Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը


Մշակույթով են երկիր կառուցում և մեզ ճանաչում. ՀՀ վաստակավոր նկարիչը՝ Կալիֆոռնիայում կայացած իր ցուցադրության մասին (տեսանյութ, լուսանկարներ)

Մշակույթ

ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը երկար տարիներ է, ինչ իր գեղանկարների միջոցով աշխարհով մեկ սփռում է Հայաստան աշխարհի պատմամշակութային վայրերը: Իր աշխատանքների շնորհիվ շատերն են ճանաչել և ցանկություն հայտնել այցելելու կտավի մեջ պատկերված այդ գեղեցիկ վայրերը:

Շմավոն Շմավոնյանը 20 տարի շարունակ համագործակցում է ԱՄՆ-ի հետ, մեկ շաբաթ առաջ էլ վերադարձել է Կալիֆոռնիայում կայացած իր զարմանահրաշ ցուցադրությունից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց տաղանդաշատ նկարիչը:

«Աշխատանքներս հիմնականում ցուցադրվում են ԱՄՆ-ում: Վերջերս եմ վերադարձել այնտեղից մի հրաշալի, մեծ ցուցադրություն ունեցա Կալիֆոռնիայի նահանգում՝ «Silvana Gallery»-ում: Ինձ համար ամենակարևորն այն էր, որ ներկայացնում էի իմ երկիրը՝ Հայաստան աշխարhը, իսկ Հայաստան աշխարհում այնքան «գեղեցկություններ» կան, որ դրանցով զմայլվում են ոչ միայն մեր հայրենակիցները, այլև օտարները. ի վերջո, արվեստն է փրկում և ապրեցնում՝ աշխարհին բերելով խաղաղություն. այն մեզ համար այս ժամանահատվածում շատ մեծ նշանակություն ունի»,- ասաց Շմավոն Շմավոնյանը:

Վերջինս նշեց, որ իրեն հաճելիորեն զարմացրեց այն հանգամանքը՝ ցուցադրությանը մասնակցում էին ոչ միայն հայ համայնքը, այլև օտարերկրացիները, որոնք հիացմունքով վայելում էին Հայաստանում գտնվող ամեն քար ու թուփ, որը վրձնի թեթև հարվածով շատ բնական կերպով փոխանցվել էր կտավին.

«Բավականին շատ այցելուներ եղան, որոնք իսկապես ճանաչեցին Հայաստանի պատմամշակութային վայրերը և շատ մեծ գոհունակություն հայտնեցին, բոլորի արձագանքը միայն դրական էր: Զարմանալի էր նաև այն, որ օտարերկրացիները ճանաչում էին մեր գեղեցիկ վայրերը: Արվեստն ու մշակույթը մարդկանց ապրեցնում է, այն մեծություն է: Մշակույթով են երկիր կառուցում, դրանով են մեզ ճանաչում: Ցուցադրությանը սա էր իմ առջև դրված խնդիրը, որը կարծում եմ, հաջողությամբ կարողացա լուծել»,- հպարտորեն ասաց մեր զրուցակիցը:

Գեղանկարչի աշխատանքները ամենուր են՝ Կալիֆոռնիա նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյի Սպիտակ տանը, Գլենդելի քաղաքապետարանում, անգամ, ԱՄՆ-ի խոշոր հիվանդանոցներում: Սակայն Շմավոնյանը ցանկացավ մանրամասնել հենց հիվանդանոցներում տեղ գտած իր կտավների մասին, քանի որ իրեն երջանիկ է զգում՝ դրանք գույներով են լցնում հիվանդների կյանքը.

«Իմ նկարած գեղանկարների գույներով կարողանում ենք փոխել հիվանդանոցում բուժում ստացող մարդկանց տրամադրությունները: Հիվանդանոցներից մեկում, «Հույս» անունով շատ մեծ աշխատանք ունեմ, պատահական չէ, որ այդ անունն եմ տվել նկարին, քանի որ հենց այդ հույսն է, որ մարդկանց ապրեցնում է հավատով՝ մի օր առողջանալու»,- ասաց նա՝ հավելելով, որ հիվանդանոցներում կախված նկարներից բազմաթիվ դրական մեսինջներ է ստանում թե՛ այցելուներից և թե՛ հիվանդներից:

ՀՀ վաստակավոր նկարիչը վստահ է՝ յուրաքանչյուր հայ պետք է կարողանա ինչ-որ լավ բան անել իր երկրի համար.

«Պետք է լավը դարձնենք մեր հայրենիքը, որ թե՛ մենք երջանիկ ապրենք, թե՛ մեզ հաջորդող սերունդները: Պատերազմների, համաճարակների մեջ արվեստը, կարծես, մի նոր լույս է մարդկանց համար. նրանք ունեն այդ ամենի կարիքը»,- ընդգծեց նա: 

Զվարթ Պետրոսյան

 

      
Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը