Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև


«Այսօր մեկ հարց է որոշվում՝ հայ ժողովուրդն արժանի՞ է պետություն ունենալու, թե՞ ոչ. այս իշխանությունը նահանջի տեղ չունի». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր տեսնում ենք, որ ժողովրդի մի զգալի հատված, հասկանալով, թե ինչ վտանգներ են սպառնում թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին, փորձում է դիմակայել, որ այս վիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գանք:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաներին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

Իրավիճակը դիտարկելով 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած գործընթացների համատեքստում՝ Ա. Պեպանյանը շեշտեց. «Նոյեմբերի 9-ից հետո որոշակի շարժում եղավ, ինչն արդյունք չունեցավ գլխավորապես այն պատճառով, որ դիտորդներն ավելի շատ էին, քան հրապարակներ դուրս եկածները: Հետո մարդիկ համակերպվեցին, բավականին երկար ժամանակ ընկան դեպրեսիայի մեջ: Եվ այս վերջին փուլում արդեն որոշ ուժեր, զգալով, որ մոտենում ենք վերջին, փորձ են անում ակտիվացնել ժողովրդի անհանգիստ ու մտահոգ հատվածին: Չգիտեմ, թե Հայաստանի քաղաքացիները որ չափով են հասկանում, թե ինչ խնդիրների առաջ ենք ու ինչ վտանգներ կարող են լինել, բայց ինքս այն կարծիքին եմ, որ եթե այս կուրսը շարունակվի, ապա մի որոշակի ժամանակ հետո Հայաստանը գուցե լինի թղթի վրա, բայց փաստացի չլինի: Ես այս վտանգը տեսնում եմ, իսկ մտահոգությունները չեզոքացնելու համար հարկավոր է քայլեր ձեռնարկել: Մեծ հաշվով՝ ունենք հարևաններ, որոնց հեռակա ծրագրերում մենք չկանք: Մենք սա պետք է հաշվի առնենք ու փորձենք մեր ժողովրդի մեջ գտնել այն ներուժը, որը կարողանա դիմակայել: Այսօր մեկ հարց է որոշվում՝ հայ ժողովուրդն արժանի՞ է պետություն ունենալու, թե՞ ոչ»,-ասաց մեր զրուցակիցը:

Ա. Պեպանյանը նշեց՝ վերջին չորս տարվա իրադարձությունները հաշվի առնելով՝ ուղեղի մեջ գոնե երկու բջիջ ունեցող մարդիկ շատ լավ հասկանում են՝ ինչ իշխանություն ունենք, և նրանք ինչ նպատակներ ունեն. «Այն հայերը, որոնք վտանգը տեսնում են, պետք է փորձեն միավորվել՝ այս իրավիճակից հնարավորինս նվազագույն կորուստներով դուրս գալու համար: Սա բարդ գործ է, որովհետև ժողովրդի մի հատվածը պատմական հանգամանքների բերումով հայրենիքի ու պետության բավարար զգացողություն չունի, ու մենք այս առումով մեծ խնդիր ունենք: Մենք պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք պետությունը կործանումից փրկելու համար»:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերին՝ մեր զրուցակիցը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Ստեղծված իրավիճակից մի քանի ելք կա: Առաջինն ու ամենավատ ելքը երկիրը կորցնելն է: Երկրորդ՝ տարածքների զիջումներ, ինչի ձգտումները, ինչպես տեսնում ենք, կան: Երրորդ՝ փորձում ենք բավարար ներուժ գտնել մեր մեջ և գոնե այս իրավիճակը պահել: Այս պահի առկա իրավիճակի համատեքստում ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե շարժման շտաբը որքանով է քաղաքականապես խոհուն և որ չափով է կարողանում ստեղծված իրավիճակից ռացիոնալ լուծումներ գտնել: Պետք չէ հիմա հույս ունենալ, որ 2018-ի նման շատ մարդիկ կլցվեն փողոցներ, և իշխանությունը հեշտ ու հանգիստ կհեռանա: Հիմա շատ ավելի բարդ իրավիճակ է: Այդ շտաբը պետք է հաշվի առնի այս ամենն ու ունենա մի քանի ծրագիր: Ենթադրենք՝ պլան Ա-ն իշխանափոխությունն է, որը բավականին ժամանակ չի ստացվում: Պլան Բ-ն պետք է այդ համատեքստում լինի: Մասնավորապես, ինչպես անել, որ մի քիչ հույս ունեցող ժողովուրդը չհուսահատվի, որովհետև դա արդեն մեր վերջն է լինելու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եթե բավարար քաղաքական խոհեմություն եղավ, ինչ-որ բան, ամեն դեպքում, կստացվի:

Իսկ թե, ի տարբերություն 2018-ի, այս անգամ ինչու հեշտ չեն թողնի իշխանությունը, Արծրուն Պեպանյանը շեշտեց. «Իրենք նահանջի տեղ չունեն:Նախկին նախագահները հիմա հրապարակներում ցույցերի են մասնակցում, բայց եթե վաղը, մյուս օրը այսօրվա իշխանությունները հեռանան, փողոց դուրս գալու հնարավորությունը քիչ հավանական է: Վնասն իրենց դեպքում շատ ավելին է, դրա համար իրենք նահանջի տեղ չունեն, ու որքան հնարավոր է՝ պետք է համառեն: Բացի այդ, 2018-ին դրսի որոշ ուժային կենտրոններ ճնշում էին գործադրում իշխանությունների վրա, և իշխանությունները կաշկանդված էին: Այդ նույն ուժերն էլ այն ժամանակվա ընդդիմադիրներին, ըստ հրապարակված տեղեկությունների, տարբեր ձևերով սատարում էին: Հիմա ես չգիտեմ՝ ուժային բևեռները սատարո՞ւմ են այս շարժմանը, թե՞ ոչ: Մեր պատմությունը ցույց է տալիս, որ երբ մնում ենք մենք մեզանով, ընդդիմադիր շարժումները մեռնում են, ու չենք կարողանում իշխանափոխություն անել: Իսկ 2018-ինը հայաստանյան չէր, դա մենք չէինք կազմակերպել՝ ուժային կենտրոնների ցանկությունն էր, որն իրականացրին»:

Քաղաքական վերլուծաբանը հավելեց՝ շարժման այսօրվա շտաբը պետք է երկարաժամկետ պլաններ, գործողությունների ծրագիր ունենա, որ փոքր հաջողություններով առաջ գնան, ու մարդիկ չհուսահատվեն:

Անդրադառնալով պայքարը ծաղրի ենթարկելու փորձերին, արժեհամակարգային խնդիրներին, երբ անգամ կարող են պատերազմի մասնակիցներին, այդ ընթացքում հաշմանդամություն ձեռք բերածներին փողոցը փակելու փոխարեն խորհուրդ տալ գնալ ու սահմանը պահել, Ա. Պեպանյանն ավելի լայն համատեքստում մոտեցավ խնդրին: «Տխուր է, բայց մեր առաջ վերջապես բացվել է իրականությունը: Անհանգիստ մարդիկ վերջապես տեսնում են այն իրականությունը, որի մասին ես ահազանգում էի 25 տարի առաջ: Իմ առաջին քաղաքական աշխատությունը վերնագրված էր՝ «Ումի՞ց է հարկավոր փրկել հայրենիքը»:

Այնտեղ, որպես հիմնավորում, նշել էի, որ հայրենիքը հարկավոր է փրկել հայ ժողովրդից, որովհետև ես տեսել էի, որ կա մեծաքանակ շերտ, որն ազգի ու հայրենիքի զգացողություն չունի: Ասում էի, որ նման մենթալիտետով այս երկիրը նվիրելու են թուրքերին: Այդ շերտը 100 տարի առաջ էլ է եղել՝ իրենց թրքացած հայեր էին կոչում: Ես ահազանգում էի, որ նրանց վերափոխելու քայլեր պետք է ձեռնարկել, բայց, ցավոք, այդ ահազանգը չընկալվեց: Իսկ արդեն 2018-ից հետո այդ տեսակն արժևորվեց: Այս իշխանությունը 2018- ից հետո նրանց հանեց ջրի երես, հիմա էլ խրախուսում է, որովհետև իրենց միակ հենարանն են: Այս շերտը միշտ էլ եղել է, բայց միշտ ճնշված է եղել, նրանց ասպարեզ չէին տալիս թե՛ Խորհրդային Միության տարիներին, թե՛ Հայաստանի երրորդ Հանրապետությունում: Մինչդեռ հեղափոխություններն այդ տիղմը սովորաբար ջրի երես են հանում, որովհետև հենց այդ շերտերի վրա են հենվում: Մեզ մոտ էլ այդ շերտերին հանեցին փողոց, ու այսօր իրենք իրենց կարևոր են զգում: Մենք պետք է այնքան խոհեմություն ունենանք, որ իրականությունն ամբողջությամբ տեսնելով՝ փորձենք վերափոխել նրանց, ինչը դժվար է լինելու: Բարեբախտաբար, հիմա տեսնում եմ, որ գոնե ասվում է այդ խնդրի առկայության մասին: Կհասցնե՞նք լուծումը գտնել կամ չգտնել, դրանով էլ կորոշվի՝ արժանի՞ ենք պետություն ունենալ, թե ոչ»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան