Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ» Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ» Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը


Որտե՞ղ պետք է փնտրել հայրենադավության սոցիալ-հոգեբանական արմատները...«Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Թերևս Հայաստանն ու հայ ժողովուրդը քանիցս պետականություն ու հայրենիք են կորցրել նախ և առաջ հենց դավադրությունների ու պառակտման արդյունքում: Իսկ դրա սոցիալ-հոգեբանական հիմքերը տանում են պատմության խորքերը, երբ հայը, ապրելով օտար պետությունների, թագավորների ու կրոնների հպատակությամբ, գոյատևելու համար ստիպված է եղել քծնել, մատնել յուրայիններին՝ օտարներին հաճոյանալու համար, համագործակցել նրանց հետ դիրքի ու նյութական շահի ակնկալիքով: Ստալինյան բռնաճնշումների տարիներին էլ Հայաստանը առաջատարներից էր շինծու գործերի ու մատնությունների հարցում: Սակայն հայրենուրացության այն մասշտաբն ու լկտիության մակարդակը, որ բացահայտորեն իրականացվում է Հայաստանում այս իշխանության կողմից սեփական ժողովրդի ու երկրի նկատմամբ, ուղղակի անբարոյականության վերջնագիծն է:

Մեր սերնդին էլ բաժին հասավ հայ ժողովրդի պատմության թերևս ամենաամոթալի ու անփառունակ ժամանակաշրջաններից մեկը, որն աչքի է ընկնում հայրենուրացության ու ազգային անարժանապատվության դրսևորման առանձնակի չափերով: Իսկ հիմա մեր սերունդը պետք է ամաչի այս ամենի համար և պատասխան տա մեր պապերի՝ մեզ փոխանցած հայրենիքը թուրքին հանձնելու, դարերով ձևավորված ազգային սովորույթներն ու արժեքները չպահպանելու, մեր հերոսների թափված արյունն ուրանալու համար: Մեր սերունդը պատասխան ունի տալու դեռ չծնվածների առաջ, որ չկարողացանք նրան պատկանող հայրենիքը ամբողջական պահպանել ու փոխանցել: Մարդկության պատմությանը հայտնի բոլոր հանցագործություններից, չարագործություններից ու ստորություններից ամենաաններելին ու ամոթալին, թերևս, դավաճանությունն է իր ցանկացած դրսևորմամբ:

Երևի թե ոչինչ այդքան ցավ չի պատճառում ու ողբերգություն չի բերում, որքան դավաճանությունը: Սակայն ամենադաժանն ու նողկալին դավաճանությունն է հանդեպ մոր կամ այն հողի՝ հայրենիքի, որից ծնվել և սնվել ես: Դա նաև ապերախտություն է, իսկ ապերախտությունն ու դավաճանությունը, որ նույն աղբյուրից են սնվում և մարդկային արատներից ամենավտանգավորն ու վատթարագույնն են համարվում, անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում են կատարվել, ոչ մի արդարացում չունեն: Դրանք ստորաքարշ, ցածր, նախանձ, գորշ ու ապականված հոգիների հատկություն են: Դավաճաններին անգամ թշնամիները չեն հարգում: Ցիցերոնն է ասել, որ «սիրում են դավաճանությունը, բայց ոչ դավաճանին»: Ազգի հերոսների ու նվիրյալների նկատմամբ էլ ապերախտության յուրահատուկ օրինակ է հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն հայրենասեր զորավարներից Անդրանիկի և Նժդեհի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը: Մարդիկ, ովքեր ողջ կյանքը անմնացորդ նվիրաբերել են Հայաստանին ու հայ ժողովրդի ազատությանն ու անվտանգությանը:

Անդրանիկը չգնահատված ու վիրավորված հեռացավ Հայաստանից՝ կանխազգալով իր նկատմամբ հնարավոր դավադրության կազմակերպումը և գրելով հետևյալ տողերը. «Ոչ մի թշնամու փամփուշտ ինձ չի կպնի, եթե այդ փամփուշտը հայը չարձակի...Ես հեռանում եմ Հայրենիքից, որովհետև չեմ ցանկանում սեփական ժողովրդին իմ արյան մեղքի տակ գցել»: Իսկ Նժդեհն էլ մահացավ անփառունակ ձևով՝ անտարբերության ու կտտանքների մեջ: Եվ այդ տարիներին էր, որ նրա կողմից գրվեց հանրահայտ «Նամակը»՝ ուղղված «ապերախտ ժողովրդին»: Հաղթանակած սպարապետ Վազգեն Սարգսյանն էլ դարձավ հայի դավադրության զոհը:

Բայց արի ու տես, որ հայ ժողովրդի մի որոշակի հատված անհասկանալիորեն մեծարում է հայրենիք հանձնած, երկրի ու ժողովրդի գլխին աղետ ու ավեր բերած, հազարավոր զոհերի պատճառ դարձած, գրեթե ոչ մի արժանիք չունեցող իշխանություններին ու գառ է մորթում նրանց առաջնորդների ոտքերի տակ: Հավանաբար, դա նրանց ցասումը, զայրույթն ու վրեժն է հայրենիքից՝ իրենց անճարության ու չստացված ճակատագրի համար: Մինչդեռ, ինչպես ամերիկացի փիլիսոփա Էրիկ Հոֆերն է ասել, «մարդը, որ կծում է իրեն կերակրող ձեռքը, սովորաբար լիզում է այն կոշիկները, որը հարվածում է իրեն»: Իսկ ռուս նշանավոր փիլիսոփա Նիկոլայ Չերնիշևսկին էլ գտնում էր, որ «Հայրենիքը դավաճանելու համար անհրաժեշտ է հոգու չափազանց մեծ ստորություն»: Պատահական չէ, որ բոլոր երկրներում դեռ հին ժամանակներից հայրենիքի դավաճանությունը դասվում է ամենածանր հանցագործությունների շարքին:

Իսկ շատ երկրներում էլ միայն դավաճանության համար է սահմանված առավելագույն պատիժը՝ մահապատիժ: Դավաճանության հիմնական շարժառիթն էլ անձնական շահն է, որը կարող է դրսևորվել փողով, պաշտոններով, անձնական ամբիցիաների բավարարվածությամբ, վրեժխնդրությամբ կամ սեփական անվտանգության անհրաժեշտությամբ: Դավաճանության շարժառիթ կարող է լինել նաև վախը, ատելությունը, նենգությունը, նախանձը կամ թերարժեքության բարդույթները: Ասում են՝ փոքր դավադրությունները կատարվում են վախից, իսկ մեծերը՝ ատելությունից: Դավաճանության ցանկացած դրսևորում ցավ է ու կորուստ, մեզանից յուրաքանչյուրն էլ դավաճանությունը ծանր է տանում ու խորն է ապրում: Դավաճանությունը մարդկանց բացահայտ գործարքն է սատանայի հետ՝ իր օգուտների համար, դա հոգիների վաճառք է, մատնություն, դա խղճուկ ու ողորմելի մարդկանց հատկություն է, հանցագործություն, որը երբեք չի մոռացվում ու ներվում:

Իսկ հայրենիքն ամեն ինչ է, այն միակ ապահով, անվտանգ ու ջերմ անկյունն է, հայրենիքը մեր արժանապատվությունն է, սոցիալական ու ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորը, հայրենիքը ծածկ է մեր գլխին, հայրենիքը մեր խաղաղությունն է, մեր օջախը, մեր հացն ու ջուրը, հայրենիքը մեր մայրն է: Պատահական չէ, որ հայ մեծ ուսուցիչ Խաչատուր Աբովյանն ասել է. «Շունչդ տո՛ւր, հոգիդ, բայց քո հայրենիք մի՛ տուր թշնամյաց»: Նապոլեոն Բոնապարտն էլ այն կարծիքն է հայտնել, որ «Հայրենիքի հանդեպ սերը քաղաքակիրթ մարդու առաջին արժանապատվությունն է»: Հետազոտությունները ցույց են տվել, որ դավաճանության արմատները բխում են մարդու անհատականությունից, նրա տեսակից, գեներից, որակներից։ Դրա հետ միասին, սակայն, դավաճանի՝ որպես անձի ձևավորման վրա ազդում է նաև անբարենպաստ սոցիալական միջավայրը: Բացասական սոցիալական միջավայրը, տգիտությունը նպաստում են կեղծ արժեքների, մարդու բացասական հուզական ներքնաշխարհի ձևավորմանը, առաջացնում ագրեսիայի, նախանձի, ատելության, թշնամանքի և լարվածության աճ: Անբարենպաստ սոցիալական միջավայրում դաստիարակված անձը, որպես կանոն, բացասաբար է վերաբերվում որոշակի սոցիալական խմբերի։

Նման մարդը չի վախենում կոնֆլիկտներից, անձնական շահն էլ նրա համար վեր է բարոյական արժեքներից։ Նա կարողանում է «դավաճանություն» հասկացությունը ներդնել իր արժեհամակարգի մեջ, ընդունել այն և անհրաժեշտության դեպքում արդարացնել։ Այն ամենևին էլ նյարդային-հուզական պոռթկում չէ, այլ միանգամայն գիտակցված արարք: Դավաճանը լավ գիտի, թե ինչ է անում, նա դրանից վատ չի զգում, և նրա համար դա անոմալ բան չէ։ Դավաճանություն կատարելով՝ նա չի անցնում «իր վրայով», չի խախտում իր սահմանները, դավաճանությունը տեղավորվում է իր իրականության, արժեհամակարգի շրջանակներում։ Հենց դա է պատճառը, որ միջազգային պրակտիկայում ընդունված չէ ներել դավաճանին՝ դիտելով նրան որպես խիստ կանխամտածված ու գիտակցված քայլ կատարած անձի: Դավաճանությունից ոչ պակաս սարսափելի է դավաճանությունը ծնող, սնող, այն չդատապարտող, խստորեն չպատժող, այն պաշտպանող ու լռել յայն համաձայնություն տվող պարարտ միջավայրը: Այլապես դավաճանության արմատները չէին կարող այդքան առատ ու անարգել ծիլեր արձակել:

Շատ ավելի վտանգավոր են բարոյազուրկ միջավայրը, փլուզված կրթական համակարգը, հասարակության անտարբերությունը, որի պայմաններում էլ տեղի են ունենում դավաճանություններ, և գլուխ է բարձրացնում ամեն ցանկացած նեգատիվ երևույթ: Չի կարող հայրենիք ունենալ ու արժանապատիվ ապրել մի ժողովուրդ, որը կյանքից ու իր երեխայից առավել չի սիրում իր հայրենիքը, որի մի զգալի մասը հաշտվում է ամոթալի պարտության, հայրենիքի կորստյան, նվաստացման, հազարավոր զոհերի հետ, որը ներում ու պաշտպանում է ազգուրացությունն ու հայրենադավությունը, որի գերակշռող մասը հայրենիքից դուրս է տեսնում իր ապագան... Այստեղ է նախ և առաջ մեր ազգի ողբերգությունը: Իսկ պետություն ու հայրենիք տրվում է հայրենասեր, քաղաքական հասունություն, համբերատարություն, կայունություն ու համերաշխություն ունեցող ազգերին: Բնության ու հասարակության օրենքներն էլ խիստ են, կատակներ չեն հանդուրժում, միշտ ճշմարիտ են, միշտ լուրջ, և եթե կյանքից դասեր չառնես, անպայման պատժում են: «Պատմությունը ուսուցիչ չէ, այլ վերակացու. նա ոչինչ չի սովորեցնում, բայց խստորեն պատժում է դասերը չիմանալու համար»,- գրել է ռուս պատմաբան Վասիլի Կլ յուչևսկին: Ադրբեջանցիներն էլ, հավանաբար, լավ էին սերտել Աղբյուր Սերոբի այն միտքը, որ «թուրքի ամենամեծ զենքը դավաճան հայն է», և ժողովրդական այն իմաստությունը, որ եթե գողը տանից լինի, եզն էլ երդիկով դուրս կհանեն:

Ադրբեջանցին, սակայն, հավանաբար, չէր կարդացել Նժդեհի պատգամը, թե՝ «պատերազմիր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից»: Ադրբեջանցին լավ գիտեր, որ առանց ահաբեկիչների, առանց թուրքի, առանց խորամանկելու, խաբեության, նենգության, դավադրության չէր կարող հային հաղթել: Չէ՞ որ թշնամին, ունենալով ռազմական ու մարդկային քանակական մեծ առավելություն, չկարողացավ հաղթել Արցախյան առաջին ու ապրիլ յան քառօրյա պատերազմներում: Չկարողացան, քանի դեռ յուրայիններ ու դավադիրներ չէին գտել մեր մեջ: Այս ամենի հետ միասին պետք է շեշտել, որ հայ մարդը պատմության ընթացքում ունեցել է հայրենասիրության, խիզախության ու անձնազոհության բազմաթիվ դրվագներ, օրինակներ և աչքի է ընկել որպես լավագույն զինվորներից մեկն աշխարհում: Հիմա այս վիճակից դուրս գալու ճանապարհներն էլ, կարծես, նշմարվում են՝ հայը ինքնակազմակերպվում է, ձևավորվում է նոր որակի ու սերնդի ընտրանի, և, որ ամենակարևորն է, վերականգնվում է հայի կոտրված ազգային ոգին: Իսկ ազգային անկոտրում ոգու վերականգնման ու հայրենասիրության, բարձր արժեքներ կրող սերունդ դաստիարակելու գործին առանց հետաձգելու պետք է լծվի հայ ժողովրդի առաջադեմ հատվածը, և առաջին հերթին այդ ծանր բեռը պետք է իր վրա վերցնի լայն իմաստով դպրոցը՝ հայ ուսուցիչը, դասախոսը, մամուլը, հեռուստատեսությունը, մշակույթի մարդիկ ու հոգևորականները:

Մամուլում, հեռուստատեսությամբ պարբերաբար կարելի է անդրադառնալ հայի արմատներին ու ծագումնաբանությանը, ազգային ավանդույթներին, հայկական մշակույթին, լեզվին, կրոնին, հայ ժողովրդի հերոսական դրվագներին, հերոսների ու հայ մեծերի կյանքին ու գործունեությանը, պատմության ընթացքում մեր թույլ տված սխալներին, կորուստներին և ունեցած անհաջողությունների պատճառներին, մեր ազգային հավաքական կերպարին, դրանցում առկա թերություններին և արատներին: Այդ նպատակով անհրաժեշտ կլինի մշակել համազգային համապարփակ ծրագիր ու պետական ամենաբարձր մակարդակով հետևողական ջանքեր գործադրել այն կյանքի կոչելու համար: Պետք է այնպիսի հանրային միջավայր ձևավորել, որտեղ հայրենիքը և պետականությունը կլինեն գերագույն արժեք, մեծ հարգանք կտածվի պետական խորհրդանիշերի նկատմամբ, իսկ հայրենասիրությունն ու ժողովրդին ծառայելը հարգանքի արժանի ամենակարևոր որակներից կլինեն: Հայրենադավության ամենաչնչին դրսևորում էլ կարժանանա հասարակության պարսավանքին ու կպատժվի օրենքի ողջ խստությամբ:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան