Երևան, 21.Սեպտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԵՄ-ն վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հրվ․ Կովկասի համար. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ ի՞նչ իրավիճակ է Լարսում Երևանում շինհրապարակների կահավորման համար նոր չափորոշիչներ են սահմանվել. Քննարկում քաղաքապետարանում Արարատի և Լոռու մարզերում կրթահամալիր կկառուցվի. որոշումը կառավարության օրակարգում է Հայաստանի գործող իշխանության և Եկեղեցու միջև հարաբերություններում խզումը գնալով խորանում է. «Փաստ» Ոչ թե առանձին ընդդիմադիր ուժերի նախաձեռնություն է, այլ իշխանությունների վարած կուրսի դրսևորում. «Փաստ» «Իմ գրքում ոչ թե պարտություն, այլ առողջացնող նահանջ ու դադար կա, այն մեզ թույլ է տալիս մեկ անգամ էլ վերանայել մեր անցած ճանապարհը». լույս է տեսել Հովիկ Չարխչյանի «Երկիր անավարտ» վեպը. «Փաստ» Մակերեսային դիվանագիտության հետևանքները. «Փաստ» Ի՞նչ սինդրոմներ են «շրջում» մեր շուրջ, և ինչի՞ց է պետք եզրակացություններ անել. «Փաստ» «Թնջուկը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ է, այստեղ երևում է խաղացողների հակադրությունը, բոլորը ցանկանում են ինչ-որ բան ստանալ». «Փաստ»


Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Մշակույթ

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:

Ինչպե՞ս ընդունեցին Քրիստոսին Երուսաղեմում

Քրիստոսին Երուսաղեմում ընդունեցին մեծ ցնծությամբ։ Մարդիկ ընդառաջ եկան Քրիստոսին ձիթենու և արմավենու  ճյուղերով, իրենց զգեստները Տիրոջ ոտքերի առաջ տարածելով և փառաբանությամբ․ «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10): 

Եկեղեցու հայրերը բացատրում են, որ ոստեր և ճյուղեր ընծայելն առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում, և  Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը մահվան հանդեպ հաղթանակի խորհուրդն ուներ:

Բա՞ց, թե՞ փակ խորանով է այսօր մատուցվում տոնական Սուրբ և Անմահ Պատարագը

Ծաղկազարդի նախորդ` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Սուրբ Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ի՞նչ են խորհրդանշում եկեղեցում այս օրը օրհնվող ու բաժանվող ոստերը

Ծաղկազարդի առավոտյան բոլոր եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու անպտւուղ ոստերը, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Ո՞րն է տոնի խորհուրդը

Ծաղկազարդը ցնծության օր է։ Մարդիկ Քրիստոսի դիմավորում էին որպես Թագավորի՝ փառաբանելով Նրան։ Թվում էր, թե Քրիստոս հյուրընկալվում է մի իսկական դրախտում, ուր ճանաչում ու ընդունում են Նրան, ուր Նա ունի հետորդներ։ Սակայն ի՞նչ եղավ հետո։ Հաջորդող շաբաթը ցույց տվեց, որ Քրիստոս այս ցնծությամբ իրականում մտնում էր ոչ թե մի դրախտ, այլ ընդհակառակը՝ իր չարչարանքների վայրը։ Ընդ որում Նա իր իսկ կամքով է գալիս Երուսաղեմ՝ ցույց տալով, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:

Ծաղկազարդի հաջորդ օրվանից սկսվում են Քրիստոսի չարչարանքները, որոնք ավարտվում են խաչելությամբ։ Այն նույն մարդիկ, ովքեր այս օրը դիմավորում էին Թագավորին՝ փառաբանելով ու մեծարելով, հետագայում պահանջում են  չարչարանքների ենթարկել Նրան և մահվան դատապարտել։ 

Այսօր մեր՝ քրիստոնյաներիս համար ստեղծված է ևս մեկ առիթ՝ մտածելու՝ մենք ո՞վ ենք։ Արդյո՞ք այն մարդկանց շարքերում ենք, ովքեր ժպիտներով ու փառքով դիմավորեցին Տիրոջը, սակայն հետո՝ ընդամենը մեկ շաբաթ անց խաչը հանեցին նրան, թե՞ հասկանալով մարդկության կատարած սխալն՝ այժմ արդեն հետնորդն ենք Քրիստոսի։ Այս օրը առիթ է՝ խորհելու՝ մենք ինչպե՞ս ենք վարվում, երբ Քրիստոս ընդառաջ է գալիս մեզ։ Փառաբանությամբ  ընդունո՞ւմ ենք Քրիստոսին, իսկ դժվարությունների պահին մերժում, կամ գուցե մնո՞ւմ ենք Նրա կողքին՝ ամեն մի փորձության մեջ, թե՞ անգամ չենք էլ նկատում՝ որ Նա գալիս է։

Մերն է ընտրությունը, թե ինչպես կվարվենք և մերն է նաև պաասխանատվությունը։ Կընդունե՞նք Քրիստոսին՝ մենք էլ ընդառաջ գնալով, թե՞ կխաչենք Նրան։ Սակայն ընտրությունը կատարելիս հիշենք, որ մի դեպքում չորանալու ենք, ինչպես անպտուղ թզենին՝ Քրիստոսի պատմած առակում, մյուս պարագայում ծաղկելու ենք, լցվելով հույսով ու լույսով։ 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այսօր ԱՀԹ բոլոր եկեղեցիներում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի Մանուկների օրհնության կարգ:

Լայպցիգում հայտնաբերվել է Մոցարտի նախկինում անհայտ ստեղծագործությունը Ուկրաինայի ԶՈՒ-ն հետ է մղել ռուսներին Պոկրովսկու ուղղությամբ, ՌԴ-ն հաջողություններ ունի Խարկովի մարզում. ISW Մահացել է Արտաշես Գեղամյանը «4 տարի առաջ այս օրը կայացրի կյանքիս ամենաճիշտ որոշումը». Արուս Տիգրանյան Արտակարգ դեպք Լոռվա մարզում․ 5-ամյա երեխան թերմիկ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ սեպտեմբերի 19-ին հանդիպել ենք Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ․Արուսյակ ՋուլհակյանՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում տեղահանվածներին 40+10 000 դրամ աջակցությունը ԵՄ-ն վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հրվ․ Կովկասի համար. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահ Մել Քարվլին ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Իրանից Հայաստան աղ տեղափոխող բեռնատարում հայտնաբերվել է 58,750 տուփ ծխախոտ (տեսանյութ)Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ ի՞նչ իրավիճակ է Լարսում «Խաղային լիգան» պատրաստ է անցկացնել առաջին ինտելեկտուալ խաղը. հանդիպումը՝ Սեպտեմբերի 21-ին Բաժնետերերը և նրանց ներկայացուցիչները միջամտելու իրավասություն չունեն․ ԶՊՄԿ Նիկոլենց այս հակապետական, ցինիկ պահվածը մեր բոլորիս գործունեության, 2021թ. արդյունքն է. Շարմազանով Սկանդալային ձայնագրությունների հետքերով Հայաստանում նշվել է աստղագիտության օրըՍեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում կանցկացվի «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը», որի գլխավոր հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է Մենք ապրում ենք ավտորիտար դիկտատուրայի պայմաններում. Ավետիք Չալաբյան Այս տարի արևային էներգետիկ համակարգերի հզորությունը կաճի 29 տոկոսով Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուց Ռուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական․ «ՀայաՔվե»Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց. Վահե ՀովհաննիսյանԵրևանը ավելի հարմարավետ ու բարեկարգ դարձնելու նպատակով շարունակում ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր․ Ավինյան (տեսանյութ) «Ծխողի համար պետք է դիսկոմֆորտ ստեղծվի», «Չի կարա տենց բան լինի, դա աննորմալ ա»․ Նիկոլ Փաշինյան 6 մարզում հայտնաբերվել է օդի աղտոտման դեպքեր Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Երևանին Երևանում շինհրապարակների կահավորման համար նոր չափորոշիչներ են սահմանվել. Քննարկում քաղաքապետարանում Ասում են՝ տուգանքդ ինչքա՞ն է, մեկ միլիո՞ն, առ, ու շարունակում են էլի աշխատել, պետք է բացառել սա. Նիկոլ Փաշինյան Վերականգնման աշխատանքներ են իրականացվում Ամբերդում, պեղումներ՝ Արուճում Չեմպիոնների լիգա. սեպտեմբերի 19-ի խաղացանկը Առգրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք փոխանցել տեղահանված արցախցիներին. Ադամ Շիֆն օրենսդրական նախագիծ է ներկայացրել Իմ բարձր ջերմությունն ու հազը, պարզվեց, թոքաբորբ էր. ՍիրուշոԱրարատի և Լոռու մարզերում կրթահամալիր կկառուցվի. որոշումը կառավարության օրակարգում է Անդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը ԶՊՄԿ-ն ահռելի միջոցներ է ծախսել կրթական ոլորտի վրա Ժամանակին սեպտեմբերը մեր ժողովրդի համար անկախության և հաղթանակի խորհրդանշական ամիս էր, հիմա վերածվել է ողբերգության շրջափուլի. ԱբրահամյանՀայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամներն այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հայորդիներին Զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Փաշինյանը սեփական թիկնապահներից է վախենո՞ւմ «Փյունիկը» վաճառում են. ՀՖՖ-ն հասավ իր ուզածին Արցախի հայաթափման մեկ տարին. վարչախումբը տեղեկատվական տեռոր է իրականացնում Այդ ճանապարհի նկատմամբ Հայաստանի իրավազորությունը կարմիր գիծ է. Սոնա Ղազարյան Ունիվերսալ սանրվածք, որն ունի երկրպագուների հսկայական բանակ արդեն հարյուր տարուց ավելի. «Փաստ»«Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը՝ Արցախը ագրեսոր Ադրբեջանի կողմից բռնազավթելու մասին 2018-ին տեղի ունեցածն իսկապես հեղափոխություն է, քանի որ հեղափոխական ձևով փոխվում են արժեքները. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Անցկացվել է առաջին գեղեցկության մրցույթը, առաջին անգամ կանայք ընտրելու իրավունք են ստացել. «Փաստ»