Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու


«Այսօր ընթերցողը շատ է կարդում, ուղղակի փոխվել են ընթերցման մեթոդները». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարդիկ կան, որոնք այսպես էլ չեն հրաժարվում թղթային տարբերակով գիրք կարդալու սովորությունից, սակայն ժամանակի հետ նորագույն տեխնոլոգիաները սկսում են «ճնշել» տպագիր գիրքը: Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլ յանը կարծում է, որ գիրքն աստիճանաբար դառնում է թանկարժեք իր:

«Դրա արտադրությունը թանկանում է, նկատի ունեմ թուղթը, ժամանակակից տեխնոլոգիաներով համապատասխան նյութերը և այլն: Զուգահեռ զարգանում է գրքարվեստը՝ գրքի ձևավորումը, կազմի ձևավորումը, այսօր արդեն երգող և խոսող գրքեր ունենք: Գրքի թղթային տարբերակը դեռ երկար ժամանակ չի սպառելու իր կյանքը, այլ բան է գիտական գրականությունը: Գիտական միջազգային շատ հանդեսներ այլևս թղթային տարբերակով չեն հրատարակվում, ամբողջությամբ էլեկտրոնային են, ինչը դյուրին է դարձնում տեղեկության հասանելիությունը: Այսօր արդեն Հայաստանում ևս ունենք գիտահետազոտական ամսագրեր, որոնք թղթային տարբերակ չունեն: Կարծում եմ՝ գիտական տեղեկույթն այլևս չի լինելու թղթային տարբերակով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չուլյանը:

Այս պարագայում արդյո՞ք իրենց դերը չեն կորցնում գրադարանները: Նշում է՝ նախ պետք է առանձնացնել գրադարանների տեսակները, հետո խոսել դրանցից յուրաքանչյուրի նշանակության մասին: «Գրադարանները լինում են թղթային, երբ կրում են արխիվի կամ ազգային հավաքածուների գաղափարը, որը ձևավորվում է պարտադիր օրինակներով, որոնք որպես նմուշ պահպանվում են հատուկ պայմաններում: Դրանք գնալով դառնում են հատուկ պահոցներ: Երկրորդն էլեկտրոնային գրադարաններն են, դրանք երբեք թղթային տարբերակներ չեն ունեցել: Կա նաև երրորդ՝ հիբրիդային գրադարանների տարբերակը, երբ դրանք ունեն և՛ թղթային բլոկներ, և՛ էլեկտրոնային բավականին լուրջ հավաքածուներ: Կարծում եմ, որ աշխարհում հիբրիդային տարբերակով գրադարանները դեռ ապրելու են»,-հավելում է մեր զրուցակիցը:

Այս համատեքստում տեղեկացնում է՝ այսօր Ազգային գրադարանը բավականին մեծ քանակով ընթերցողներ ունի:«Գրադարանի գրքի շրջանառությունը մեկ տարվա կտրվածքով, խոսքը 2021 թ.-ի մասին է, երբ երկու անգամ լոքդաունի ենք գնացել, մեկ միլիոն 300 հազարից ավելի է: Սա քիչ չէ, բայց շատ էլ չէ: Մյուս կարևոր ցուցանիշը այցելուների քանակն է: Տարվա կտրվածքով ունեցել ենք 230 հազարից ավելի այցելու, որոնք պատվիրել են գրքերը թղթային տարբերակով: Ընթերցողներն ակտիվորեն օգտվում են նաև մեր շտեմարաններից: Ժամանակակից աշխարհում գրադարանները միայն գիրք կարդալու տեղ չեն, փոխում են իրենց մոդելը, դառնում սոցիալական հարթակներ: Այսօր ընթերցողը շատ է կարդում, ուղղակի փոխվել են ընթերցման մեթոդները, պետք է կարողանանք ապահովել յուրաքանչյուրի կարիքները:

Երազում եմ այն գրադարանի մասին, որտեղ ընթերցողը կբացի մեր կայքէջի որոնման պատուհանը, կնշի, օրինակ՝ Հովհաննես Թումանյանի անունը և կտեսնի, թե այս հեղինակը ինչ ձևաչափերով է մեզ մոտ ներկայացված՝ թղթե, էլեկտրոնային, ֆիլմի, խաղերի և այլ տեսքով, այսինքն՝ կունենանք ամբողջական փաթեթը, որը կարող ենք տարբեր ձևաչափերով հրամցնել մեր ընթերցողին: Գնում ենք դրան: Սա բավականին լուրջ աշխատանք է: Կարծում եմ՝ հայաստանյան գրադարանային համակարգերը դեռ պատրաստ չեն դրան: Ունենք տեխնիկական լուրջ վերազինման խնդիր, տեխնոլոգիաներն արագ են զարգանում, վազում ենք դրանց հետևից: Պետք են ֆինանսական բավականին լուրջ ներդրումներ տեխնոլոգիական բլոկը վերազինելու համար: Այդ քայլերն անում ենք: Վերջերս մեծ՝ 50 միլիոնի չափով տեխնիկա ենք նվիրատվություն ստացել Հայկական կրթական հիմնարկությունից: Այդ տեխնիկան փակում է մեր կարիքների ընդամենը 30 տոկոսը»,-ասում է գրադարանի տնօրենը և ընդգծում՝ մյուս կողմից լուրջ խնդիր ունեն հեղինակային իրավունքի հետ:

«Այսօր թվայնացնում ենք այն ամենը, ինչն ազատ է հեղինակային իրավունքից: Հեղինակի մահից 70 տարի հետո դեռ պահպանվում են հեղինակային իրավունքները, շատ դեպքերում անցնում են նրանց ժառանգներին: Հետաքրքիր մոդել ենք մշակել՝ Համագործակցության պայմանագիր, եթե հեղինակը իրավատեր է, նա թույլ է տալիս, որ իր գիրքը թվայնացնենք և զետեղենք մեր շտեմարաններում: Դրա դիմաց Ազգային գրադարանը թվայնացնում է նյութը համապատասխան ձևաչափով, ապահովում դրա նկարագրությունը համահավաք գրացուցակում և զետեղումը շտեմարաններում, ինչպես նաև մշտական հասանելիություն ընթերցողներին: Հատկապես Սփյուռքի մեր հայրենակիցներն այս պայմանագրերով պատրաստակամությամբ մեզ են տրամադրում իրենց գործերը: «Մտավոր սեփականության և հարակից իրավունքների մասին» օրենքը լուրջ փոփոխության կարիք ունի, այն ոչ մի ձևով չի արձագանքում թվային միջավայրում ապրելու մեր կարիքներին»,-նշում է մեր զրուցակիցը:

Գրադարանի ֆինանսական ծախսերը, ըստ տնօրենի, չորս ուղղությամբ են: «80 տոկոսի չափով աշխատավարձային ֆոնդն է: Երկրորդը համալրման ֆոնդն է, պետությունից այդ նպատակով ստանում ենք գումար, որը քիչ չէ, բայց բավարար էլ չէ, որ կարողանանք ըստ արժանվույն մեր ֆոնդը համալրել: Երրորդը տեխնիկական վերազինման հարցն է, այս առումով անընդհատ ծախս ունենք: Չորրորդը շենք-շինությունները պահելն է, կոմունալ ծախսերը բավականին շատ են, բացի այդ, շենքերը հին են, անընդհատ նորոգման խնդիր կա, կապիտալ նորոգման անհրաժեշտություն ևս ունենք:

Հայաստանի Ազգային գրադարանն այն կառույցն է, որը միշտ պետք է լինի պետական հոգածության ներքո՝ հաշվի առնելով, որ մի մեծ մասնաշենք նաև մշակութային ժառանգության հուշարձան է: Ազգային գրադարանն ունի հնարավորություն ինքն էլ գումար վաստակելու և ներդրումներ անելու նույն կառույցում, ինչն անում է, բայց պետությունը պետք է ստեղծի որոշ պայմաններ: Օրինակ՝ գրադարանն ազատվի ինչ-որ հարկերից: Կամ նման մի օրինակ բերեմ: Ներկայումս գրքերը ձեռք ենք բերում գնումների ընթացակարգով: Գիրքն այլ գին ունի, երբ հեղինակից ուղիղ գնում ենք կատարում, այլ գին, երբ հայտարարում ենք մրցույթ, այդ դեպքում գինն ավելանում է և 2030 տոկոս գերծախս ենք ունենում գրքերի համալրման մասով: Եթե պետությունը ցանկանում է, որ ՊՈԱԿ-ները կարողանան ինքնուրույն գումար վաստակել, օրենսդրական դաշտը մեզ համար պետք է ավելի հարմարավետ դարձնի, որ կարողանանք աշխատել»,-հավելում է գրադարանի տնօրենը:

Հետաքրքրվում եմ՝ իսկ այս բոլոր խնդիրների, դրանց լուծումների մասով քննարկումներ եղե՞լ են կառավարության կամ էլ համապատասխան գերատեսչության հետ: «Վերջին 1-1,5 տարվա ընթացքում խնդիրների մասին քննարկում չի եղել: Մինչդեռ այսօր արդիականացման կարիք ունեն և՛ գրադարանների, և՛ պարտադիր օրինակի, և՛ հեղինակային իրավունքների, և՛ ՊՈԱԿ-ների մասին օրենքները: Օրենքները չեն արձագանքում մեր առօրեական խնդիրներին»,-եզրափակում է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»