Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել


Սարգիս Հովսեփյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու պատճառների մասին

Սպորտ

Կարծում եմ՝ եթե ամեն ինչ նորմալ լիներ, Հենոն հավաքականում իրեն զգար, ինչպես տանը, այդպիսի որոշում չէր լինի: Մեկ անգամ ֆեդերացիան նրան սատար չկանգնեց: Այսպես հեշտությամբ բաց թողեցինք, մեղադրեցինք, նեղացրինք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը՝ մեկնաբանելով իտալական «Ռոմայի» 33-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հայտարարությունը ազգային թիմում կարիերան ավարտելու մասին։

«Տխուր է, որ Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստը հեռանում է ազգային հավաքականից: Կուզեի, որ նա երկար խաղար մեր հավաքականում: Բոլորն էլ հասկանում են, որ նրա մակարդակի ֆուտբոլիստ երբեք չենք ունեցել եւ, դժվար էլ, ունենանք: Սա նրա որոշումն է եւ բոլորս պետք է ընդունենք այն:

Ափսոս, որ Հենրիխ Մխիթարյանի կողքին չկանգնեցին այն ժամանակ, երբ հավաքականի պարտությունների մեղադարանքները միայն նրա հասցեին էին հնչում: 

Այդպես էլ չհասկացա, թե ինչու էին միայն Հենոյին մեղադրում, երբ մեր թիմը պարտվում էր 0:5 հաշվով: Տպավորություն էր, թե պաշտպանը միայն Հենոն էր:

Ցավալի է, որ պարտություններից հետո ոչ ֆեդերացիան, ոչ տնօրինությունը չէին կանգնում Հենոյի թիկունքին, չէին ասում՝ մենք բոլորս ենք պարտվել, ինչո՞ւ եք մեղադրում միայն Մխիթարյանին: Այս ամենն իր ազդեցությունը թողել է, այդ պատճառով էլ Հենրիխ Մխիթարյան հեռանում է:

Եթե ամեն ինչ նորմալ լիներ, Հենոն հավաքականում իրեն զգար, ինչպես տանը, այպիսի որոշում, իմ կարծիքով, չէր լինի: Ամեն ինչ նրանից է եկել, որ ինքն իրեն «կոմֆորտ» չէր զգում մեր հավաքականում: Ոչ թե տղաների վերաբերմունքից, այլ կողքի. անընդհատ մեղադրանքներ, իսկ թիկունքին ոչ ոք չէր կանգնում, չէր բարձրաձայնում, որ 0:5 պարտությունը Հենոյի մեղավորությունը չի:

Եթե ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտվում է եւ 20 ֆուտբոլիստից մեղադրվում է միայն կիսապաշտպանը, դա աննորմալ է: Չէ՞ որ ամբողջ թիմն է պարտվում: Խնդիրը, մեծամասամբ, պաշտպանությունում է. ուրեմն վատ են պաշտպանվել: Բայց պաշտպաններին էլ պետք չի մեղադրել հավաքականի պարտություններում:

Յուրաքանչյուր պարտությունում բոլորն են մեղավոր: Այդ դեպքում՝ ինչպե՞ս է ստացվում, որ հաղթանակների ժամանակ ազգային հավաքականն է հաղթում, ասում են՝ հավաքականը հաղթեց. մոռանում են՝ ով էր գոլեր խփում, գոլային փոխանցումներ անում: Հենց պարտվում էր թիմը, մի հոգու էին թիրախավորում: Այս ամենն, ի վերջո, ազդեցություն ունեցավ եւ նա հիասթափվեց, չի ուզում գա, որովհետեւ այդ նեգատիվը զգում է, թե ինչ է կատարվում:

Նկարագրեմ հետո ինչ է լինելու. երբ հավաքականը պարտվի, Հենոյին են հիշելու, ասելու են, որ լիներ, այսպես չէր լինի, ավելի լավ կլիներ, կհաղթեինք: Անընդհատ այդպես է լինելու:

Մեր ունեցածը չենք խնայում, չենք փայփայում, կորցնում ենք եւ սկսում զղջալ, որ գնացել է: Մինչ այդ պետք էր մտածել, որ ով, ինչ ուզում ասում էր եւ որեէ մեկը նրա թիկունք չէր կանգնում, չէր ասում՝ այս ի՞նչ եք ասում Հենոյի հասցեին, մեր ավագի մասին: Մեկ անգամ ֆեդերացիան սատար կանգներ Հենոյին...

Նրա նման ֆուտբոլիստ չենք ունեցել եւ չենք ունենա: Այնպես հեշտ ազատվեցինք այսպիսի բարձրակարգ ֆուտբոլիստից, ասես՝ մի 30 նրա նման ֆուտբոլիստ ունենք, Ֆրանսիայի հավաքականն ենք, երկու կազմ նրա նման բարձր կարգի ֆուտբոլիստներ կան: Այդպես հեշտությամբ մեր Հենոյին թողեցինք, մեղադրեցինք, նեղացրինք:

Մենք միշտ էլ կհիշենք Հենոյին: Արդյունքները երբեք չեն մոռացվում, իսկ նրա ցույց տված արդյունքներն ասում են, որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է:

Միասին խաղացել ենք: Շատ հաճելի է եղել այդպիսի ֆուտբոլիստի հետ նույն հավաքականի կազմում հանդես գալը: Հաջողություն եմ մաղթում նրան, շնորհակալություն հայտնում, որ նրա նման ֆուտբոլիստ, ավագ ենք ունեցել հավաքականում: Շնորհակալություն նրան լավագույն խաղերի, գեղեցիկ ֆուտբոլի համար»,- ասաց Սարգիս Հովսեփյանը:

Հենրիխ Մխիթարյանն ազգային թիմում հանդես էր գալիս 2007 թվականից՝ 95 խաղում խփելով 32 գոլ եւ դառնալով հավաքականի լավագույն ռմբարկուն։

Լուսինե Շահբազյան

Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում