Երևան, 02.Հուլիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քրեական պատասխանատվություն՝ երեխայի դաստիարակության պարտականությունը չկատարելու համար Կարող են դիտվել կարկուտ, անձրևներ և ուժեղ քամիներ․ հուլիս ամսվա կլիմայական բնութագիրը Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒԼԻՍԻ). Հարձակվել են «քաղաքական զբոսանք» իրականացնողների վրա. «Փաստ» Ե՞րբ կկառուցվի այլընտրանքային ճանապարհը. «Փաստ» Ովքե՞ր են Երևանին հարկադրում կապիտուլյացիայի. դատելով Փաշինյանի քաղաքականությունից՝ նրա կարծիքն այլևս ոչ ոք չի էլ հարցնում. «Փաստ» «Ես անմահ եմ ու կամ». «Ախր բոլորն են յուրահատուկ, կարծես թե ընտրված լինեն, մի ամբողջ սերունդ գնաց». «Փաստ» Ինչո՞ւ է գյուղատնտեսությունը բախտի քմահաճույքին հանձնվել. «Փաստ» «Վայելքների դաշտում են՝ ի հաշիվ աղքատ ժողովրդի». «Փաստ» Հերթական «լավությունը». ինչպե՞ս են ծաղրում «հպարտ քաղաքացիներին». «Փաստ»


Ի՞նչ «մեսիջներ» է ուղարկում Ավետիք Չալաբյանը

Քաղաքական

Նախօրեին «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը լրատվամիջոցներին է ներկայացրել գործչի հոդվածը՝ գրված կալանավայրում: Հոդվածը բավական ուշագրավ արձանագրումներ և «մեսիջներ» է պարունակում: Ի մասնավորի, առաջին հերթին Չալաբյանը շեշտում է, որ հանրային դիմադրությունն աստիճանաբար թափ է հավաքել և ակնհայտ է դարձրել, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից հեռանալն ընդամենը ժամանակի և ձևաչափի հարց է։

Նշելով, որ Փաշինյանը մանևրում է օտարերկրյա պատվիրատուների անթաքույց հարկադրանքի, և երկրի ներսում տարածվող անհնազանդության միջև՝ Ա. Չալաբյանը արձանագրում է, որ  այս երկու բևեռների միջև «Փաշինյանը  փորձելու է դեռ  մանևրել, և  իրեն հատուկ ոճով  փորձել «ֆռռացնել» յուրաքանչյուրին, բայց ի վերջո, նրա խաղի վախճանն  արդեն երևում է, և կարող է ամեն պահի վրա հասնել ցանկացած կտրուկ  իրադարձության արդյունքում»։ «Իրական ընտրությունն ուստի ոչ թե Փաշինյանի մնալու և գնալու միջև է այսօր,  այլ նրա հեռանալուց հետո Հայաստանի ընտրած ուղու»,-գրում է քաղաքական, հասարակակն գործիչն ու հավելում, որ այսօր պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչ է տեղի ունենալու Փաշինյանից հետո, և որոնք են այն արմատական փոփոխությունները, որոնք մենք պետք է մտցնենք մեր կյանքում, որպեսզի դուրս գանք պատմական ձախորդությունների անվերջ կրկնվող այս շրջափուլերից, և ի վերջո կառուցենք հարատևող և կենսունակ  պետականություն։

Սա չափազանց կարևոր շեշտադրում է այն տեսակետից, որ հիմա շատ է խոսվում այն մասին, թե ով է լինելու երկրի ղեկավարը Փաշինյանի հեռանալուց հետո:

Չալաբյանը նաև գրում է, որ հայության պայքարի ներուժն այսօր բոլորովին էլ սպառված չէ, և հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքի  հայաստանակենտրոն համայնքներում ունակ է առնվազն նոր կռիվ տալ և կանգնեցնել  թեկուզ առժամանակ հայկական պետության կազմաքանդման սկիզբ առած ընթացքը և ժամանակ շահել կենսականորեն անհրաժեշտ  փոփոխությունների համար։

Այնուհետ թվարկվում են այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են՝ վերականգնելու Հայաստանի աշխարհաքաղաքական դերն ու կշիռը և ոստքի կանգնեցնելու երկիրը: Այս տեսանկյունից Չալաբյանի հոդվածը ծրագրային դոկտրինի յուրատեսակ հիմք կարելի է համարել: 

Չալաբյանը շեշտադրում է երեք կարևորագույն գործոն՝ Հայաստանի (ներառյալ Արցախը) բնակչության աճ, Հայաստանի տնտեսության արմատական վերակառուցում, հայկական բանակի հզորացում:

«Մեր իրական ընտրությունը ծույլ ու հարմարվող իներցիայով դեպի իր վախճանը գլորվող Հայաստանի միջև է և Հայաստանի, որն ի մի է բերում իր ողջ ստեղծարար պայքարի ներուժն ու առաջիկա տասնամյակներին լծվում է ծանր աշխատանքի և պայքարի սեփական հարատևությունն ապահովելու համար։ Այսօր Հայաստանի փողոցներ դուրս եկած հանրությունը պետք է կատարի այս վճռական ընտրությունը, և ոչ միայն հեռացնի պարտվողական և թուլամորթ իշխանությանը, այլև անձնական և կոլեկտիվ ընտրությամբ պատրաստ լինի առաջիկա տարիների ընթացքում վճռական գործերով, պայքարով և պատասխանատու առաջնորդությամբ կերտել մեր երազանքների ուժեղ և հարատևող հայկական միասնական պետությունը»,- հոդվածն ավարտել է Ավետիք Չալաբյանն ու նշել, որ առաջիկայում հանդես կգա նոր հոդվածներով, որտեղ առավել մանրամասն կներկայացվեն վերոնշյալին հասնելու ճանապարհներն ու այն, թե ինչպես այս ամենն իրականություն դարձնել:

Արման Գրիգորյան

Հուլիսի 4-ին՝ 10:30-ին, հավաքվենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգում. Արամ ՎարդևանյանՔրեական պատասխանատվություն՝ երեխայի դաստիարակության պարտականությունը չկատարելու համարԿրեմլը պատասխանել է ՆԱՏՕ-ի հայտարարություններինԱդրբեջանցի զինծառայող է մահացելԻվետա Տոնոյանը ստանձնեց ԲՀԿ աշխատակազմի ղեկավարի պաշտոնըԿարող են դիտվել կարկուտ, անձրևներ և ուժեղ քամիներ․ հուլիս ամսվա կլիմայական բնութագիրըԵրկրաշարժ վրաց-ռուսական սահմանինՀուլիսի 5–ին երթ, իսկ հուլիսի 8–ին՝ հանրահավաք. Սաղաթելյանը ներկայացրեց առաջիկա անելիքներըԵրևանում 34-ամյա վարորդը BMW-ով Երևանի ոստիկանության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնիԻրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալԱռաջիկա տարիներին ակտիվ ռազմական բախումների փուլում կապրենք. Բորդաչյով«Ամեն վայրկյան պետք է սիրել իրար, վայելել իրար միմյանց ներկայությունը»․ Վահե Խաչատրյանի շնորհավորանքը՝ Արմինե Ճաղարյանի տարեդարձինՊատգամավորական աշխատանքն ինձ համար նոր չէ, ես իմ գործառույթները շատ լավ գիտեմ. Մարտուն ԳրիգորյանԴադիվանք կորցրած մարդկանց փորձում են սպառնալ ինչ-որ պաշտոններից զրկելովՄոտ օրերս Չալաբյանի խափանման միջոցի փոփոխության հարցը կարող է լուծվելՔաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»Որպես պատժիչ միջոց են դիտում նույնիսկ եռամսյա հավաքների զորակոչը. «Փաստ»Մեր հայրենիքը մաս-մաս հանձնելու ֆոնին մեզ` պաշտոններից ազատելը ոչինչ է. Վահե ՀակոբյանՀերթական ապօրինությունն է գրանցվել Ավետիք Չալաբյանի գործի քննության հարցում. պաշտպանական խումբ Իրավական կազուս Ավետիք Չալաբյանի գործովԵվրոյի ճանապարհը՝ ի հակակշիռ դոլարի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒԼԻՍԻ). Հարձակվել են «քաղաքական զբոսանք» իրականացնողների վրա. «Փաստ»Բարդ ժամանակահատվածում ՊՊԾ-ն իր առջև դրված խնդիրը կատարել է, ինչն արժանի է գնահատանքի. ՓաշինյանԱրևային մարտկոցները գերմանացիներին օգնում են խնայել և վաստակելԵ՞րբ կկառուցվի այլընտրանքային ճանապարհը. «Փաստ»Արցախը չի փակել իր լինելիության էջը, պայքարը շարունակվում է․ Սեյրան ՕհանյանԻրավական կազուս Ավետիք Չալաբյանի գործովՈվքե՞ր են Երևանին հարկադրում կապիտուլյացիայի. դատելով Փաշինյանի քաղաքականությունից՝ նրա կարծիքն այլևս ոչ ոք չի էլ հարցնում. «Փաստ»«Ես անմահ եմ ու կամ». «Ախր բոլորն են յուրահատուկ, կարծես թե ընտրված լինեն, մի ամբողջ սերունդ գնաց». «Փաստ»Ինչո՞ւ է գյուղատնտեսությունը բախտի քմահաճույքին հանձնվել. «Փաստ»«Վայելքների դաշտում են՝ ի հաշիվ աղքատ ժողովրդի». «Փաստ»Հերթական «լավությունը». ինչպե՞ս են ծաղրում «հպարտ քաղաքացիներին». «Փաստ»«Բերձորի հանձնումից հետո հայապատկան Արցախի մասին խոսելն ավելի բարդ է լինելու». «Փաստ»Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»Որպես պատժիչ միջոց են դիտում նույնիսկ եռամսյա հավաքների զորակոչը. «Փաստ»Սահմանամերձ համայնքում մեծաթիվ հյուրերի են սպասում. մրգօղու փառատոնը կկայանա Կողբում. «Փաստ»Ի՞նչ կփոխվի ռուսների կյանքում հուլիսի 1-իցԻշխանությունը հայտարարել է իր հռչակած «խաղաղության կուրսի» տապալման մասին և հանրությանը սպառնում է նոր պատերազմով, ինչի կանխման միակ ճանապարհը փաշինյանական ռեժիմի հեռացումն է. Տիգրան ԱբրահամյանԾնվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրըԳեղամա գեղեցկուհին այսօրվանից պատրաստ է ընդունել այցելուներինԸմբիշ Մուշեղ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչԸնդդիմությունը հանրահավաք և երթ է իրականացնում Երևանի կենտրոնում. ուղիղՀայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել«Կփորձեմ երկար չսպասեցնել…»․ Լիլիթ Հովհաննիսյանը չեղարկել է երգի այսօրվա պրեմիերանՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստՀուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջանՀռոմի պապը հայտարարել է, որ ՄԱԿ-ն ի վիճակի չէ վերջ դնել ռազմական հակամարտություններին«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տաՊառլամենտարիզմի վախճանը՝ պետականությունը սպանողների ծափահարությունների ներքո. Ռոբերտ ՀայրապետյանԼույս աշխարհ է եկել հանուն հայրենիքի կյանքը տված ոստիկանների եղբայրը