Պուտինն ու Փաշինյանը հեռախոազրույց են ունեցել
ՔաղաքականՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ՀԱՊԿ շրջանակում հետագա փոխգործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունը՝ քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում հետագա համագործակցության հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունները։
Ավելին՝ այստեղ