Yerevan, 20.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Իշխանությունը փորձում է զրկել ընդդիմադիր պատգամավորներին արտաքին աշխարհի հետ շփումներից. Վահե Հակոբյան

Interview

Aysor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հետ։

- Պարոն Հակոբյան, գրառում էիք կատարել գերմանացի պատգամավորի կողմից կազմակերպված միջոցառման և ԱԳՆ անհասկանալի կեցվածքի վերաբերյալ: Կներկայացնե՞ք մանրամասները:

- Լարս Պատրիկ Բերգը Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր է, Հայաստանի վաղեմի բարեկամն է: Նա շատ մեծ աջակցություն է ցուցաբերում Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի շահերի առաջ մղմանը, եվրոպական հարթակներում պարբերաբար մեզ համար կարևոր հարցեր է բարձրացնում: Եվ այս կլոր-սեղան քննարկման կազմակերպումն էլ նոր հարթակ էր ստեղծելու ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Եվրամիության ներկայացուցիչների հետ քննարկում ունենալու, Հայաստանի շահերը, ընկալումները, դիրքորոշումները ներկայացնելու համար: 

Բայց ԱԳՆ-ն անհասկանալի, ես կասեի՝ աբսուրդի հասնող և ոչ պրոֆեսիոնալ քայլերով փորձեց կանխել Հայաստանի ԱԺ ներկայացուցիչների մասնակցությունը միջոցառմանը:

Ընդամենը մարտին ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին ուղղված նամակում ԱԳՆ-ն ներկայացնում է Լարս Պատրիկ Բերգի հայամետ գործունեությունը, ՀՀ ԱԳՆ երկու ներկայացուցիչներ՝ ԵՄ-ում Հայաստանի դեսպանն ու Գերմանիայում Հայաստանի դեսպանը նրա հետ հանդիպումներ են ունենում, մինչ այդ էլ Երևան Բերգի այցի ընթացքում ԱԺ-ում ես ու Արման Եղոյանն ենք նրա հետ հանդիպում, որպես պրոֆիլային հանձնաժողովների նախագահներ, իսկ այժմ ԱԳՆ-ն նրան ծայրահեղական է որակում, Եվրախորհրդարանում դեր չունեցող և ընդհանրապես հորդորում է նրա հետ չառնչվել՝ «ՀՀ-ԵՄ հարաբերություններին վնաս չհասցնելու» համար:

Այս էժանագին կրկեսը, հասկանալի է, որ լրիվ այլ նպատակներ է հետապնդում: Բայց նույնիսկ դա անելու ունակությունն ու բավարար շնորքն այս իշխանությունը և իրեն ծառայողները չունեն:

- Ի՞նչ միտում կամ նպատակներ եք տեսնում ԱԳՆ նման քայլի տակ:

Քաղաքացիները ստեղծված իրավիճակում հաճախ են հարցնում ինչու մանդատները վայր չենք դնում: Եվ հիմնական պատճառներից մեկը մանդատի միջոցով արտաքին աշխարհի հետ առավել ինստիտուցիոնալ և լայն հարաբերվելու հնարավորությունն է: Մանդատը հնարավորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության խողովակներն օգտագործելով հարաբերվել աշխարհի հետ, որպեսզի մեր գործընկերները՝ կապ չունի որ երկրում կամ կառույցում, չհենվեն միայն իշխանությունից եկող ազդակների և դիրքորոշումների վրա, որոնք, ավելի շատ թուրք-ադրբեջանական տանդեմի, քան Հայաստանի ու ՀՀ քաղաքացու շահերն են ներկայացնում:

Ես չգիտեմ հանրությունը որքանով է պատկերացնում այս ամենի նշանակությունը, բայց առնվազն ԱԳՆ արձագանքը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը դրա կարևորությունը շատ լավ հասկանում է և ամեն կերպ փորձում է զրկել ընդդիմադիր պատգամավորներին արտաքին աշխարհի հետ շփումների, իրենց մոտեցումներից տարբերվող մոտեցումներ ներկայացնելու հնարավորությունից:

Իսկզբանե անհասկանալի է, թե ԱԳՆ-ն ինչու է որոշել կարծիք հայտնել այս միջոցառմանը խորհրդարանականների մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ, եթե ընդամենը մարտին ինքն էր ԱԺ-ից կարծիք հարցնում միջոցառման մասին: Այն նույն ԱԳՆ-ն, որը հիմնականում լուռ է երկրին, ազգային, պետական շահերին առնչվող կարևոր հարցերում:

Եթե ԱԳՆ այս նամակը փորձ էր զրկել ինձ, որպես ընդդիմության ներկայացուցիչ, Հայաստանի գերակա շահերին առնչվող և իշխանության դիրքորոշումից տարբերվող մոտեցումները եվրոպական գործընկերներին ներկայացնելուց, հիասթափեցնեմ իրենց՝ դա չի հաջողելու: Միանշանակ, ես մասնակցելու եմ միջոցառմանը, երբ որ այն կայանա: Գրառմանս մեջ նշել էի, որ եվրոպական կողմի նախաձեռնությամբ, տեխնիկական պատճառով հետաձգվել է մինչև հունիս:

Բայց իշխանության այս ձեռագիրն ու գործելաոճը հերթական անգամ ապացուցում է, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա: Նրանք կործանարար են մեր երկրի համար: Չգիտեմ էլ ինչ պետք է լինի, որ բոլորը դրանում համոզվեն:

Այս տեքստը գրող ԱԳՆ պաշտոնյան, նրա ղեկավարը, այն ուղարկելու թույլտվություն տվողը ոչ միայն օրվա իշխանության նենգ պատվեր են կատարում, այլև դա անում են շատ անորակ ու ոչ պրոֆեսիոնալ՝ չհասկանալով, թե եվրոպացի պաշտոնյայի մասին նման պնդում անելով ինչ հարված են հասցնում ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Արտաքին հարաբերությունների, արտաքին քաղաքականության մասին պատկերացում ունեցող, նման մոտեցումը ընդունելի համարող և որպես փաստարկ օգտագործող բոլոր պաշտոնյաներն օր առաջ պետք է հեռացվեն:

Ես իմ պարտքն եմ համարել հանրայնացնել այս դեպքը և ԱԳՆ նամակը, ներկայացնել մեր հանրությանն ու մասնագիտական շրջանակներին, որպեսզի հերթական անգամ փաստերով համոզվեն, թե ում հետ գործ ունենք ի դեմս այս իշխանության և ով ու ինչպես է այժմ վարում մեր երկրի արտաքին քաղաքականությունը:

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package Interview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!