Դելտա շտամի, չորս անգամ ավելի վարակելի է, բայց ավելի թեթև ընթացք ունի: Վիրուսը մուտացվելով պետք է կորցնի իր պաթոգեն ռեսուրսները և դառնա սովորական վերին շնչառական վարակ: Օմիկրոնն իր ուժգնությամբ ու ընթացքով նման է սովորական շնչառական վարակների: Տեսեք՝ նախկինում, եթե մարդը վարակված էր Դելտա շտամով ու, ասենք, նաև A շտամի գրիպով, այն արդեն չէր երևում, քանի որ Դելտա շտամն ուժգին էր, այլ բարդություններ ուներ: Հաճախ են հարցնում՝ իսկ ինչպե՞ս տարբերենք այս շտամներն իրարից կամ այլ շնչառական վարակներից: Բոլորը նույն շնչառական վարակներն են, ընդհանուր գանգատները նույնն են՝ ջերմություն, ցավ կոկորդում, չոր հազ, մկանային թուլություն, գլխացավեր, առատ քրտնարտադրություն, քերոց կոկորդում, հոդացավեր և այլն: Այս տարբերակումն անհրաժեշտ է բժիշկներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանուկյանը:

Նրա խոսքով, տարբեր շտամներով վարակելիության դեպքում, բնականաբար, հիվանդության ընթացքը ևս տարբեր է:«Համավարակի ամենասկզբում ասում էինք, որ վարակի ինկուբացիոն գաղտնի շրջանը՝ մինչև կլինիկական ախտահարումների սկսվելը, 14 օր է, այդքան ժամանակով մարդուն մեկուսացնում էինք: Հաջորդ շտամների դեպքում այդ օրերը սկսեցին կրճատվել՝ Ալֆա շտամի ժամանակ դարձավ 10 օր, Դելտայի դեպքում հինգ օր հետո արտահայտվում էին կլինիկական ախտանշանները, Օմիկրոնի ժամանակ գաղտնի շրջանը կազմում է երեք օր: Երկրորդ տարբերությունն արտահայտվում է ձայնի խռպոտությամբ, Օմիկրոնի դեպքում ձայնը քաշվում է, մյուս շտամների դեպքում նման բան չկար: Օմիկրոն շտամն ավելի քիչ է հակված թոքեր անցնելուն՝ ի տարբերություն Դելտայի, որն 90 տոկոսով անցնում էր թոքեր: Օմիկրոնի դեպքում ունենք մինչև 20 տոկոս թոքաբորբեր, Դելտայի պարագայում՝ 90 տոկոս:

Դելտայի ժամանակ սուր արտահայտված համի ու հոտի զգացողության կորուստը չկա Օմիկրոնի դեպքում, կազմում է 10-12 տոկոս և շատ արագ վերականգնվում է: Իսկ Դելտա շտամով վարակվելու դեպքեր գիտենք, երբ անգամ մեկ տարի անց համի ու հոտի զգացողությունը չի վերականգնվում: Կարող ենք ասել, որ Օմիկրոնի դեպքում հետկովիդային համախտանիշ կոչվածը, որ մարդիկ մինչև մեկ տարի չեն կարողանում լիարժեք վերականգնվել և վերադառնալ բնականոն կյանքի, չի լինի կամ ավելի կարճ կտևի: Օմիկրոնով վարակվելու դեպքում մարդը շատ հազվադեպ է բարձր ջերմություն ունենում, իսկ պատվաստված լինելու պարագայում համարյա թե ջերմային ռեակցիա չի գրանցվում, մի քանի օր խռպոտություն, չոր հազ, մկանային թուլություն և այլն: Բացի դա, Դելտա շտամը բուժում էինք մինիմում 14-ից 21 օր և անգամ ավելի երկար, իսկ Օմիկրոնը տևում է 3-5 օր: Այս շտամի պարագայում հետաքրքիր տերմին ենք ներմուծել՝ սիմպտոմատիկ վիրուս, այսինքն՝ չունի դեղորայքային հատուկ բուժման կարիք, ջերմությունը բարձրացավ, ջերմիջեցնող եմ օգտագործում, գլխացավի դեպքում՝ ցավազրկող: Այսինքն՝ մշակված հատուկ բուժում չունի, ի տարբերություն Դելտա շտամի»,-նշում է մեր զրուցակիցը:

Վարակելիության թվերի աճի մասին. «Դեկտեմբերին թվերը սկսեցին նվազել: Դա բնական էր վիրուսի համար, հետո, իմ կանխատեսմամբ, պետք է ավելանար մարտին կամ փետրվարի կեսերին: Բայց դեկտեմբերին գործընթացը սկսվեց, քանի որ մարդկանց տեղաշարժ սկսվեց երկրում: Բայց իսկական ալիքը կսկսվի փետրվարի կեսերին, և մենք կունենանք մինչև տասնապատիկ բարձր թվեր: ԱՀԿ-ի նախագահն էլ է ասել, որ երեք ամիսն ամենածանր են լինելու՝ թվային առումով: Ներկայումս վիրուսը դարձել է ավելի կառավարելի: Նախ՝ թուլացել է շտամը, երկրորդը՝ պատվաստումները խաղացին իրենց դերը: Դրանք չեն կանխում վարակվելու հավանականությունը, ուղղակի անկառավարելի համաճարակը դարձնում ենք կառավարելի, այսինքն՝ կրճատվում են ծանր դեպքերը, հոսպիտալիզացիայի սպասողներ չունենք, մահերի թիվն է կրճատվում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները