Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը
ՔաղաքականԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նշեց, որ թեստի պատասխանը բացասական է:
«Արցախում պահպանվում են համաճարակով պայմանավորված սահմանափակումները և նախագահի բոլոր հանդիպումները և այցերը տեղի են ունենում հակահամաճարակային սահմանափակումների կանոններին համապատասխան»,-ասաց Լուսինե Ավանեսյանը: