Սիրտս կիսատ է առանց քեզ, անվստահ էս աշխարհում իմ ամրությունն էիր. Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը՝ հայրիկի հետ
LifestyleՀաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայրիկի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Աշխարհի իմ բոլոր կարոտները քեզ, Հա՜յր...
Սիրտս կիսատ է առանց քեզ,
անվստահ էս աշխարհում իմ ամրությունն էիր:
Իմն էիր: Իմ կյանքի արքայազնը...
Ու էսպես ամեն անգամ հագնում եմ «ուժեղ»- ի դիմակն ու անցնում իմ ցավերի նեղ ճամփով: Իր աղջիկը թուլություն պիտի չունենար... Ես էլ ինձ ուժեղի տեղ դրած գլորվում եմ... ապրելու պատրանքով:
Մարդու ցավը միայն իրենն է, երջանկությունը՝ չգիտես ինչու, բոլորինը):
Կարոտներս երջանկության ու ցավի շաղախն են՝ որտեղ կար Սեր, ուր չկա Հայրս...
Անծնող ապրելը անհայրենիք ապրելու պես ցավ է, չսպիացող ու գիտակցությանդ մեջ էդպես էլ չտեղավորվող ցավ:
Ես չգիտեմ՝ Հայրս ո՛ր հասարակության համար էր մեզ դաստիարակում էդքան հավաք, կիրթ ու ընթերցող,
էդքան ամեն ինչից իրազեկ և ուշիմ, էդքան ինքնուրույն ու սկզբունքային...
Հետը կռիվ եմ տալիս հա...