Yerevan, 28.March.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ղարաբաղյան պատերազմում Հայաստանը հաղթել էր և 26 տարի ուներ այն կայուն խաղաղության փոխակերպելու համար

Interview

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը.

Sky News Arabia - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի մասնակցությունը Դուբայի «Էքսպո 2020»-ին: Արդյո՞ք այն արտացոլում է Հայաստանի էթնիկական հատկանիշները և զարգացող տեխնոլոգիական ձգտումները:

- Թույլ տվեք սկսել՝ ներկայացնելով իմ գնահատանքի խոսքերը «Էքսպո 2020»-ի և Աբու Դաբիի կայունության շաբաթին նվիրված համաժողովի վերաբերյալ: Կարծում եմ՝ այստեղ հիանալի մթնոլորտ եք ձևավորել: Սա լավ հարթակ է ոչ միայն բոլոր նրանց համար, ովքեր ապրում են այստեղ՝ Էմիրություններում, այլ նաև՝ միջազգային երիտասարդության համար, ովքեր կարող են գալ և տեսնել:

Մինչ այսօր ես անցել եմ կյանքի չորս փուլով. առաջին փուլում գիտնական, ֆիզիկոս, մաթեմատիկոս էի: Երկրորդում դիվանագետ էի, երրորդում՝ ազատ մարդ, բիզնես գործունեություն էի ծավալում, չորրորդում նախագահ եմ և նայում եմ դեպի ապագա: Ես մշտապես կապված եմ եղել գիտության ու տեխնոլոգիաների հետ և տեսնում եմ այս երկրի մեծ աճն այդ ոլորտներում: Կան որոշ կառույցներ, միջավայրեր կամ շնորհանդեսներ, որոնք բնորոշում են այս կամ այն երկիրը, սակայն, ի վերջո, այդ ամենի հիմքում տեխնոլոգիաներն են, որոնք միտված են ապագային: Մեր ապագան տեխնոլոգիապես առաջադեմ աշխարհ կառուցելն է: Պետք է ստեղծենք ապագա, որը կանխատեսելի, կայուն լինի: «Կայուն» բառը, հնարավոր է, շատ իմաստներ ունի: Այն կարող է նշանակել կառուցել մի բան, որը կանխատեսելի է, հստակ է, ինչ-որ բան, որն անորոշության զգացողություն չի առաջացնում: Այսօր մեզ շրջապատող աշխարհն, ըստ էության, այդպիսին է՝ ամենուր առնչվում ես անորոշությանը: Դրա համար կան մի շարք պատճառներ: Որոշ մարդիկ ասում են, որ պատճառը COVID-ն է, ոմանք ասում են՝ COVID-ի պատճառով է աշխարհը փոխվել, ասում են նաև, որ միջազգային կազմակերպությունները ձախողել են կամ ավելի թույլ են դարձել, իսկ որոշ մարդիկ էլ ասում են, որ աշխարհը միաբևեռից դարձել է բազմաբևեռ և այլն:

Այդ հարցին իմ պատասխանը հետևյալն է. աշխարհը փոխվել է, քանի որ այն փոխվել է հիմնովին: Որպես նախկին ֆիզիկոս՝ կարծում եմ, որ այս աշխարհը քվանտային է: Այն այլևս այն դասական աշխարհը չէ, որը մենք գիտեինք նախկինում: Մենք, որպես անհատներ, մեզ դրսևորում ենք քվանտային մասնիկների նման, քանի որ փոխկապակցված ենք: Մենք լույսի արագությամբ ենք հաղորդակցվում, ապրում ենք շատ բարդ աշխարհում, որը նոր է ու քվանտային: Այն փոխում է խաղի կանոնները: Մարդիկ ճանապարհորդում են մեծ ինքնաթիռներով և ժամերով գտնվում են նույն վայրում, շնչում են նույն օդը: Ուստի զարմանալի չէր, որ Չինաստանում հայտնաբերված COVID-ի մեկ դեպքն այդքան արագ տարածվեց, և հաջորդ դեպքը հայտնաբերվեց արդեն Արգենտինայում, և այդպես շարունակ: Այսպիսով՝ COVID-ը փոփոխությունների պատճառը չէ: Աշխարհը փոխվել է, և այդ իսկ պատճառով մենք ունեցանք COVID-ը, հնարավոր է՝ մեկ ուրիշ բան էլ հայտնվի:

Իսկ ո՞րն է լուծումն այս պարագայում: Ինչու՞ ենք հասել այս կետին: Պատճառը գիտական և տեխնոլոգիական առաջընթացն է: Մարդկությունն անցել է առաջին, երկրորդ արդյունաբերական հեղափոխության միջով և սովորել է՝ ինչպես այրել փայտը, ածուխը էներգիա ստանալու համար: Հետո ստեղծեցինք համակարգիչը, որը մեկ այլ հեղափոխություն առաջացրեց: Այսօր ապրում ենք մշտական, հաստատուն հեղափոխության շրջանում: Ես այն անվանում եմ R-evolution, որում R-ն նշանակում է rapid՝ արագ, սրընթաց: Մենք ամեն օր նորարարություններ ենք անում, նոր գաղափարներ ենք մտածում, և այդպիսով աշխարհը շատ արագ և փոխկապակցված է դառնում: Այդ իսկ պատճառով շատ հաճախ նկատում ենք, որ այդ հեղափոխությունները շատ ավելի արագ են տեղի ունենում, քան որոշ ինստիտուտներ կամ մեր վարքագիծը կարողանում են արձագանքել:

Sky News Arabia - Ի՞նչ կարող եք ասել քաղաքականության մասին: Ինչպե՞ս կարող են այս բոլոր փոփոխություններն ազդել քաղաքականության, տարածաշրջանի վրա:

- Վերջերս որդուս հետ ավարտեցինք գիտական մի աշխատություն, որը անվանեցինք «Նոր քվանտային աշխարհ»: Այն քաղաքականության քվանտային վարքագծի մասին է: 30, 60 կամ 100 տարի առաջ երկրորդական թվացող գործոններն այսօր էական են դառնում, ինչպես նաև այն, թե ինչպիսի քաղաքականություն ես վարում: Հնարավոր է՝ 50 կամ 60 տարի առաջ անհնար թվար պատկերացնել, որ հանրությանն անհայտ քաղաքական գործիչը կարող էր շատ արագ հայտնի դառնալ և մոտ երեք ամսում դառնալ երկրի առաջնորդ: Այսօր արդեն ամբողջ աշխարհում դրա մի շարք օրինակներ կան: Քաղաքականության կողքին մշտապես եղել է զվարճանքը (entertainment). հին Հռոմում կային գլադիատորները... Մեր օրերում զվարճանքն ու քաղաքականությունը զուգորդվել են, շատ քաղաքական գործիչներ սկսել են քաղաքականությամբ զբաղվել, քանի որ լավ զվարճացնողներ (entertainer) էին: Արդյունքում ստացվում է իրական և զվարճանքի քաղաքականությունների համադրություն: Երբեմն մենք սա նաև անվանում ենք պոպուլիզմ: Այս ամենի հիմքում սրընթաց (R-evolution) հեղափոխությունը, նոր տեխնոլոգիաներն են: Որքան տեխնոլոգիաները զարգանան, այնքան մեզ շրջապատող աշխարհը կփոխվի: Կփոխվեն բիզնեսի կամ քաղաքականության իրականացման, շրջակա միջավայրը պահպանելու կամ այն վնասելու եղանակները:

Sky News Arabia - Կցանկանայի անդրադառնայինք այն ամենին, ինչ կատարվում է տարածաշրջանում՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ կապված:

- Կցանկանայի այս հարցին անդրադառնալ կայունության շաբաթվան նվիրված համաժողովի համատեքստում: Կայունությունը կարևոր է, սակայն դա միայն տնտեսությանը, տնտեսական աճին կամ մեր երեխաների ապագային չի վերաբերում: Կայունությունը կարևոր է նաև քաղաքականության մեջ: Ներկայացնեմ երկու կետով: Եթե պրագմատիկ ես և ցանկանում ես, որ կայունություն լինի, ապա դժվարին իրավիճակում չես գտնի ավելի լավ ճանապարհ, քան՝ բանակցելն ու խոսելն է: Հայաստանն ու Ադրբեջանն ունեին բանակցելու հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն էր: Ցավոք, այդ բանակցությունները չհաջողեցին, և ունեցանք պատերազմ, որն ամենավատ տարբերակն էր: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմը հաղթել էր և 26 տարի ուներ այդ հաղթանակը կայուն խաղաղության փոխակերպելու համար: Սակայն այդ հարցում հաջողություն չունեցավ, և, որպես այդ ամենի արդյունք, պատերազմ ունեցանք, հազարավոր երիտասարդ կյանքեր կորսվեցին:

Ամանորից առաջ ես այցելեցի Եռաբլուր՝ այն վայրը, որտեղ մեր երիտասարդ հերոսներն են թաղված: Այս աշխարհում ամենածանր բանը նրանց ծնողներին տեսնելն է, որոնք սգում են 18, 19 տարեկան իրենց երեխաների կորուստը, այն դեպքում, երբ խոսելը, բանակցելը, դիվանագիտությունը կարող էին լուծել այս խնդիրն առանց այս երիտասարդ կյանքերի կորստի: Հրադադար է հաստատվել, ամբողջական խաղաղություն չկա, բանակցություններ են տեղի ունենում, որը հայկական կողմից իրականացնում է կառավարությունը և վարչապետը, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի նախագահը, իսկ Ռուսաստանը միջնորդ է: Հույս ունեմ, որ այս բանակցությունների արդյունքում կունենանք կայուն ու պրագմատիզմի վրա հիմնված խաղաղություն:

Հույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել: Սակայն դա հեշտ չէ:

Դուք նշեցիք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Կրկին պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են, որ դու պետք է հարևաններիդ հետ խնդիրներ չունենաս, հատկապես մի հարևանի, որը մեծ երկիր է, որը յուրահատուկ վարքագիծ է դրսևորում Սիրիայում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում և շատ այլ վայրերում: Կրկին կարծում եմ, որ այս դեպքում ևս չկա ուրիշ ճանապարհ՝ բացի խոսելուց: Հայաստանն ու Թուրքիան մեկ անգամ փորձել են բանակցել 2009 թվականի հոկտեմբերին, և նույնիսկ արձանագրություն էր ստորագրվել Ցյուրիխում: Այդ ժամանակ նույնպես ես թերահավատ էի մի քանի պատճառով: Դրանցից մեկն այն էր, որ այդ բանակցություններում թուրքական կողմում բացակա կար՝ Ադրբեջանը: Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ ուներ և Թուրքիայի հետ համաձայնության չէր հասնի առանց Ադրբեջանի: Հայկական կողմում ևս բացակա կար՝ Սփյուռքը: Հայկական սփյուռքը մեծապես ձևավորվել է ցեղասպանության հետևանքով: Ինչպե՞ս էր կարողանալու Հայաստանի որևէ նախագահ կամ վարչապետ համաձայնագիր ստորագրել՝ առանց սփյուռքի աջակցությունն ունենալու: Հայաստանը փոքր երկիր է, բայց աշխարհասփյուռ ազգ է: ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում նույնքան հայ են ապրում, որքան Հայաստանում...

Դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են: Սակայն դրանք պարզ բանակցություններ չեն երկու երկրների միջև: Այս դեպքում դու չես կարող հաշվի չառնել այն պատմությունը, որի միջով անցել ես: Լավ օրինակ կարող է լինել, թերևս հետևյալը. մոտ երկու տարի առաջ Իսրայելում մասնակցում էի մեծ համաժողովի, որը նվիրված էր Հոլոքոսթի հիշատակին: Մասնակցում էին տարբեր երկրների ղեկավարներ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի նախագահները, ԱՄՆ փոխնախագահը և այլք: Ելույթներ հնչեցին, ծաղիկներ դրվեցին, սակայն ես սպասում էի Գերմանիայի նախագահի ելույթին: Անկեղծորեն կասեմ՝ նա հիանալի ելույթ ունեցավ, և անձամբ ինձ համար դա այդ համաժողովում ամենակարևոր պահն էր, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եթե Գերմանիան և Իսրայելը փորձեին ինչ-որ բանակցություններ վարել առանց Հոլոքոսթի մասին խոսելու, կհաջողեի՞ն արդյոք: Ո՛չ: Հայ-թուրքական հարաբերությունները նույն համատեքստում են: Կարծում եմ՝ հաջողելու համար դու չպետք է աչք փակես կամ անտեսես ակնհայտը: Դրանք հեշտ բանակցություններ չեն: Հույս ունեմ, որ մի օր հայերն ու թուրքերը հաջողություններ կունենան այս հարցում, սակայն դա անելու համար չենք կարող անտեսել պատմական իրողությունները: Հաջողելու համար մենք պետք է պրագմատիկ լինենք, որպեսզի կարողանանք Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև տարածաշրջանում կայուն ու հաստատուն հարաբերություններ կառուցել:

Sky News Arabia - Շնորհակալություն, պարոն նախագահ:

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package Interview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card! Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offer AraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALLAmeriabank set to join BOGG, a London Stock Exchange (LSE) listed financial group as a standalone entity Which Book to Choose as a Gift for the Book Giving Day? A Piece of Advice from Idram and IDBankAMIO BANK will start the leasing process in the immediate future Fast Bank has received a Mastercard membership license Two new sports channels in Ucom's uTV channel list A bunch of smiles in the city. "Artsakh" branch of AMIO BANK has been reopened A network ready for the transition to 5G and qualitatively new television. Ucom signed official agreements with Nokia and MediaKind How to Celebrate Love Days? A Piece of Advice from Idram and IDBank Visa Travel card - your best friend of the road Ardshinbank announces agreement to acquire HSBC Armenia Fastex to Provide up to 5 Million $FTN to the “Olympionic” Sports Foundation AMD 3,665,972 to Armenian Mothers. In February, Cancer Awareness Month, The Power of One Dram will be directed to the City of Smile Ambassadors accredited to Armenia, Galaxy Group and Ucom leaders spoke at the largest event of the European Business Association Idplus Digital Fuel Cards: Everyone Makes a Plus