Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից


Նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Մշակույթ

Հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ երկրաշատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն է եղել Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Սուրբ Պատարագին ներկա են եղել Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, ընդգծել է, որ այս սուրբ եկեղեցու կամարների ներքո մեկտեղված հավատավոր ժողովուրդն այստեղ է, որպեսզի Սուրբ Էջմիածնով զորանա, վկայի իր հավատքի զորության մասին, վերանորոգի իր սուրբ հայրերի կապած ուխտը Քրիստոսի հետ ու հաստատի հավատարմությունն առ Միածնաէջ Սուրբ Աթոռն Ամենայն Հայոց:

«Մեր ազգն իր հայացքն ուղղեց դեպի Միածինը, և Միածինն իջավ և ուռամբ նշեց վայրը, որտեղ պետք է վեր խոյանա Իր աղոթքի տունը, ուր, հաստատվեց քահանայապետական աթոռը, որտեղից դարեր շարունակ հավատացյալ հայի սիրտը, հայի ստեղծագործ միտքը, հայի ազնիվ եւ զորավոր կամքը սնվում և ամրանում է:

Տեսիլքով ծնունդ առավ 1719-ամյա Սուրբ Էջմիածինը և առաքելապատիվ հայրապետի ու բարեպաշտ արքայի ջանքերով քարեղեն մարմին զգեցավ: Պատկառելի հնությամբ, տեսլական սկզբնավորությամբ, հայ ժողովրդի կյանքում ունեցած ազգային-եկեղեցական և մշակութային պատմական դերով հայ ժողովրդի ամենանվիրական համազգային ուխտավայրն է Մայր Տաճարը: Նրա յուրաքանչյուր քարը մեր սուրբ հավատքի վկան է, որով հյուսվել է մեր պատմությունը, որի վրա հաստատվել է մեր ազգը: Լուռ թվացող քարերը կենդանի են ու խոսում են մեզ հետ դարերի խորքից, իսկ մեր աղոթքներն էլ լսում են, որպեսզի գալիք դարերին պատմեն: 

Սրբավայրերի, պատմական խաչքարերի մի աշխարհ է մեր հայրենիքը, որտեղ յուրաքանչյուր կտոր հողի, քարի, ժայռի վրա հեղված արյամբ հավերժացել է հայ ժողովրդի մտքի, հոգու, սրտի, ձեռքի շնորհների գեղեցկությունն ու քաղցրությունը: Մեր նախնիներն ի գին իրենց կյանքի ազգային հպարտության ամենամաքուր զգացմունքներով աչքի լույսի պես պահել ու պահպանել են Սուրբ Էջմիածինը՝ որպես նշխար, որպես նվիրական մասունք, որպես աղբյուր լույսի և հույսի, որպես տեսիլք լուսավոր գալիքի»,- ասաց Մուշեղ եպիսկոպոսը՝ հորդորելով հավատացյալ հայորդիներին աներկյուղ ու զորավոր կամքով պահել մեզ հանձնված այս սրբազան ավանդը և ուխտել հավատարիմ մնալ նրա պատգամին՝ սիրել զԱստված, սիրել մայր եկեղեցին ու հայրենիքը, կյանք տալ վասն հավատո և հայրենյաց:

Մայր Աթոռի լուսարարապետն իր քարոզում նաև հաստատել է․ «Էջմիածնին ու Լուսավորչի Սուրբ Աջին կապվելով է, որ հայը մնաց հայ, շարունակեց արարել, և բիբլիական Արարատի ստորոտին հաղթանակ տոնելով՝ վերստեղծեց իր առաջին հանրապետությունը, որի հետնորդներն ենք մենք: Աներկբա է, որ այսօր կանք Սուրբ Էջմիածնով: Անսասան է Էջմիածինը, անսասան է ազգը հայոց: Արդ, ազգովի գլուխ խոնարհենք այս միակ, համազգային, հավիտենական և հավերժական սուրբ հաստատության վեհության առաջ: Փառք տանք Աստծուն, որ այսօր էլ Հայ Եկեղեցին շարունակում է դեպի հավիտենականություն ուղղորդող իր Աստվածահիմն առաքելությունը ճիշտ նույն կերպ և նույն վայրում, ինչպիսին էր չորրորդ դարում»։

Վերջում Մուշեղ Սրբազանը մաղթել է, որ հավատավոր ժողովրդի սրտից բխած աղոթքը լսելի լինի Աստծուն՝ երկար կյանք պարգևելով Հայոց Հայրապետին, և Քրիստոս անսասանության մեջ պահի Իր իսկ հիմնած Մայր Աթոռը, որպեսզի խաղաղության ու բյուր օրհնությունների ներքո շարունակի ապրել հայոց ազգը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, կատարվել է Սուրբ Էջմիածնի մաղթանք:

Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասն աղոթք են բարձրացրել առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շենացման, պայծառության, անսասանության և իր սրբազան առաքելության հարատևության համար:

Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը