Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր


Ապակե տարաներից, ծաղկամաններից, փայտե կոներից մինչև բիգուդիներ. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ բիգուդիները (երբեմն օգտագործվում է նաև հայերեն մազափաթթուկ տարբերակը)՝ մազերի գանգրացման սարքերը, խիստ տարածված են, և առանց դրանց շատ կանայք չեն պատկերացնում իրենց կյանքը: Այդ սարքի միջոցով կանայք կարող են փոխել իրենց մազերի ձևը և վարսերը դարձնել ծավալուն և տպավորիչ: Գանգուրներն իսկապես կարող են հիացմունք և անկեղծ հետաքրքրություն առաջացնել, և այդ ամենին կանայք հասնում են բիգուդիների շնորհիվ: Բայց չէ՞ որ ինչ-որ մեկը մտածել է դրանք ստեղծելու մասին: Ինչպես ժամանակին ասել է հռոմեացի փիլիսոփա Մարկուս Ավրելիոսը, «մի բավարարվեք մակերեսային հայացքով. ոչ ոքի հայացքից չպետք է դուրս մնա ո՛չ որևէ իրի ինքնատիպությունը, ո՛չ էլ դրա արժանիքը»:

Իրականում բիգուդին որպես սարք այնքան էլ պարզունակ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Այդ սարքը երկարատև ու հետաքրքրաշարժ պատմություն ունի: Ապակե տարաներ, ծաղկամաններ, փայտե կոներ... ժամանակին ինչ ասես չեն օգտագործել հույն աղջիկներն իրենց շքեղ մազերը գանգրացնելու համար: Կա՛մ պարապությունից, կա՛մ ուշադրության պակասից, նրանք կրկնել են այդ գործընթացը կրկին ու կրկին՝ դրանով իսկ ստեղծելով մազերի գանգրացման սարքի իդեալական ձևը՝ գլանաձև: Սակայն, ցավոք, կանայք կարող էին շրջել իրենց գանգուր և ձևավոր սանրվածքներով ոչ այնքան ժամանակ, որքան ցանկանում էին. մազերն իրենց ձևը երկար ժամանակ չէին կարող պահել:

Հին Եգիպտոսի ու Հռոմի գեղեցկուհիները ևս հետ չեն մնացել հույն կանանցից: Օրինակ՝ եգիպտացի կանայք փայտե ձողիկներ են օգտագործել որպես բիգուդիներ, իսկ հռոմեացի աղջիկները այդ նպատակով նախընտրել են օգտագործել խիտ գործվածք: Սակայն «բիգուդի» անվանման համար մենք պարտական են Ֆրանսիային, ավելի ճիշտ՝ Բրետան նահանգին: Միջնադարում այդ գավառի նորաձևության գիտակ բնակիչները, նրբագեղ տիկնայք և նրանց երիտասարդ դուստրերը հագնում էին զվարճալի գլանաձև հսկայական գլխարկներ՝ բիգուդեներ: Հետագայում` մազերի գանգրացման առաջին մեխանիզմների ի հայտ գալով, մազերի գանգրացման սարքերը ստացել են բիգուդեներ անվանումը, որը հետո ձևափոխվել է բիգուդիների: Ճիշտ է նաև այն, որ Եվրոպայում գանգուր մազերի նորաձևությունը կարճատև է եղել: Կեղծամների և սանրվածքների գյուտից հետո մազերի գանգրացման սարքերը հայտնվել են դարակներում՝ փոշով ծածկված:

Այդ իրավիճակը փոխվել է 19-րդ դարում էլեկտրականության դարաշրջանի գալուստով: 1880 թվականին ֆրանսիացի վարսահարդար Մարսել Գրատոն հայտնագործել է մազերի գանգրացման աքցանը, որն օգնել է մազերին տալ ալիքային ձև՝ ավելի նման բնական տեսքին: 1920-ականներին շվեյցարացի գիտնական Եվգենի Սուտերը հորինել է առաջին էլեկտրական տափակաբերան աքցանը: Ավելի ուշ հայտնվել են թերմոբիգուդիները: Դրանք շատ հարմար չեն եղել օգտագործման համար, բիգուդիներն օգտագործելուց առաջ պետք էր տաքացնել: Որոշակի ջերմաստիճանի տաքացված բիգուդին հալել է մոմը և մազերին տվել գանգրություն:

Ժամանակակից բիգուդիները, ինչպես թերմոն, այնպես էլ սովորականները, շատ ավելի հարմար են օգտագործման համար, քան նախորդները, և դրանք ոչ մի վնաս չեն պատճառում օգտագործողին։ Մանրակրկիտ մտածված դիզայնի և օգտագործման տեխնոլոգիայի շնորհիվ նրանք գործնականում չեն չորացնում մազերը: Մեր օրերում բիգուդիներ օգտագործվում են ամենուր` ինչպես վարսավիրանոցներում, այնպես էլ տանը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»