Երևան, 27.Հունիս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են 40 րոպե կարկուտ է տեղացել, մեքենաներ են վնասվել․ ԱԻՊԾ Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ Ռուսաստանը գազն օգտագործում է որպես զենք. Սպիտակ տուն Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Տեղի է ունեցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՀՈՒՆԻՍԻ). Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան. «Փաստ»


«Ժողովուրդը հյուսում է իր սև պատանքը, ինքն իրեն զրկել է Աստծո տված ամենակարևոր արժանիքներից մեկից՝ մտածելու կարողությունից». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Թվում է, թե այլևս որևէ բան մեկնաբանելու կարիք չկա մեր իրականության մեջ, ամեն ինչ այնքան ակնհայտ է, բայց շատերս դեռ զարմանում ենք, երբ երկրում տեղի ունեցած ողբերգություններին միանշանակ չի արձագանքում քաղաքացին: Գե՞նն է փոխվել, թե՞ ինչ-որ կարևոր մարդկային բան ենք կորցրել այսքան տարիների ընթացքում:

«Մեր գենը փոխվել է Ցեղասպանության հետ կապված: Դա հոգեբանորեն ապացուցված է, աշխարհում հայտնի հոգեբան Ռիտա Գույումջյանը զբաղվում է ցեղասպանության ենթարկված ժողովուրդների գենետիկ ուսումնասիրությամբ: Երբ փորձում են ակնհայտ հանցագործությանը, ոճրագործությանը բացատրություն տալ, նշանակում է, որ մարդը որոշակիորեն զուրկ է մեղսունակությունից: Երկու մարդ սպանվեց, երեքը ծանր վիրավոր են, սա ոճրագործություն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն՝ ընդգծելով, որ Նիգավանում տեղի ունեցած ողբերգությունն արտացոլում է այն, ինչ տեղի է ունենում մեր հասարակությունում:

Այս համատեքստում նրա համար առնվազն տարօրինակ է, որ ողբերգությունից ժամեր անց ոստիկանությունն առանց հետաքննության, «բամբասկոտ հարևանների նման» միանգամից հայտարարեց, թե վիճաբանությունը կենցաղային հողի վրա է եղել: «Ակնհայտ չէր արդյոք, որ այդ հայտարարությունը հետապնդում էր քաղաքական նպատակ»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ ոմանք իրեն ու շատերին ասում են, թե երկրում տեղի ունեցող ամեն ինչի համար մեղադրում են Նիկոլին: «Երբ մեկը մի երկրի ղեկավարություն է ստանձնում, երդվում է, որ պետք է ապահովի ժողովրդի անվտանգությունը, սահմանադրական իրավունքները, բայց նրա իշխանության օրոք նման ողբերգություն է տեղի ունենում, նշանակում է, որ այդտեղ ղեկավարություն չկա, նշանակում է, որ պետությունը չունի այն իշխանավորը, որ պետք է ապահովի պետական ատրիբուտի գոյությունը: Ամբողջ դատաիրավական համակարգը, շունչը փչելով, մինչև վերջին ռեսուրսն օգտագործում է ընդամենը մեկ անձի անվտանգությունն ապահովելու համար, թույլ տվեք ասել, որ այդ մեկ անձը խանգարում է ամբողջ հասարակության գոյությանը: Ոստիկանության ողջ համակարգը պետք է փոխվի: Վերադառնալով մեր զրույցի մեկնարկին՝ ոչ թե գենն է փոխվել, այլ բարոյական ըմբռնումները: Օրենքները ենթադրում են նաև որոշակի բարոյական նորմերի գոյություն: Եթե խախտվել են բարոյական նորմերը, այդ օրենքները հակամարդկային, անընդունելի օրենքներ են»,-ասում է Սրապիոնյանը:

Նրա խոսքով, այս մարդը չի կարող ղեկավարել երկիրը, նա ամբողջ երկիրը մատնել է քաոսի: «Սոցիալական բազմապիսի խնդիրները վկայում են, որ ներքին խնդիրներով որևէ մեկը չի զբաղվում: Գյուղացու ծախսերն աստղաբաշխական թվերի են հասել, տեսել եք, որ պետությունը որևէ կերպ հարցը կարգավորի, Լարսում հայկական բեռնատարների մի քանի կիլոմետրի հասնող հերթ էր գոյացել, պետական որևէ պաշտոնյայի շուրթերից մի բան լսեցի՞ք: Բա՞ ում վերագրենք սա, եթե ոչ Նիկոլին»,նշում է գրականագետը:

Հասարակությունը երկփեղկվում է նաև արդարության դեֆիցիտից: «Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ՝ շահարկելով այն անարդարությունները, որ կային: Հայ իրականության մեջ արդարության պակասուրդ գոյություն ունի: Մյուս կողմից՝ այնքան շատ են անհեթեթությունները, որ արդեն մեկնաբանել էլ չես ուզում: Հայտնի ժողովրդական խոսք կա չէ՝ «սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը»: Ժողովրդի մի զգալի մասին հայտարարեցին սև, որին որևէ սապոնով չես մաքրի, մի մասին էլ խևացրին, դարձրին խելագար, զրույցները միայն հինգ տառի շուրջ են սկսվում և ավարտվում, ժողովրդի մի մասն էլ նման ամլացած միտք ունի: Երիտասարդները կյանքից զրկվեցին, սահմանին ժամկետային զինծառայող է սպանվում, խաղաղ գյուղացուն իր այգում աշխատելիս սպանում են, բայց արի ու տես, որ քննարկում չկա, բողոք չկա, իսկ, օրինակ՝ Արթուր Վանեցյանը մանդատը վայր դրեց, հայոց ամբողջ աշխարհը զբաղված է այդ հարցի քննարկումով:

Մինչդեռ սա ընդամենը մարդու որոշումն է: Այս ժողովուրդն ինքն է հյուսում իր սև պատանքը, որովհետև ինքն իրեն զրկել է Աստծո տված ամենամեծ, ամենակարևոր արժանիքներից մեկից՝ մտածելու կարողությունից: Եթե մտավորականների, բարձր համարում ունեցող մարդկանց մեջ կան անտարբեր, այս խունտան պաշտպանողներ, մենք դեռ տակավին ծանր ու մեծ փորձությունների միջով պիտի անցնենք՝ էլի ջահելներ ենք կորցնելու, էլի իրար փոր ենք թափելու, էլի ընտանիքներ են դժբախտանալու, մինչև ցավը մեր ուղեղին հասնի: Այս երկիրը պիտի գնա վերափոխման, ուրիշ ելք չկա: Հակառակ դեպքում՝ դեռ կկրկնվեն Նիգավանի դեպքերին համարժեք ողբերգություններ»,-եզրափակում է ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոսը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օրը երկու հերոսներինն էր՝ 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Ջավախյանինը և 9-ամյա Առաքել ՊետրոսյանինըՆաիրի Սարգսյանի ու Բաբկեն Թունյանի բանավեճը անկանխիկ գործարքների մասովԱվետիք Չալաբյանին հետապնդում են Հայաստանում և Արցախում իրական գործ անելու համարԱրտահանման 80 տոկոսը` ԵԱՏՄ երկրներ. AquaYan ջրերի գործարանը նվաճում է շուկանԼարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար. գետը դուրս է եկել ափերից ու վնասել ճանապարհը Հնարավոր է` Ջհանգիրյանն այս պահին վիրահատվում է, դրա համար ԱԺ չի եկել Հայաստանի նոր Ազգային պակտը. Ավետիք Չալաբյան ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին՝ Հիսուսի կերպարը ծաղրելու համարԼրագրողների իրավունքների խախտումների մասին զեկույց եմ ուղարկել միջազգային կազմակերպություններին. Թագուհի ԹովմասյանԱրտակարգ իրավիճակ Վերին ԼարսումՉինաստանը տիեզերք կուղարկի արևային էլեկտրակայան, որը էներգիա կփոխանցի ԵրկիրԻնչո՞ւ Զաբել. Սիրուշոն մեկնաբանել է դստեր անվան ընտրությունըՀայաստանում երկրաշարժ գրանցվեցՉալաբյանը դասական, ուղիղ իմաստով քաղբանտարկյալ էՍյունիքի միջպետական այլընտրանքային, նոր կառուցված ճանապարհըԱվետիք Չալաբյանին հետապնդում են Հայաստանում և Արցախում իրական գործ անելու համարԿայծակի հարվածը Արագածի լանջերինՀրդեհ՝ Արևաբույր գյուղումՀիմնանորոգվում է Արզնի-Նոր Գեղի-Լուսակերտ 10կմ-ոց ճանապարհը Փրկարարները հունիսի 23-26-ն անվտանգ տարածք են տեղափոխել 9 օձ Սիրուշոն բացահայտել է նորածին դստեր անունը«Տրամադրությունը՝ դոլարի կուրսին համարժեք»․ Մկրտիչ Արզումանյան (ֆոտո)Արմինկայի երեւանյան «street style»-ըԲաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումըՀԱՀ-ում գիշերային ակումբում առեղծվածային հանգամանքներում 20 մարդ է մահացելՀանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումըԹուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. ՉավուշօղլուG7 երկրներն արգելք կսահմանեն ռուսական ոսկու ներկրման վրաՄոսկվայում հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Շատունովին (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համարԽոշոր ավտովթար Տավուշի մարզում. 5 վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներըԱննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ է անցկացնելու Նիցցայում, Մոնակոյում և ԿաննումՀայաստանի բասկետբոլի հավաքականը վերջին խաղում պարտվեց Սիրիայի թիմինԳեղարքունիքի մարզում բախվել են УАЗ-ն ու ВАЗ 21099-ը. 2 վիրավորներից մեկը ժամեր անց Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելիս շտպաօգնության մեքենայում մահացել է․ shamshyan.comԱյս քարուքանդ ճանապարհը կապում է Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածների հետ«Սիրուն»․ Անատի Սաքանյանի երեկոյան լուքըՄիշելը զգուշությամբ է մոտենում ոսկու ներկրման սահմանափակման ծրագրինՌուսաստանին մի քանի ժամ է պակասում արտաքին պարտքի դեֆոլտից. BloombergՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի ենԿինը դանակահարել է ամուսնուն՝ բուքմեյքերական ընկերության կողմից ստացած հաղորդագրության համարԱզոտից շուրջ 70 ուկրաինացի զինվորներ գերի են հանձնվել40 րոպե կարկուտ է տեղացել, մեքենաներ են վնասվել․ ԱԻՊԾԱրարատ Միրզոյանը կմեկնի ԱթենքԴերասան Վահան Թովմասյանը հայր է դարձել (ֆոտո)ПРОФХОЛОД. N1-ը Ռուսաստանում՝ պոլիուրենտային մեկուսիչներով սենդվիչ վահանակների արտադրության ոլորտում«Ավետիք Չալաբյանի համար օրենք են փոխում, որ կարողանան իրեն ինչքան հնարավոր է երկար հետապնդել ու կալանքի տակ պահել»․ Վարազդատ ՀարությունյանԿիևի մարտերը վերսկսել են. Բելառուսը օգնության է հասել ՌԴ-ին«Ողջույն, Վիեննա»․ Սոնա ԵսայանԲժիշկը մահացել է խեղդվողին գետից փրկելիսՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը դարձել է Ֆրանսիայի ակումբային առաջնության չեմպիոն