Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը


Եվրոյի ճանապարհը՝ ի հակակշիռ դոլարի. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Ցանկացած ոք, ով քիչ թե շատ հետևում է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, փոքր-ինչ ծանոթ է արտարժույթներին, գիտի, որ 1999 թվականի հունվարին նոր արժույթ է հայտնվել աշխարհում։ Միացյալ Եվրոպայում եվրոն է սկսել շրջանառվել որպես արժույթ։ Եվրամիությանն անդամակցել ցանկացող երկրները ստիպված են եղել հրաժարվել իրենց պետական արժույթներից՝ ճանաչելով եվրոն։ Այդ արժույթի ներդրումը շատ ավելի հեշտացրել է ինչպես ֆինանսիստների, այնպես էլ սովորական զբոսաշրջիկների կյանքը: Հիմա Եվրոպայով մեկ ճանապարհորդելիս պետք չէ մտածել, թե որտեղ փոխել առկա արժույթը տեղական արժույթներով, հետո նորից մնացորդը փոխել հնով կամ նոր երկրի արժույթով: Նոր արժույթը սկսել է արագորեն տարածվել։ Շատ վերլուծաբաններ սկզբից կանխատեսել են դրա փլուզումը, իսկ որոշներն անգամ ի սկզբանե են չարախնդացել՝ կանխատեսելով եվրոպական արժույթի անկումը:

Բայց ներկա պահին, նույնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամերի ֆոնին, արժեթղթերի շուկաներում այն գնահատվում է դոլարից բարձր, և շատերը ցանկություն ունեն իրենց խնայողությունները պահել եվրոպական արժույթով։ Իսկ ամեն ինչ սկսվել էր ամերիկյան դոլարի ակտիվ արժևորումից։ Ֆինանսիստները հասկացել են, որ եվրոպական արժույթներից և ոչ մեկը միայնակ չի կարող մրցել Ամերիկայի Միացյալ Նահանգների արժույթի հետ։ Արդյունքում 1957 թվականին Հռոմում մի շարք եվրոպական պետությունների ներկայացուցիչներ ստորագրել են համաձայնագիր Եվրոպական տնտեսական ընկերության ստեղծման մասին։ Եվրամիության առաջին անդամներն ու հիմնադիրներն են եղել Ֆրանսիան, Բելգիան, Արևմտյան Գերմանիան (ԳԴՀ), Իտալիան, Լյուքսեմբուրգը և Նիդեռլանդները։

1969 թվականին Եվրամիության անդամ երկրների ղեկավարները քննարկել են մեկ միասնական դրամական միավորի ստեղծման հարցը։ Հետո՝ 1972 թվականին, Բրետտոն Վուդսի պայմանագիրը չեղարկվել է, և նույն թվականին ստորագրվել է Եվրոպական համաձայնագիրը, ըստ որի, փոխադարձ արժույթների տատանումները սահմանափակվել են։ Սահմանագիծը որոշվել է 2,2 %։ Որոշվել է, որ ամերիկյան դոլարի նկատմամբ եվրոպական արժույթների միավորումը կարող է տատանվել մինչև 4,5 %-ի սահմաններում: 1973 թվականին արժույթների փոխադարձ ազատ օգտագործման մասին համաձայնագիր է կնքվել Դանիայի, Անգլիայի և Իռլանդիայի միջև։

1978 թվականին եվրոպական արժույթները ֆոնդային շուկայի կտրուկ տատանումներից պաշտպանելու նպատակով համաձայնագիր է վավերացվել միասնական եվրոպական արժութային համակարգի զարգացման մասին, և դա դրական է ընդունվել բոլորի կողմից։ Հայտնվել է եվրոյի նախորդը՝ էքյուն: Այն ստեղծվել է որպես ԵՄ անդամ երկրների համար վճարման միջոց։ Էքյուն պետք է փոխարիներ ազգային արժույթներին։ Այն բանից հետո, երբ մնացած պետությունները ևս սկսել են միանալ Եվրամիությանը, եվրոպացի առաջնորդները որոշել են 1999 թվականին շրջանառության մեջ մտցնել նոր արժույթը՝ եվրոն: Այն երկրները, որտեղ շրջանառվելու էր եվրոն, պետք է համապատասխանեին որոշակի չափանիշների՝ հաշվի առնելով ֆինանսական վիճակը և երկրի բյուջեն։ Հետագայում ընդունվել են եվրոյի թղթադրամները և մետաղադրամները իրենց համապատասխան միասնական տեսքով, և որոշվել է այն պետությունների ցանկը, որոնց տարածքում շրջանառության մեջ կներդրվի նոր դրամական միավոր։

Եվ սկսած 1999 թվականի հունվարից եվրոպական արժույթը սկսել է իր շրջանառությունը աշխարհի և Եվրոպայի մարդկանց դրամապանակներով ու բանկային հաշիվներով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀՄ-ն Երևանի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից