Երևան, 11.Օգոստոս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Դոլարի և ռուբլու փոխարժեքները կրկին նվազել են Արայիկ Հարությունյանը զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել Եղանակի տաքացումն արագացնում է վտանգավոր հիվանդությունների տարածումը. Nature Climate Change ՄԱԿ-ում զգուշացրել են Ուկրաինայում հակամարտությունն օգտագործելու՝ Իսլամական պետության ծրագրերի մասին Մինչև օգոստոսի 14-ը Երևանում տեղումներ չեն լինի, որոշ մարզերում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են Ջրանջատումներ Երևանի վարչական 3 շրջաններում ու 2 մարզում


Խոսքն այնպիսի արարքի մասին է, որը որևէ երկրի քրեական օրենսդրությամբ չի ճանաչվել որպես հանցագործություն

Քաղաքական

Օրերս դատավոր Արմեն Շիրոյանը հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար ներկայացված միջնորդությունների քննության նիստը հետաձգեց՝ նշանակելով հուլիսի 21-ին:

Չալաբյանի երկամսյա կալանքի ժամկետը լրանում է հուլիսի 12-ին, վերջինիս փաստաբանական խումբը պնդում է՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր քրեական օրենսգրքով այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Չալաբյանին, այլևս չի գործելու, բայց իշխանություններն ամեն ինչ անում են՝ վերջինիս հնարավորինս երկար ժամանակով անազատության մեջ պահելու համար:

Որո՞նք են դրդապատճառները, ինչի՞ց են վախենում իշխանությունները, 1or.am-ը փորձել է պարզել իրավաբան, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի հետ զրույցում.

«Իշխանությունը վախենում է միայն մի բանից, որ հանկարծ չձախողեն հանրությանը վախեցնելու իրենց առաքելությունը, այս հարցում իրենք խիստ հետևողական են: Որևէ այլ բան իրենց բացարձակապես չի մտահոգում՝ իրավապաշտպանները և միջազգային հանրությունը լավագույն դեպքում վերածվել են կույրերի, իսկ վատագույն դեպքում պատրաստ են արդարացնելու ցանկացած ոչ իրավաչափ քայլ և ծաղրելու ընդդիմությանը: Կարծում եմ՝ ասվածի համատեքստում պետք է դիտարկել նաև Ավետիք Չալաբյանին հետապնդելու բուն փաստը, քանի որ անվերապահորեն բարի համբավ և անաչառ աշխարհայացք ունեցող գործչին բացահայտ ապօրինի հետապնդելը, ընդհուպ՝ անհիմն կալանավորելը վկայում է համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու աննահանջ նկրտումների մասին: Իրեն ընկալում են որպես երրորդ ուժի ներկայացուցիչ, թե ներկայիս ընդդիմության բաղադրիչ, կարծում եմ, էական չէ: Իրավական ասպեկտների տեսանկյունից ավելի խոցելի ու խայտառակ վարույթ նույնիսկ մեր օրերում դժվար է անգամ պատկերացնել:

Ընդ որում, փաստաբանները փորձել են միջնորդությամբ դիմել գլխավոր դատախազին, որպեսզի վերջինս՝ մեղսագրվող արարքի համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածի սահմանադրականության հարցով դիմի Սահմանադրական դատարան: Այդ հարցում իմ համեստ մասնագիտական կարողություններով աջակցել եմ նաև փաստաբաններին: Վերջապես, խոսքն այնպիսի արարքի մասին է, որը որևէ երկրի քրեական օրենսդրությամբ չի ճանաչվել որպես հանցագործություն: Իսկ միջազգային փորձի մասին հիշատակողները շրջանցում են այն հարցը, որ սահմանված է սոսկ վարչական պատասխանատվություն, այն էլ զուտ մի քանի հետխորհրդային պետություններում:

Դանիելյանի խոսքով՝ գրեթե նույն օրը Ազգային ժողովն ընդունել է իրարամերժ օրենքներ, որոնցից մեկով ներմուծվել է հիշյալ արարքը քրեականացնող նոր հոդված, իսկ մյուսով այդպիսին ճանաչվել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում նույն այդ հոդվածը տեղ չի գտել ապագա քրեական օրենսգրքում.

«Արդեն 2 օր անց ուժի մեջ է մտնելու նոր քրեական օրենսգիրքը, որով նշված հոդվածը պարզապես նախատեսված չէ, բայց իշխանություններն ամեն ինչ անում են Չալաբյանին հնարավորինս երկար ժամանակ անազատության մեջ պահելու համար: Եթե այս ապօրինի մեթոդաբանությամբ շարունակվի վարույթը, ապա որևէ երաշխիք չկա, որ վերջինիս նկատմամբ հուլիսի 1-ից կդադարեցվի քրեական հետապնդումը: Ես անգամ չեմ անդրադառնում երկակի ստանդարտ հիշեցնող այն դատավարական տարրական խախտումներին, որոնցով իրականացվում է այդ հետապնդումը, ցավոք, իրավապահ համակարգի ներկայացուցիչների վառ երևակայությունը սահմաններ չունի:

Այս ամենի մեջ գերխնդիրը մնում է դատական իշխանությունը քաղաքական գործընթացներից անվերապահորեն զերծ պահելը, դատական համակարգի պաշտոնյայի, անկախ իր զբաղեցրած աստիճանից, անգամ մտքի ծայրով չպետք է անցնի ցանկալի քաղաքական գործընթացները երաշխավորելու պարտավորություն ստանձնելը, Սահմանադրությունը միայն մի պարտավորություն է ակնկալում՝ երաշխավորել դատական իշխանության անկախությունը: Յուրաքանչյուրիս առջև կա երկընտրանք՝ կա՛մ հաշտվում ենք և ամեն գնով հոգում սոսկ սեփական «ես»-ի կարծեցյալ հարմարավետության մասին, կա՛մ հոգում ենք բացառապես պետության ու պետականության կայացվածության մասին»:

Մարիամ Նալբանդյան 

Արցախում ապրող մեր հայրենակիցները անվտանգությունից, բնականոն կյանքի ապահովումից զատ մեկ շատ կարևոր բանի կարիք ունեն՝ անկեղծության. Տիգրան Աբրահամյան Հայկական խաչքարերը հանում են Բերձորից. եկեղեցին փրկել չի լինիԲայրամովն իր հայտարարությամբ փորձում է քաղաքական ճնշում գործադրել Հայաստանի վրա. Վարդան ՈսկանյանԳյումրիում բախվել են Opel-ը և Honda-ն, կան տուժածներՆոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դիՄենք արեցինք այն, ինչ կարողացանք, իսկ ով մեզ մեղադրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարության դիմացն էլ է ազատ. Վահե Հակոբյան․ «Փաստինֆո»Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու համարԹուրքիայի խորհրդարանի նախագահը արևմտահայերի մասին պատմական դրվագ է հիշեցրելԱրմավիրի մարզում գովազդային վահանակը կոտրվել ու կախվել է` փակելով արագաչափըՀայաստանից օդային ճանապարհով արտագաղթը աճել է 60 տոկոսովՄոլդովան չի կարողանա «Գազպրոմին» վճարել գազի համար՝ միջոցների սղության պատճառովԱրարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվիՈստիկանությունից թաքնվելու համար հանցագործը խաղալիք արջուկ է ձևացել (լուսանկար)ԱՄՆ-ն Ուկրաինային զենք կմատակարարի որքան կպահանջվի. Պենտագոնի ղեկավարԿարկուտի պատճառով այգեձորցիները զրկվել են խաղողի բերքիցԶինծառայող Էրիկ Ղարսայանը հրազենային մարմնական վնասվածքը ստացել է իրեն ամրակցված АКМ տեսակի ինքնաձիգից. ՔԿԵ՞րբ է Կարմիր խաչը վերջին անգամ այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներինՀրշեջները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհներըՌուսաստանը զենք է տեղափոխել թուրքական նեղուցներով՝ չնայած արգելքինԾովինարում 33 և 57-ամյա համագյուղացիները վիճաբանել են, իրար ծեծել, ապա ատրճանակից կակոցներ արձակելՇատ մեծ նվաճում եմ վայելում․ էմոցիաներ տղաները կունենան․ Սերժ ՍարգսյանՔաշաթաղից տարհանվում են հուշարձանները (տեսանյութ)Ավտովթար Արարատի մարզում. 31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտումԿանադայի երկնքում առեղծվածային լուսավոր շերտ է դիտարկվելՀՀ զորամասերից մեկի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դիԻրավիճակը ՊՆ–ի դիմաց լարվեց. զոհված զինծառայողների ծնողները մտան շենքԴոլարի և ռուբլու փոխարժեքները կրկին նվազել ենԲերձորի Սբ. Համբարձման եկեղեցու վրայից հեռացվում են խաչերըԱրայիկ Հարությունյանը զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրելԵղանակի տաքացումն արագացնում է վտանգավոր հիվանդությունների տարածումը. Nature Climate ChangeՄեղրաձորում հայր ու որդի վիճաբանել են համագյուղացու հետ, որն էլ դանակահարել է 21-ամյա տղայինՉավուշօղլու. «Այս կարգավորումը Հայաստանի համար էլ է օգտակար»Հանրային լողափերը շտկել են խնդիրները. Նոր որակ սպասարկման ոլորտում ԱՄՆ-ն պնդում է Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորումըԻմ դատավճիռը դրված է դատարանի դարակներից մեկում․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպում. քննարկվել են ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններըԸնթանում է Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստը (ուղիղ)Էլ ումի՞ց արտաշիրիմում պահանջեմ․ էդքան պահանջել եմ․ ստի երկիր ա․ մնում ա՝ տունս ծախեմ, գնամ ստեղիցԱվետիք Չալաբյանի դատաքննությունը ցնցել է ռուսաստանցի հայտնի իրավաբանին Սևանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատո՞ւն է կառուցվումԱնդրանիկ Քոչարյանը` ՆԳ նախարարի հավակնորդԱրևային մարտկոցը կփակի իր ծախսերը 10 տարի հետո, բայց գազը երբեք դա չի անի. էներգետիկ փորձագետ «Աղավնոն չենք հանձնելու». Երկրպագուն պաստառով ներխուժեց խաղադաշտԱրցախն ու Հայաստանը միայն զենքո՛վ պիտի պաշտպանենք, ուժեղացնե՛նք և հզորացնե՛նք. Խաչիկ Ասրյան Հրդեհ Դալմա Գարդեն Մոլի ետնամասումՂրիմի օդանավակայանում պայթյունները Ուկրաինայի զինված ուժերի ձեռքի գործն են. NYTԵրևանում 68–ամյա վարորդը Lada-ով վրաերթի է ենթարկել 85-ամյա հետիոտնին (լուսանկար)Ծեծկռտուք՝ Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղից հետո (տեսանյութ)Սևանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատուն է կառուցվում․ Aravot.amԱղավնոյում բացարձակապես չկա թալան, բնակիչներն էլ չեն լքել գյուղը. Սուրեն Պետրոսյան