Երևան, 11.Օգոստոս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Դոլարի և ռուբլու փոխարժեքները կրկին նվազել են Արայիկ Հարությունյանը զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել Եղանակի տաքացումն արագացնում է վտանգավոր հիվանդությունների տարածումը. Nature Climate Change ՄԱԿ-ում զգուշացրել են Ուկրաինայում հակամարտությունն օգտագործելու՝ Իսլամական պետության ծրագրերի մասին Մինչև օգոստոսի 14-ը Երևանում տեղումներ չեն լինի, որոշ մարզերում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են Ջրանջատումներ Երևանի վարչական 3 շրջաններում ու 2 մարզում


«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

Բլոգ

Այսօր քաղաքական իշխանությունը կայացրեց որոշում՝ ընդդիմադիրներին ԱԺ վարչական պաշտոններից զրկելու վերաբերյալ։ Ինչպես երեկ հայտարարել էի, սա Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հաշվեհարդար էր ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որի առնչությամբ շարունակաբար միջազգային աղմուկ եմ բարձրացնելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Ի համերաշխություն Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի՝ մյուս մեր գործընկերները ևս հրաժարվեցին իրենց վարչական պաշտոններից:

Ես երկար ծանրութեթև արեցի որոշումս կայացնելուց առաջ: Եւ պետք է մի քանի արձանագրում անեմ.

-️ Եթե գործընկերային համերաշխության մասին էր խոսքը, ապա պետք է բոլորս գործընկերաբար Արթուր Վանեցյանից հետո հրաժարվեինք մեր պատգամավորական մանդատներից:

-Դեռ նախորդ տարի հայտարարել էի, որ բոլոր ընդդիմադիրներով պետք է վայր դնենք մանդատները՝ պայմանով, որ հաջորդներից էլ որևէ մեկը չի վերցնելու իրեն տրված մանդատը: Այսինքն՝ մանդատից երբեք կառչած չեմ եղել:

-️ Աժ պատգամավորի մանդատը, ինչպես հանձնաժողովի նախագահի կարգավիճակը, ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից տրված ժամանակավոր պատգամ է՝ ծառայելու քաղաքացուն:

-️ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը վարչական պաշտոն չէ, այլ առաքելություն, ընդդիմադիր պատգամավորի համար պայքարի լծակ:

-️ Կարծում եմ, որ այս փուլում, հատկապես երբ որոշվում է Արցախի մեր հայրենակիցների ճակատագիրը, երբ Արցախի  Հանրապետության և Հայաստանի Հանրապետության   քաղաքացիների իրավունքների խախտումների լրջագույն խնդիրներ են արձանագրվում, գործ անելու կարիք կա:

-️Ստեղծված իրավիճակում, երբ մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել եմ այն ահազանգերի մասին, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող բոլոր ոլորտները ըստ էության գտնվում են իշխող կուսակցության ամբողջական վերահսկողության տակ (դատարաններ, քննչական մարմիններ, դատախազություն և այլն), ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ որպես առաքելություն, մնացել է այն առանցքային օղակներից մեկը, որը զբաղվում է նաև իշխանության տեսակետները բազմաթիվ հարցերում չկիսող մեր հասարակության մի ստվար զանգվածի իրավունքների խախտման հարցերով: Եվ ճիշտ չէ հասարակության այդ ստվար զանգվածին զրկել այս կարևոր օղակից, որը հնարավորություն է տալիս այս ծանր իրավիճակում շարունակաբար և հետևողականորեն զբաղվել մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությամբ։

Ուստի ստեղծված իրավիճակում համաձայն լինելով ընդդիմադիր գործընկերներիս բարձրաձայնումներին՝ առկա վտանգների, սպառնալիքների և մարտահրավերների վերաբերյալ, որոնց առջև կանգնած է մեր երկիրը, այդ թվում նաև դրանց դիմակայելու անհրաժեշտությունից ելնելով՝

Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ, ԱՆԿԱԽ  նախագահ:

Մարդու իրավունքների պաշտպանությունը ապակուսակցական առաքելություն է:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան»:

Գյումրիում բախվել են Opel-ը և Honda-ն, կան տուժածներՆոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դիՄենք արեցինք այն, ինչ կարողացանք, իսկ ով մեզ մեղադրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարության դիմացն էլ է ազատ. Վահե Հակոբյան․ «Փաստինֆո»Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու համարԹուրքիայի խորհրդարանի նախագահը արևմտահայերի մասին պատմական դրվագ է հիշեցրելԱրմավիրի մարզում գովազդային վահանակը կոտրվել ու կախվել է` փակելով արագաչափըՀայաստանից օդային ճանապարհով արտագաղթը աճել է 60 տոկոսովՄոլդովան չի կարողանա «Գազպրոմին» վճարել գազի համար՝ միջոցների սղության պատճառովԱրարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվիՈստիկանությունից թաքնվելու համար հանցագործը խաղալիք արջուկ է ձևացել (լուսանկար)ԱՄՆ-ն Ուկրաինային զենք կմատակարարի որքան կպահանջվի. Պենտագոնի ղեկավարԿարկուտի պատճառով այգեձորցիները զրկվել են խաղողի բերքիցԶինծառայող Էրիկ Ղարսայանը հրազենային մարմնական վնասվածքը ստացել է իրեն ամրակցված АКМ տեսակի ինքնաձիգից. ՔԿԵ՞րբ է Կարմիր խաչը վերջին անգամ այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներինՀրշեջները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհներըՌուսաստանը զենք է տեղափոխել թուրքական նեղուցներով՝ չնայած արգելքինԾովինարում 33 և 57-ամյա համագյուղացիները վիճաբանել են, իրար ծեծել, ապա ատրճանակից կակոցներ արձակելՇատ մեծ նվաճում եմ վայելում․ էմոցիաներ տղաները կունենան․ Սերժ ՍարգսյանՔաշաթաղից տարհանվում են հուշարձանները (տեսանյութ)Ավտովթար Արարատի մարզում. 31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտումԿանադայի երկնքում առեղծվածային լուսավոր շերտ է դիտարկվելՀՀ զորամասերից մեկի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դիԻրավիճակը ՊՆ–ի դիմաց լարվեց. զոհված զինծառայողների ծնողները մտան շենքԴոլարի և ռուբլու փոխարժեքները կրկին նվազել ենԲերձորի Սբ. Համբարձման եկեղեցու վրայից հեռացվում են խաչերըԱրայիկ Հարությունյանը զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրելԵղանակի տաքացումն արագացնում է վտանգավոր հիվանդությունների տարածումը. Nature Climate ChangeՄեղրաձորում հայր ու որդի վիճաբանել են համագյուղացու հետ, որն էլ դանակահարել է 21-ամյա տղայինՉավուշօղլու. «Այս կարգավորումը Հայաստանի համար էլ է օգտակար»Հանրային լողափերը շտկել են խնդիրները. Նոր որակ սպասարկման ոլորտում ԱՄՆ-ն պնդում է Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորումըԻմ դատավճիռը դրված է դատարանի դարակներից մեկում․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպում. քննարկվել են ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններըԸնթանում է Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստը (ուղիղ)Էլ ումի՞ց արտաշիրիմում պահանջեմ․ էդքան պահանջել եմ․ ստի երկիր ա․ մնում ա՝ տունս ծախեմ, գնամ ստեղիցԱվետիք Չալաբյանի դատաքննությունը ցնցել է ռուսաստանցի հայտնի իրավաբանին Սևանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատո՞ւն է կառուցվումԱնդրանիկ Քոչարյանը` ՆԳ նախարարի հավակնորդԱրևային մարտկոցը կփակի իր ծախսերը 10 տարի հետո, բայց գազը երբեք դա չի անի. էներգետիկ փորձագետ «Աղավնոն չենք հանձնելու». Երկրպագուն պաստառով ներխուժեց խաղադաշտԱրցախն ու Հայաստանը միայն զենքո՛վ պիտի պաշտպանենք, ուժեղացնե՛նք և հզորացնե՛նք. Խաչիկ Ասրյան Հրդեհ Դալմա Գարդեն Մոլի ետնամասումՂրիմի օդանավակայանում պայթյունները Ուկրաինայի զինված ուժերի ձեռքի գործն են. NYTԵրևանում 68–ամյա վարորդը Lada-ով վրաերթի է ենթարկել 85-ամյա հետիոտնին (լուսանկար)Ծեծկռտուք՝ Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղից հետո (տեսանյութ)Սևանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատուն է կառուցվում․ Aravot.amԱղավնոյում բացարձակապես չկա թալան, բնակիչներն էլ չեն լքել գյուղը. Սուրեն ՊետրոսյանՖրանսահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ Մակրոնի մոտ կբարձրացնեն սփյուռքահայերի առաջ Հայաստանի դռները փակելու հարցը ՄԱԿ-ում զգուշացրել են Ուկրաինայում հակամարտությունն օգտագործելու՝ Իսլամական պետության ծրագրերի մասինՌիտա Օրան և Թայկա Վայտիտին գաղտնի ամուսնացել են. The Sun