Երևան, 04.Հուլիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եղանակն՝ առաջիկա օրերին Քրեական պատասխանատվություն՝ երեխայի դաստիարակության պարտականությունը չկատարելու համար Կարող են դիտվել կարկուտ, անձրևներ և ուժեղ քամիներ․ հուլիս ամսվա կլիմայական բնութագիրը Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒԼԻՍԻ). Հարձակվել են «քաղաքական զբոսանք» իրականացնողների վրա. «Փաստ» Ե՞րբ կկառուցվի այլընտրանքային ճանապարհը. «Փաստ» Ովքե՞ր են Երևանին հարկադրում կապիտուլյացիայի. դատելով Փաշինյանի քաղաքականությունից՝ նրա կարծիքն այլևս ոչ ոք չի էլ հարցնում. «Փաստ» «Ես անմահ եմ ու կամ». «Ախր բոլորն են յուրահատուկ, կարծես թե ընտրված լինեն, մի ամբողջ սերունդ գնաց». «Փաստ» Ինչո՞ւ է գյուղատնտեսությունը բախտի քմահաճույքին հանձնվել. «Փաստ» «Վայելքների դաշտում են՝ ի հաշիվ աղքատ ժողովրդի». «Փաստ»


Աշխարհաքաղաքական վերափոխումներն ու թուրքական վտանգը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուկրաինական ճգնաժամը գործող աշխարհակարգը լուրջ փոփոխության առաջ է կանգնեցրել։ Ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում ուժերի հարաբերակցության ձևափոխումներն արդեն տեսանելի են։ Միևնույն ժամանակ, այնպիսի երևույթներ են առաջ եկել, ինչպես աննախադեպ գնաճը, մատակարարման շղթաների խափանումը, պարենային և էներգետիկ ճգնաժամերը։ Թե մինչև որտեղ կարող են իրադարձությունները հասցնել մարդկությանը, դժվար է ասել։ Սակայն արդեն իսկ բազմաթիվ փորձագետների կողմից կանխատեսումներ են հնչում, որ Ուկրաինայում ընթացող հակամարտությունը կարող է նույնիսկ տարիներով ձգվել։

Այսինքն, հակամարտության կողմերը երկարատև դիմակայության են պատրաստվում։ Իսկ այս ամենը նշանակում է, որ Արևմուտք-Ռուսաստան առճակատումը շարունակվելու է և ավելի լայն շրջանակ է ընդգրկելու։ Թերևս դրանով է պայմանավորված, որ, ի հակադրություն Ռուսաստանի, Ֆինլանդիան ու Շվեդիան հանկարծ ցանկություն են հայտնում ընդգրկվել ՆԱՏՕ-ի կազմում։ Մյուս կողմից էլ՝ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության ֆոնին ակնհայտորեն ուժեղացել են Թուրքիայի դիրքերը, որը բոլոր ձևերով փորձում է ցույց տալ, որ վերածվել է տարածաշրջանային խոշոր դերակատարի։

Եվ պատահական չէ, որ Թուրքիան մի կողմից՝ բացահայտ աջակցում է Ուկրաինային ընդդեմ Ռուսաստանի՝ մատակարարելով տարբեր սպառազինություններ, սակայն մյուս կողմից էլ՝ հրաժարվում է միանալ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ, Թուրքիան փորձում է ինչպես միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, այնպես էլ առանցքային դերակատարում ստանձնել Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում։ Ըստ այդմ, Անկարան, ցանկանալով բարձրացնել իր ռազմաքաղաքական կշիռը, հայտարարում է, որ դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Եվ որպեսզի համաձայնի, Անկարան Ֆինլանդիայից և Շվեդիայից պահանջում է չաջակցել քրդերին՝ մասնավորապես Քրդական աշխատավորական կուսակցությանը, իսկ ԱՄՆ-ի առաջ պահանջ է դնում իրենց վաճառել F-16 կործանիչների նոր խմբաքանակ, վերացնել ռուսական C-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով իրենց նկատմամբ կիրառվող պատժամիջոցները և Թուրքիային ընդգրկել F-35 կործանիչների ձեռքբերման ծրագրում։ Հետաքրքրական է, որ Չավուշօղլուն վերջերս հայտարարեց, թե F-16-ների մատակարարման շուրջ բանակցությունները դրական են ընթանում։

Իսկ Թուրքիայի կողմից արևմտյան նոր սպառազինությունների ձեռքբերումը նշանակում է, որ Անկարան տարբեր ուղղություններով ավելի սանձարձակ պահվածք է դրսևորելու, ինչը հատկապես նկատելի կդառնա Հարավային Կովկասում։ Եվ պատահական չէ, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար ուղղակիորեն կամ էլ անուղղակի Ադրբեջանի միջոցով փորձում է տարբեր նախապայմաններ առաջ քաշել ու ճնշում բանեցնել Երևանի նկատմամբ։ Օրինակ՝ օրերս Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարեց, թե հետևողական են լինելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Միևնույն ժամանակ, թուրք պաշտոնյան փորձեց հավասար կարգավիճակների ներքո դիտարկել «Զանգեզուրի միջանցքը» և Լաչինի միջանցքը։ Թուրքական կողմի այսպիսի դիրքորոշումը վկայում է, որ Անկարան հետևողականորեն փորձելու է առաջ մղել պանթուրքական ծրագրերի իրականացման հարցը, ինչի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է «Զանգեզուրի միջանցքը»։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայի չափազանց հզորացումը առաջին հերթին ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ այդ երկրի վերջնական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն ու նրա տեղը զբաղեցնելն է, իսկ մյուս կողմից էլ՝ Արևմուտքը մտահոգություններ ունի, քանի որ Անկարան փորձում է դուրս գալ Արևմուտքի ազդեցությունից և ինքնուրույն պայմաններ թելադրել։ Ուստի, Թուրքիայի հավակնությունները զսպելու հարցում Հայաստանը ամենակարևոր դիրքում է։ Եվ մեր երկիրը կարող է օգտագործել իր ունեցած հնարավորությունները՝ հետևողականորեն աշխատանք տանելով իր տարբեր գործընկերների՝ առաջին հերթին Ռուսաստանի հետ։

Սակայն Հայաստանում Փաշինյանի իշխանությունն ինչքան շարունակում է մնալ երկրի ղեկին, այնքան Թուրքիան հաջողություններ է գրանցում և ՀՀ-ին պարտադրում իր կամքը։ Ժամանակը ցույց է տալիս, որ Անկարան ոչ թե շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, այլ ձգտում է կարգավորման գործընթացի անվան տակ անընդհատ բոնուսներ ստանալ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ ըմբիշին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից եւ որակազրկվելԵղանակն՝ առաջիկա օրերինԱրևային բում. անցումը կարժենա տրիլիոն եվրո5 ամիս անիմաստ կալանքի տակ են պահել․ լրտեսության և պետական դավաճանության գործը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով․ Գարիկ Էլոյանը մանրամասներ է ներկայացրել. Տիգրան Աբրահամյան Ավտովթար Արարատի մարզում. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազախողովակներին ու հայտնվել դաշտումՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՔիմ Քարդաշյանը երկրպագուներին զարմացրել է իր նոր կերպարով (լուսանկարներ)Տղերքը գիտեն` ինչի համար են այս պահին անազատության մեջ, իսկ Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. ՍաղաթելյանԹափառող շները հիվանդանոցից գողացել են երեխային ու սպանել նրանԵրևան-Գյումրի ավտոճանապարհի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլխիվայր շրջվել և բռնկվելՎրաերթ Երևանում. թաղապետարանի աշխատակիցը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնինՀայկ Պապիկյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ Եվրոպայի չեմպիոնՄահացել է է «Չեբուրաշկա» և «Ալվան ծաղիկը» մուլտֆիլմերի հեղինակ Լեոնիդ ՇվարցմանըՀայտնի է դարձել Արևմուտքի և Ճապոնիայի միջև էներգետիկ ռեսուրսների համար առաջիկա պայքարի մասինՀուլիսի 4-ին՝ 10:30-ին, հավաքվենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգում. Արամ ՎարդևանյանՔրեական պատասխանատվություն՝ երեխայի դաստիարակության պարտականությունը չկատարելու համարԿրեմլը պատասխանել է ՆԱՏՕ-ի հայտարարություններինԱդրբեջանցի զինծառայող է մահացելԻվետա Տոնոյանը ստանձնեց ԲՀԿ աշխատակազմի ղեկավարի պաշտոնըԿարող են դիտվել կարկուտ, անձրևներ և ուժեղ քամիներ․ հուլիս ամսվա կլիմայական բնութագիրըԵրկրաշարժ վրաց-ռուսական սահմանինՀուլիսի 5–ին երթ, իսկ հուլիսի 8–ին՝ հանրահավաք. Սաղաթելյանը ներկայացրեց առաջիկա անելիքներըԵրևանում 34-ամյա վարորդը BMW-ով Երևանի ոստիկանության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնիԻրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալԱռաջիկա տարիներին ակտիվ ռազմական բախումների փուլում կապրենք. Բորդաչյով«Ամեն վայրկյան պետք է սիրել իրար, վայելել իրար միմյանց ներկայությունը»․ Վահե Խաչատրյանի շնորհավորանքը՝ Արմինե Ճաղարյանի տարեդարձինՊատգամավորական աշխատանքն ինձ համար նոր չէ, ես իմ գործառույթները շատ լավ գիտեմ. Մարտուն ԳրիգորյանԴադիվանք կորցրած մարդկանց փորձում են սպառնալ ինչ-որ պաշտոններից զրկելովՄոտ օրերս Չալաբյանի խափանման միջոցի փոփոխության հարցը կարող է լուծվելՔաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»Որպես պատժիչ միջոց են դիտում նույնիսկ եռամսյա հավաքների զորակոչը. «Փաստ»Մեր հայրենիքը մաս-մաս հանձնելու ֆոնին մեզ` պաշտոններից ազատելը ոչինչ է. Վահե ՀակոբյանՀերթական ապօրինությունն է գրանցվել Ավետիք Չալաբյանի գործի քննության հարցում. պաշտպանական խումբ Իրավական կազուս Ավետիք Չալաբյանի գործովԵվրոյի ճանապարհը՝ ի հակակշիռ դոլարի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒԼԻՍԻ). Հարձակվել են «քաղաքական զբոսանք» իրականացնողների վրա. «Փաստ»Բարդ ժամանակահատվածում ՊՊԾ-ն իր առջև դրված խնդիրը կատարել է, ինչն արժանի է գնահատանքի. ՓաշինյանԱրևային մարտկոցները գերմանացիներին օգնում են խնայել և վաստակելԵ՞րբ կկառուցվի այլընտրանքային ճանապարհը. «Փաստ»Արցախը չի փակել իր լինելիության էջը, պայքարը շարունակվում է․ Սեյրան ՕհանյանԻրավական կազուս Ավետիք Չալաբյանի գործովՈվքե՞ր են Երևանին հարկադրում կապիտուլյացիայի. դատելով Փաշինյանի քաղաքականությունից՝ նրա կարծիքն այլևս ոչ ոք չի էլ հարցնում. «Փաստ»«Ես անմահ եմ ու կամ». «Ախր բոլորն են յուրահատուկ, կարծես թե ընտրված լինեն, մի ամբողջ սերունդ գնաց». «Փաստ»Ինչո՞ւ է գյուղատնտեսությունը բախտի քմահաճույքին հանձնվել. «Փաստ»«Վայելքների դաշտում են՝ ի հաշիվ աղքատ ժողովրդի». «Փաստ»Հերթական «լավությունը». ինչպե՞ս են ծաղրում «հպարտ քաղաքացիներին». «Փաստ»«Բերձորի հանձնումից հետո հայապատկան Արցախի մասին խոսելն ավելի բարդ է լինելու». «Փաստ»Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»Որպես պատժիչ միջոց են դիտում նույնիսկ եռամսյա հավաքների զորակոչը. «Փաստ»Սահմանամերձ համայնքում մեծաթիվ հյուրերի են սպասում. մրգօղու փառատոնը կկայանա Կողբում. «Փաստ»