Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ» Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ» Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»


Հերթական «լավությունը». ինչպե՞ս են ծաղրում «հպարտ քաղաքացիներին». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության վերջին նիստում Փաշինյանը հայտարարեց, թե 2023 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը կբարձրանան։ Ու այս ամենն այնպիսի մի տոնով է ներկայացվում իշխանությունների կողմից, կարծես թե աշխարհացունց իրադարձություն է տեղի ունեցել, և ժողովուրդն էլ պետք է երախտապարտ լինի ու ծնկաչոք աղոթի, որ իր մասին օրուգիշեր մտածող իշխանություններ ունի։ Բայց արի ու տես, որ նվազագույն աշխատավարձը բարձրացվում է ընդամենը 7 հազար դրամով, իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը՝ 2 հազար դրամով։ Իսկ կենսաթոշակի բարձրացման չափը դեռևս չեն նշում, սակայն, նախնական տեղեկություններով, մի փոքր թիվ էլ դա է կազմելու։

Ի դեպ, որոշ ժամանակ առաջ էլ իշխանությունները հայտարարեցին կենսաթոշակները բարձրացնելու մասին, ավելի ստույգ՝ տեղեկատվական քարոզչության նկատառումներով ուղղակի այդպես էր ներկայացվում։ Պարզվեց, որ իրականում ոչ թե կենսաթոշակի ընդհանուր սահմանաչափը, այլ միայն նվազագույն կենսաթոշակն էր բարձրանում, այն էլ ընդամենը 2 հազար դրամով՝ 26 500 դրամից դառնալով 28 600 դրամ։ Այսինքն, այս փոփոխությունը վերաբերում էր միայն նրանց, ովքեր նվազագույն կենսաթոշակ են ստանում։ Եվ դրանից օգտվեց կենսաթոշակ ստացողների ընդամենը չնչին մասը՝ 12,2 հազարը, այն պարագայում, երբ Հայաստանում 465 000-ից ավելի կենսաթոշակառու կա։ Արդյունքում թոշակառուների մեծամասնության համար որևէ փոփոխություն տեղի չունեցավ։ Թերևս մեծ է հավանականությունը, որ նման մի բան կարող է տեղի ունենալ նաև այս անգամ։ Այլապես Փաշինյանը առիթը բաց չէր թողնի ճոխ-ճոխ թվեր նշելու համար։ Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձին, ապա այս տարվա ընթացքում ընդդիմությունը ԱԺ-ում երկու անգամ դրա սահմանաչափը բարձրացնելու առաջարկություն է ներկայացրել։

Մի նախագծով առաջարկվել է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 100 հազար դրամ, իսկ մյուսով՝ մինչև 80 հազար դրամ։ Բայց իշխանությունների կողմից այս երկու առաջարկներն էլ մեծ աղմուկով մերժվեցին՝ տպավորություն ստեղծելով, կարծես դրանից պետական բյուջեն անդնդախոր ճեղքվածք էր տալու։ Իսկ իրական պատճառն այն էր, որ այս իշխանությունները չէին կարող հանդուրժել, որ գեթ մեկ դրական նախաձեռնություն ընդդիմությանը պատկաներ ու հանրությունը տեղեկանար դրա մասին։ Դրա համար էլ մի քանի ամիս անց նույնատիպ մի նախաձեռնություն է ներկայացվում արդեն իրենց կողմից, ինչը թույլ է տալիս ուռճացնել և թմբկահարել աշխատավարձերի ու թոշակների բարձրացման թեման այն կոնտեքստում, թե իբր դա իրենց գործադրած ջանքների արդյունքն է, քանի որ կարողացել են հասնել բյուջեի եկամուտների ավելացմանը։

Իշխանությունները ոչ մի դեպքում չեն ցանկանում, որ գործընթացն իր հունով գնա՝ կախված ընթացիկ հաշվարկներից՝ թեկուզ եթե այն լինի ընդդիմության առաջարկած տարբերակը։ Եթե աշխատավարձերի կամ թոշակների բարձրացման թեմա կա, թեկուզ «գրոշների» չափով, ապա իշխող ուժի ներկայացուցիչները անպայման պետք է դա հասարակությանը ներկայացնեն որպես մեծ լավություն, այնինչ, դա ուղղակի իրենց պարտականությունն է։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ աշխատավարձի և թոշակների չնչին բարձրացումներով հարց չի լուծվում, քանի որ թանկացումների արդյունքում ապրանքների գները աստղաբաշխական թվերի են հասել, և մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում։

Բացի այդ, ներկա գնաճային ճնշման պարագայում մարդիկ մի քանի ամիս էլ պետք է սպասեն, որ հունվարից աշխատավարձի ու թոշակի բարձրացում տեղի ունենա։ Պատահական չէ, որ բազմաթիվ մարդիկ այս վիճակում չնչին չափով աշխատավարձերի ու թոշակների բարձրացումն ուղղակի ծաղր են որակում։ Երկրում առկա սոցիալ-տնտեսական դրության փոփոխության համար արմատական քայլեր են պետք, այլապես շատ շուտով աղքատության մակարդակն այնպիսի չափերի կարող է հասնել, որ սոցիալական բունտը անխուսափելի կդառնա՝ ալիքի տակ քշելով այս իշխանություններին, որոնց վաղուց պետք է այս հասարակությունը քշած լիներ, առնվազն մեկուկես տարի առաջ։ Աշխարհի տարբեր երկրներում արդեն նման երևույթներ են նկատվում, տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ։ Անգամ զարգացած երկրներն են բախվում այս թեմային։ Օրինակ՝ այս օրերին Լոնդոնում և Բրյուսելում սոցիալական ուղղվածություն ունեցող ցույցեր ու գործադուլներ են տեղի ունենում։ Մարդիկ կոնկրետ պահանջներ են դնում կառավարությունների առաջ աշխատավարձերն էականորեն բարձրացնելու շուրջ, քանի իրենց կյանքը էականորեն թանկացել է։ Հայաստանում իրավիճակը ևս բարդ է, սակայն գյուղմթերքի արտահանման ու զբոսաշրջային սեզոն է, մեծ թվով ռուս ՏՏ մասնագետներ են եկել մեր երկիր, սոցիալական լարվածությունը որոշ չափով մեղմվում է, բայց աշնանից սկսած ծանր հետևանքները առավել ցցուն են ի հայտ գալու։

Մյուս կողմից էլ՝ այս իշխանությունները պետական պարտքն են անընդհատ բարձրացնում, ինչը մեծ բեռ է պետության համար, որի տակից հեշտ չէ դուրս գալ։ Իսկ վերջերս էլ իշխանության ներկայացուցիչները, արդարացնելով իրենց կողմից պարտքի ավելացման գործելակերպը, սկսել են ինքնագովությամբ զբաղվել, թե դոլարի իջնելուն զուգահեռ, պարտքի չափը ևս նվազում է։ Բայց հարցն այն է, որ դոլարի փոխարժեքը միշտ կայուն չէ, իսկ դրա բարձրացման հետ մեկտեղ իրավիճակը փոխվելու է։ Եվ եթե դոլարի դիրքերը շատ ուժեղանան, ապա պարտքի ծանրությունն ավելի մեծ կլինի։ Մի խոսքով, երկիրը կառավարվում է բացառապես ստով, կեղծիքով, մանիպուլ յացիայով ու շոուով: Իսկ տակը, ինչպես ասում են, բան չկա, դատարկություն է...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր